ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 20 հոկտեմբերի 2023 թվականի  | 
 թիվ 118  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 14-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերի համակարգման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 29-ի «Անձնական օգտագործման ապրանքների ներմուծման որոշ ժամկետներ փոփոխելու մասին» թիվ 47 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 29-ի թիվ 47 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 79 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 29-ի թիվ 47 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 25 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Մոնղոլիայից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների առնչությամբ որոշ ժամկետներ փոփոխելու մասին» թիվ 149 որոշումը (ԾՕՀ)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից՝  | 
 Բելառուսի Հանրապետությունից՝  | 
 Ղազախստանի Հանրապետությունից՝  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից՝  | 
 Ռուսաստանի Դաշնությունից՝  | 
| 
 Մ. Գրիգորյան  | 
 Ի. Պետրիշենկո  | 
 Ս. Ժումանգարին  | 
 Ա. Կասիմալիև  | 
 Ա. Օվերչուկ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: