ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2025 թվականի N 142-Ն
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ5.» ենթակետը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և նույն մասի երկրորդ պարբերության կիրառության առումով՝ նաև 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 Երևան  | 
| 
 13.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 142-Ն որոշման  | 
Ց Ա Ն Կ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
| 
 Կոդը  | 
 Գործունեության տեսակի անվանումը  | 
| 
 C26.11.0  | 
 Էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն  | 
| 
 C26.12.0  | 
 Հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն  | 
| 
 C26.20.0  | 
 Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրություն  | 
| 
 C26.30.0  | 
 Կապի սարքավորանքի արտադրություն  | 
| 
 C26.40.0  | 
 Կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն  | 
| 
 C26.51.0  | 
 Չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի արտադրություն  | 
| 
 C26.60.0  | 
 Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն  | 
| 
 C26.70.0  | 
 Օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի արտադրություն  | 
| 
 C26.80.0  | 
 Մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն  | 
| 
 C28.11.0  | 
 Շարժիչների և տուրբինների, բացառությամբ ավտոմեքենաների, մոտոցիկլային և օդագնացական, արտադրություն  | 
| 
 C28.12.0  | 
 Հիդրավլիկական սարքավորանքի արտադրություն  | 
| 
 C28.99.0  | 
 Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում  | 
| 
 C29.31.0  | 
 Ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական և էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն  | 
| 
 C30.30.1  | 
 Օդանավերի և տիեզերանավերի արտադրություն  | 
| 
 C30.30.2  | 
 Այլ թռչող սարքերի արտադրություն  | 
| 
 C30.30.9  | 
 Օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի համար մասերի արտադրություն  | 
| 
 C30.40.0  | 
 Մարտական մեքենաների արտադրություն  | 
| 
 J58.21.0  | 
 Համակարգչային խաղերի հրատարակություն  | 
| 
 J58.29.0  | 
 Այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն  | 
| 
 J62.01.0  | 
 Ծրագրային ապահովման մշակում  | 
| 
 J62.02.1  | 
 Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում  | 
| 
 J62.02.9  | 
 Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում՝ չներառված ուրիշ խմբավորումներում  | 
| 
 J62.03.0  | 
 Համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն  | 
| 
 J62.09.0  | 
 Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն  | 
| 
 J63.11.1  | 
 Տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում  | 
| 
 J63.11.3  | 
 Օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայությունները՝ կիրառական ծրագրերի և համակարգային ծրագրային ու տեխնիկական միջոցների սպասարկում  | 
| 
 J63.12.0  | 
 Վեբ-պորտալների հետ կապված գործողություններ  | 
| 
 M71.12.5  | 
 Ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում  | 
| 
 M72.11.0  | 
 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում  | 
| 
 M72.19.1  | 
 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական գիտությունների բնագավառում  | 
| 
 M72.19.2  | 
 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում  | 
| 
 M72.20.0  | 
 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Հարությունյան | 
| 
 13.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական: