ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 օգոստոսի 2023 թվականի |
թիվ 132 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունների 1-ին և 4-րդ կետերի։
Սույն որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունների 1-ին և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2024 թվականի ապրիլի 1-ից ոչ շուտ:
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.09.23 թիվ 146)
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 132 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 25 կետ.
«25. Հաստատել մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկությունների դասակարգիչը (Հավելված 29)։»։
2. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչի (Հավելված 8) 9-րդ բաժինը 09044 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.
«09045 Տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր»։
3. Այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (Հավելված 9)՝
ա) 2.3 ենթաբաժինը 3060 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.
|
«Արտահանման մաքսատուրք՝ կարծր ցորենի, այլ ցորենի, այլ գարու, այլ եգիպտացորենի, սոյայի հատիկների, մանրատած կամ չմանրատած այլ և արևածաղկի այլ սերմերի համար՝ մանրատած կամ չմանրատած |
3070 |
|
Արտահանման մաքսատուրք՝ չզտված կամ զտված հում արևածաղկի ձեթի համար՝ առաջնային փաթեթվածքում՝ 10 լ կամ դրանից պակաս զուտ ծավալով, չզտված կամ զտված հում արևածաղկի ձեթի համար՝ առաջնային փաթեթվածքում՝ 10 լ ավելի զուտ ծավալով, արևածաղկի ձեթի կամ դրա ֆրակցիաների համար՝ առաջնային փաթեթվածքներում՝ 10 լ կամ դրանից պակաս զուտ ծավալով, արևածաղկի ձեթի կամ դրա ֆրակցիաների համար՝ |
3080 |
|
առաջնային փաթեթվածքներում՝ 10 լ ավելի զուտ ծավալով, չցնդող յուղեր՝ բուսական ծագման, հեղուկ, խառնուրդված, կոպտոն և այլ կոշտ մնացուկներ, որոնք ստացվում են արևածաղկի սերմերից ճարպերի և յուղերի զտման ընթացքում՝ չաղացած կամ աղացած, չհատիկավորված կամ հատիկավորված` բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2304 և 2305 ապրանքային դիրքերում դասակարգվող ապրանքներից
Արտահանման մաքսատուրք՝ ազոտական, կալիումական, ֆոսֆորական և խառը պարարտանյութերի համար |
3090». |
բ) 6.3 ենթաբաժինը 4280 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.
|
«Որպես ավտոմոբիլային վառելիք օգտագործվող՝ հեղուկացված ածխաջրածնային գազի համար ակցիզ |
4290»: |
4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ Հավելված 29.
|
«ՀԱՎԵԼՎԱԾ 29 Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման |
ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
Մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկությունների
|
Ծածկագիրը |
Մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկությունների անվանումը |
|
I |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում և (կամ) մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում ընդգրկված՝ մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքներ (Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար) |
|
S |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում և (կամ) մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում չընդգրկված՝ մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքներ (Ղազախստանի Հանրապետության համար) |
|
N |
Մտավոր սեփականության օբյեկտներ չպարունակող ապրանքներ (Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար) |
|
F |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում և (կամ) մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում ընդգրկված՝ մտավոր սեփականության օբյեկտներ չպարունակող ապրանքներ (Բելառուսի Հանրապետության համար) |
|
L |
Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքներ, որոնց նկատմամբ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան չեն կարող կիրառվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի առանձին դրույթներ այդպիսի ապրանքներում արտահայտված մտավոր գործունեության արդյունքների և այն նույնականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների պաշտպանության մասին, որոնցով այդպիսի ապրանքները մակնշված են (Ռուսաստանի Դաշնության համար) |
|
W |
Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքներ՝ բացառությամբ սույն դասակարգչի «L» ծածկագրով դիրքում նշված ապրանքների (Ռուսաստանի Դաշնության համար)»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: