ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«02» մայիս 2024 թ. |
N 154-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԵՂԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԳԼԱՈՒԿՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել դեղի հետևանքով առաջացած երկրորդային գլաուկոմայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
02.05.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«02» մայիսի 2024 թվականի N 154-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԴԵՂԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԳԼԱՈՒԿՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
|
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
|
1) |
H40.6 |
Երկրորդային գլաուկոմա` առաջացած դեղի հետևանքով |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
| 1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
|
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
|
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
Բ |
|
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
|
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
|
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի, պլանային |
|
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ, գլաուկոմայի բուժմամբ մասնագիտասված ակնաբույժ |
|
8) |
Գանգատներ |
Տեսողության վատացում, տեսողության կորուստ, տեսադաշտի լոկալ անկում, տեսադաշտի նեղացում, ցավ և անհարմարություն (դիսկոմֆորտ) աչքերում։ |
|
9) |
Անամնեզ |
Տարիք, սեռ, ժառանգականություն, առողջական այլ խնդիրներ, ստացած բուժումներ, մասնավորապես` ստացած դեղերը |
|
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Տեսողության սրության իջեցում, ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի գնահատում, տոպոգրաֆիա, օֆթալմոսկոպիա, համակարգչային պերիմետրիա, օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա |
|
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Տեսողության կորուստ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
|
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
|
ԱԲ |
Բ | ||
|
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
|
2) |
Գլաուկոմայի բուժմամբ մասնագիտասված ակնաբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
|
Լաբորատոր հետազոտություններ | |||||
|
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
|
ԱԲ |
Բ | ||||
|
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
- | |
|
Գործիքային հետազոտություններ | |||||
|
2) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա |
1 |
1 |
+0.5 > |
|
3) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
0,5 |
0,5 |
Բեկող միջավայրերը` |
|
4) |
Առկա չէ |
Համակարգչային պերիմետրիա |
1 |
1 |
Տեսադաշտի նեղացում, սկոտոմաներ |
|
5) |
Առկա չէ |
Գոնիոսկոպիա |
1 |
1 |
Առաջային խցիկի անկյունը բաց/փակ |
|
6) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
0,5 |
0,5 |
Տեսանյարդի վնասում |
|
7) |
Առկա չէ |
Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա |
0,75 |
0,25 |
Նյարդաթելերի շերտի վնասում կամ բարակեցում |
|
8) |
Առկա չէ |
Տոնոմետրիա |
1 |
1 |
9-24 |
|
9) |
Առկա չէ |
Պախիմետրիա |
1 |
1 |
514- 560 |
|
10) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
|
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
|
1) |
Լատանոպրոստ 50մկգ/մլ |
Լատանոպրոստ 50մկգ/մլ |
ակնակաթիլներ |
1 անգամ |
1 կաթիլ |
1-10 |
1-10 |
|
2) |
Դորզոլամիդ (դորզոլամիդի հիդրոքլորիդ) 20մգ/մլ |
Դորզոլամիդ (դորզոլամիդի հիդրոքլորիդ) 20մգ/մլ |
ակնակաթիլներ |
2 անգամ |
2 կաթիլ |
1-10 |
1-10 |
|
3) |
Պիլոկարպին 10մգ/մլ |
Պիլոկարպին 10մգ/մլ |
ակնակաթիլներ |
2 անգամ |
2 կաթիլ |
1- 10 |
1- 10 |
|
4) |
Թիմոլոլ (թիմոլոլի մալեատ) 5մգ/մլ |
Թիմոլոլ (թիմոլոլի մալեատ) 5մգ/մլ |
ակնակաթիլներ |
2 անգամ |
2 կաթիլ |
1- 10 |
1- 10 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
|
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
|
ԱԲ |
Բ | ||
|
1) |
Սինուստրաբեկուլոպլաստիկա |
0,75 |
1 |
|
2) |
YAG- լազերային իրիդոտոմիա |
0,75 |
1 |
|
3) |
Վիրահատական բուժում |
0,25 |
0,25 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/
2. https://www.aao.org/
3. Ջեք Կանսկի` «Կլինիկական ակնաբուժություն: Համակարգված մոտեցում»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2024 թվական: