ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2024 թվականի N 1248-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետը «1.2,» թվից հետո լրացնել «1.3,» թվով.
2) որոշման 2-րդ կետով հաստատված N 1.2 հավելվածից հետո լրացնել նոր` N 1.3 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Որոշման 2-րդ կետով հաստատված N 1 հավելվածի հարցաշարի 3-րդ կետի 3.4-րդ ենթակետի «Հղում նորմատիվ իրավական ակտին» սյունակում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 11, մաս 5» բառերը փոխարինել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 11, մաս 10» բառերով։
3. Որոշման 2-րդ կետով հաստատված N 15 հավելվածում՝
1) 40-րդ կետի «Հարցեր» սյունակում «Հակահրդեհային ինքնաշխատ համակարգը գտնվում է սարքին վիճակում:» բառերը փոխարինել «Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը մոնտաժված են նորմերին համապատասխան և գտնվում են սարքին վիճակում:» բառերով.
2) 40-րդ կետի «Հղումներ նորմատիվ իրավական ակտերին» սյունակում «1», բաժին I, գլուխ 7 կետ 100» բառերը փոխարինել «1», բաժին I, գլուխ 7, կետեր 81, 100» բառերով.
3) 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « | 
  | 
»: | 
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ | 
| 
 
 Երևան  | 
| 
 08.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1248-Ն որոշման  | 
| 
 «Հավելված N 1.3 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
| 
 __________________________________________________________ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) ստորաբաժանման անվանումը, 
 __________________________________________________________ ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը, 
 __________________________________________________________ ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը, 
 __________________________________________________________ ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը, 
 Ստուգման սկիզբը (ամսաթիվը)` ___________ 20 թ.  | 
 _________________________ հեռախոսահամարը, գտնվելու վայրը 
 
 _________________________ ազգանունը, անունը, հայրանունը 
 _________________________ ազգանունը, անունը, հայրանունը 
 _________________________ ազգանունը, անունը, հայրանունը
 ավարտը __________ 20 թ.  | 
_____________________________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի անվանումը,
| 
 _______________________________________________Հ Վ Հ Հ Պետական ռեգիստրի գրանցման համարը, ամսաթիվը  | 
 | 
| 
 ___________________________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը), կայքի, էլեկտրոնային փոստի հասցեները 
 ___________________________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը  | 
 _________________ (հեռախոսահամարը) 
 _________________ (հեռախոսահամարը)  | 
Ստուգման հանձնարարագրի համարը` ___________________ տրված` _________________20____ թ.
Ստուգման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները` ________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
2․ ՀԱՐՑԱՇԱՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
| 
 NN  | 
 Հարց  | 
 Հղում նորմատիվ իրավական ակտին  | 
 Պատասխան  | 
 Կշիռ  | 
 Ստուգման մեթոդ  | 
 Մեկնաբա- նություն  | ||
| 
 Այո  | 
 Ոչ  | 
 Չ/պ  | ||||||
| 
 1.  | 
 Առկա են շրջանառության մեջ բացթողնման դեպքում Տեխնիկական կանոնակարգի պահանջների համապատասխանությունը հաստատող փաստաթղթեր.  | 
 Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) կետ 8-րդ  | 
||||||
| 
 1)  | 
 տրանսպորտային միջոցի տիպի հաստատման փաստաթուղթ  | 
 Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) կետ 8-րդ, պարբերություն 1-ին  | 
 10  | 
 Փաստաթղթային  | 
||||
| 
 2)  | 
 ամրաշրջանակի տիպի հաստատման փաստաթուղթ  | 
 Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) կետ 8-րդ, պարբերություն 2-րդ  | 
 10  | 
 Փաստաթղթային  | 
||||
| 
 3)  | 
 առանձին տրանսպորտային միջոցների համար՝ տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական  | 
 Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) կետ 8-րդ, պարբերություն 3-րդ  | 
 10  | 
 Փաստաթղթային  | 
||||
| 
 4)  | 
 տրանսպորտային միջոցների բաղադրիչների համար՝ համապատասխանության մասին հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ  | 
 Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) կետ 8-րդ, պարբերություն 4-րդ  | 
 9.0  | 
 Փաստաթղթային  | 
||||
| 
 2․  | 
 Առկա է տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակի) համար համապատասխանության հայտարարագիր/ կողմից  | 
 Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) կետ 24-րդ, կետ 28-րդ, ենթակետ 5-րդ  | 
 10  | 
 Փաստաթղթային  | 
||||
| 
 3․  | 
 Տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակի) մասի վրա առկա է արտադրողի ցուցատախտակը, որը պարունակում է.  | 
 Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) հավելված N 7, կետ 2.1-ին  | 
||||||
| 
 1)  | 
 արտադրողի անվանումը  | 
 Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) հավելված N 7, կետ 2.1-ին, ենթակետ 1-ին  | 
 5.0  | 
 Փաստաթղթային, տեսազննություն  | 
||||
| 
 2)  | 
 տրանսպորտային միջոցի նույնականացման համարը  | 
 Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) հավելված N 7, կետ 2.1-ին, ենթակետ 2-րդ  | 
 5.0  | 
 Փաստաթղթային, տեսազննություն  | 
||||
| 
 3)  | 
 տրանսպորտային միջոցի տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը  | 
 Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) հավելված N 7, կետ 2.1-ին, ենթակետ 3-րդ  | 
 5.0  | 
 Փաստաթղթային տեսազննություն  | 
||||
| 
 4)  | 
 տրանսպորտային միջոցի տիպի հաստատման (ամրաշրջանակի տիպի հաստատման) համար  | 
 Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) հավելված N 7, կետ 2.1-ին, ենթակետ 7-րդ  | 
 5.0  | 
 Փաստաթղթային տեսազննություն  | 
||||
| 
 4.  | 
 Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը զետեղված է արտադրողի ցուցատախտակի կամ առանձին ցուցատախտակի (պիտակի) վրա  | 
 Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) կետ 101  | 
 7.0  | 
 Տեսազննություն  | 
||||
3․ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| 
 1.  | 
 «Այո»  | 
 առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները  | 
 V  | 
||
| 
 2.  | 
 «Ոչ»  | 
 բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ  | 
 V  | 
||
| 
 3.  | 
 «Չ/պ»  | 
 չի պահանջվում, չի վերաբերում  | 
 V  | 
4․ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1․ Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ իրավական ակտի հիման վրա՝
1) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ:
| 
 Տեսչական մարմնի ծառայող _____________________ (ստորագրությունը)  | 
 Տնտեսավարող _____________________»։ (ստորագրությունը)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Հարությունյան | 
| 
 09.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2024 թվական: