ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2024 թվականի N 1488-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 2-րդ կետը «31» թվից հետո լրացնել «, 32» թվով.
2) որոշումը N 31 հավելվածից հետո լրացնել N 32 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 19-ի N 1488-Ն որոշման |
«Հավելված N 32 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
______________________________________________________________ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) ստորաբաժանման անվանումը, |
____________________ հեռախոսահամարը, գտնվելու վայրը | ||||||||
_____________________________________________________________ |
____________________ ազգանունը, անունը, հայրանունը | ||||||||
_____________________________________________________________ ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը, |
____________________ ազգանունը, անունը, հայրանունը | ||||||||
_____________________________________________________________ ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը, |
____________________ ազգանունը, անունը, հայրանունը | ||||||||
Ստուգման սկիզբը (ամսաթիվը)`_________ 20 թ. |
ավարտը _______ 20 թ. | ||||||||
___________________________________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, | |||||||||
________________________________________________________________Հ Վ Հ Հ
Պետական ռեգիստրի գրանցման համարը, ամսաթիվը |
|
__________________________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայր), կայքի, էլեկտրոնային փոստի հասցեները |
____________
(հեռախոսահամարը) |
__________________________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը |
_____________ (հեռախոսահամարը) |
Ստուգման հանձնարարագրի համարը`___________________ տրված`_______ 20 թ. |
Ստուգման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները`_____________________________ | |
___________________________________________________________________________________________ | |
___________________________________________________________________________________________ |
2. ՀԱՐՑԱՇԱՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Հարց |
Հղում նորմատիվ իրավական ակտին |
Պատաս-խան |
Կշիռ |
Ստուգման մեթոդ |
Մեկնա-բա- նություն | ||
Այո |
Ոչ |
Չ/պ | ||||||
1. |
Տիեզերական գործունեությունն իրականացվում է լիցենզիայի հիման վրա |
«Տիեզերական գործունեության մասին» օրենք, հոդված 8-րդ «Լիցենզավորման մասին» օրենք, հոդված 43-րդ, մաս 2-րդ, աղյուսակի 19-րդ բաժին |
7.0 |
Փաստաթղթային |
||||
2. |
Տիեզերական գործունեությամբ զբաղվող լիցենզավորված անձինք լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայում նշված վայրում |
Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման N 1 հավելված, կետ 6-րդ |
5.0 |
Փաստաթղթային, տեսազննություն |
||||
3. |
Առկա է տիեզերական գործունեության իրականացման (ծառայությունների մատուցման) համար հաստատված ծրագիր |
Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման N 1 հավելված, կետ 8-րդ, ենթակետ 1-ին |
4.0 |
Փաստաթղթային |
||||
4. |
Տիեզերական գործունեության ընթացքում իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկի և (կամ) հաստատված ծրագրի փոփոխության դեպքում 10-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին ներկայացվել է տեղեկատվություն փոփոխության վերաբերյալ |
Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման N 1 հավելված, կետ 8-րդ, ենթակետ 4-րդ |
4.0 |
Փաստաթղթային |
||||
5. |
Առկա են իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկերը |
Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման N 1 հավելված, կետ 9-րդ, ենթակետ 2-րդ |
4.0 |
Փաստաթղթային |
||||
6. |
Առկա է տիեզերական գործունեություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիրը, որը ներառում է աշխատանքների իրականացմանը (ծառայությունների մատուցման) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման չափանիշները, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալու վերաբերյալ տեղեկատվություն |
Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման N 1 հավելված, կետ 9-րդ, ենթակետ 4-րդ
|
4.0 |
Փաստաթղթային |
||||
7. |
Տիեզերական տեխնիկան և օբյեկտը տիեզերք արձակելուց առաջ, սահմանված ժամկետում գրանցվել է լիազոր մարմնի գրանցամատյանում |
Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1985-Ն որոշման հավելված, կետ 5-րդ |
6.0 |
Փաստաթղթային |
||||
8. |
Տիեզերական տեխնիկան և օբյեկտը, որը նախատեսված չէ տիեզերք արձակելու համար, սահմանված ժամկետում գրանցվել է լիազոր մարմնի գրանցամատյանում |
Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1985-Ն որոշման հավելված, կետ 5-րդ |
5.0 |
Փաստաթղթային |
||||
9. |
Առկա է լիազոր մարմնի համաձայնությունը տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի օտարման մասին |
Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2071-Ն որոշման հավելված, կետ 4-րդ |
4.0 |
Փաստաթղթային |
3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. |
«Այո» |
առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները |
V |
||
2. |
«Ոչ» |
բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ |
V |
||
3. |
«Չ/պ» |
չի պահանջվում, չի վերաբերում |
V |
4. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ իրավական ակտերի հիման վրա՝
1) «Տիեզերական գործունեության մասին» օրենք,
2) «Լիցենզավորման մասին» օրենք,
3) Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշում,
4) Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1985-Ն որոշում,
5) Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2071-Ն որոշում։
Տեսչական մարմնի ծառայող __________________ |
Տնտեսավարող____________ |
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) »: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
19.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2024 թվական:
