ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2025 թվականի N 611-Լ
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2025-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հաստատել մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի N 611-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2025-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառում |
Ակնկալվող արդյունք |
Ժամկետ |
Պատաս-խանատու |
Համակատա-րողներ |
Ֆինանսա-վորման աղբյուրը |
1. Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում | ||||||
1.1 |
Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում |
1) Նոր անշարժ դիտակայանների ձեռքբերում, մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի ավտոմատացման շարունակական զարգացում՝ ընդգրկելով ՀՀ 14 բնակավայրերը։ (Երևան 6 դիտակայան, Գյումրի 1 դիտակայան, Վանաձոր 1 դիտակայան, Ալավերդի 1 դիտակայան, Հրազդան 1 դիտակայան,Արարատ 1 դիտակայան, Քաջարան 1 դիտակայան, Կապան 1 դիտակայան, Ծաղկաձոր 1 դիտակայան) Միջազգային չափանիշներին համապատասխան, առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված, մարդու առողջության համար հիմնական վնասակար աղտոտիչների (ներառյալ փոշու մասնիկները՝ PM2․5 և PM10, ազոտի և ծծմբի երկօքսիդները, ածխածնի մոնօքսիդը, գետնամերձ օզոնը) չափման և իրական ժամանակին, և օպերատիվ հանրությանը ներկայացնելու հնարավորություն։ |
2025 թ. և շարունակական |
Շրջակա միջավայրի նախարա- րություն |
Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարա-րություն |
Պետական միջոցներ կամ օրենքով չարգելված այլ միջոցներ
2025 թ․ (2 դիտակայան)
պետական բյուջե 300 000 հազ․ դրամ պահպանման և շահագործման ծախս 60 000 հազ. դրամ
2026 թ․ (4 դիտակայան) 600 000 հազ․ դրամ, պահպանման և շահագործման ծախս 120 000 հազ. դրամ
2027 թ․ (5 դիտակայան) 750 000 հազ․ դրամ, պահպանման և շահագործման ծախս 150 000 հազ. դրամ
2028 թ․ (2 դիտակայան) 300 000 հազ․ դրամ, պահպանման և շահագործման ծախս 60 000 հազ. դրամ
2029 թ․ (1 դիտակայան) 150 000 հազ․ դրամ, պահպանման և շահագործման ծախս 30 000 հազ. դրամ |
2) Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի շարժական դիտակայանի ձեռքբերում Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգում անհրաժեշտ է ունենալ շարժական դիտակայաններ, արդյունքում՝ ● մշտական դիտակայան չունեցող բնակավայրերում մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակի ժամանակավոր գնահատման հնարավորություն մթնոլորտային օդի աղտոտվածության արտակարգ իրավիճակներում՝ հրդեհ, պայթյուն և այլն, թեժ կետին մոտ դիտակայանի տեղակայման և իրական ժամանակում բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացման հնարավորություն |
2029 թ․ |
Շրջակա միջավայրի նախարա- րություն |
Պետական միջոցներ կամ օրենքով չարգելված այլ միջոցներ
(2 շարժական դիտակայան)
400 000 հազ․ դրամ
Շարժական դիտակայանի տարեկան պահպանման և շահագործման ծախսը կազմում է 70 000 հազ. դրամ | |||
3) Օրգանական աղտոտիչների և փոշու մեջ ծանր մետաղների ներառում դիտարկումների համակարգում
Օրգանական աղտոտիչների և փոշու մեջ ծանր մետաղների որոշման համար լաբորատոր կարողությունների զարգացում և օրգանական աղտոտիչների լաբորատոր փորձարկումների հավատարմագրման ցանկում ներառում |
2028 թ․ |
Շրջակա միջավայրի նախարա- րություն |
Պետական միջոցներ կամ օրենքով չարգելված այլ միջոցներ
400 000 հազ․դրամ - 600 000 հազ․ դրամ, պահպանման ծախսերը կազմում է 30-50000 հազ. դրամ | |||
4) Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի տվյալների որակի հսկողություն, կարողությունների զարգացում
Միջազգային ստանդարտներով հավատարմագրված համապատասխան ռեֆերենս լաբորատորիայի առկայություն: Արդյունքում՝ տարբեր կազմակերպությունների կողմից մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի սարքավորումների ստուգաճշտման հնարավորություն՝ ապահովելով մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի տվյալների ճշգրտությունը, հետևողականությունը և հուսալիությունը․ |
2028 թ․ |
Շրջակա միջավայրի նախարա- րություն |
Պետական միջոցներ կամ օրենքով չարգելված այլ միջոցներ
200 000 հազ․ դրամ - 500 000 հազ․դրամ Ռեֆերենս լաբորատորիայի տարեկան պահպանման ծախսերը կազմում է 20 000 հազ. դրամ | |||
5) Մթնոլորտային օդի որակի մոդելավորման, կանխատեսման համակարգի (ծրագրի) ստեղծում և կիրարկում
Մթնոլորտային օդի աղտոտվածության բաշխվածության, անշարժ աղբյուրներից արտանետումների տվյալների հետ համադրման մոդելավորում, կանխատեսման գործիքակազմի ստեղծում, արդյունքում՝ 1․ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման նախագծերի նախնական փուլում տվյալ գործունեության ազդեցության առավել ճշգրիտ գնահատում և կանխատեսում 2․ օդի որակի վրա աղտոտվածության կրճատմանն ուղղված միջոցառումների դերի գնահատում և կանխատեսում |
2027 թ․ |
Շրջակա միջավայրի նախարա- րություն |
Լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջվում: | |||
2․ Օրենսդրական դաշտի վերանայում |
||||||
2.1 |
Քաղաքաշինության կոմիտեի 2008 թվականի հունվարի 14-ի «ՀՀՇՆ I-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերը հաստա-տելու մասին» հրամանում փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ սարքավորումների, կիրառմանպահանջի սահմանում |
Շինարարության բնագավառում փոշենստեցման՝ այդ թվում՝ փոշեճնշիչ սարքավորումների, կիրառման պահանջի սահմանում, որը հնարավորություն կտա կանխարգելելու շենքերի և շինությունների կառուցման (վերակառուցման, վերականգնման, քանդման, հիմնական և ընթացիկ նորոգման), ինչպես նաև փոշու արտանետման հետ կապված այլ աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումների շինարարական հրապարակից դուրս տարածվելը՝ հիմնված քաղաքաշինական նորմատիվների հստակ պահպանմամբ՝ փուլային տարբերակով։ |
2026 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ,
Երևան քաղաքում փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ սարքավո-րումների, կիրառման պահանջի սահմանում 2025 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Շրջակա միջավայրի նախարա- րություն Քաղաքա-շինության կոմիտե Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարա- րություն |
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ
Բնապահպա-նության և ընդերքի տեսչական մարմին
Քաղաքաշինու-թյան, տեխնիկա-կան, հրդեհային անվտանգության տեսչական մարմին Երևանի քաղաքապե-տարան |
Լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջվում: |
2.2 |
«Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 15-Ն հրամանի մեջ լրացում կատարելու մասին» հրամանի նախագիծ |
Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներում կներառվեն փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ սարքավորումների կիրառման պահանջը՝ համապատասխան հաշվարկ հիմնավորումներով, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի նվազեցնել հանքարդյունաբերության ոլորտում փոշու արտանետման տարածումը։ |
2026 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
Երևան քաղաքում փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ սարքավո-րումների, կիրառման պահանջի սահմանում 2025 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Շրջակա միջավայրի նախարա- րություն Քաղաքա-շինության կոմիտե Տարածքային կառավարման և ենթակառու-ցվածքների նախարա-րություն |
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ
Բնապահպանու-թյան և ընդերքի տեսչական մարմին
Քաղաքաշինու- թյան, տեխնիկական, հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Երևանի քաղաքապե-տարան |
Լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջվում: |
3․ Իրազեկման, բացատրական աշխատանքներ համայնքներում քաղաքացիների շրջանում | ||||||
3.1 |
Միջգերատեսչական համատեղ միջոցառումների իրականացում |
Համայնքներում քաղաքացիների շրջանակում բացատրական, իրազեկման աշխատանքներ մթնոլորտային օդն աղտոտող վնասակար մարդածին երևույթների և դրանց հետևանքների վերաբերյալ, մասնավորապես՝ խոզանների, չորացած բուսածածկույթի, արտադրական թափոնների, վտանգավոր թափոնների այրման հետևանքների մասին բացատրական աշխատանքներ |
2025 թ. և շարունակական |
Շրջակա միջավայրի նախարա-րություն |
Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարա-րություն
Առողջապահու- թյան նախարա-րություն Մարզպետների աշխատակազմ (առողջապա- հության, գյուղատնտեսու- թյան և շրջակա միջավայրի պահպանության վարչություններ) Բնապահպանու- թյան և ընդերքի տեսչական մարմին (տարածքային ստորաբաժա- նումներ) Տեղական ինքնակառա- վարման մարմիններ |
Լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջվում: |
4․ Վարչական պատասխանատվության միջոցների խստացում |
||||||
4․1 |
Վարչական իրավախախ-տումների վերաբերյալ օրենսգրքի՝ մթնոլորտային օդի պահպանության պահանջների դրույթների վերանայում |
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 81.1-ին հոդվածով նախատեսված յուրաքանչյուր իրավախախտման համար նախատեսել առանձին պատասխանատվության միջոցի և սահմանաչափի կիրառում։ |
2026 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
Շրջակա միջավայրի նախարա-րություն |
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ
Բնապահպանու-թյան և ընդերքի տեսչական մարմին |
Լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջվում: |
5. Այլ միջոցառումներ | ||||||
5.1 |
Կանաչ տարածքների ավելացում |
Երևան քաղաքում կանաչապատ տարածքների ավելացում (Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ցուցված մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքների ցուցանիշների ապահովում) (1 շնչի համար առնվազն 9 քառ․ մ կանաչապատ տարածք) |
2025 թ․ և շարունակական |
Երևանի քաղաքա-պետարան |
Երևան քաղաքի բյուջե կամ պետական բյուջե (բնապահպանա-կան վճարներից համայնքին հատկացված մասհանումների միջոցներով) կամ ֆինանսավորման այլ աղբյուրներ 2025 թ․ 10 հա կանաչապատ տարածք 100 000.0-150 000.0 հազ․ դրամ 2026 թ․ 7 հա կանաչապատ տարածք 70 000.0- 105 000.0 հազ․ դրամ 2027 թ․ 7հա կանաչապատ տարածք 70 000.0- 105 000.0 հազ․ դրամ 2028 թ․ 7հա կանաչապատ տարածք 70 000.0- 105 000.0 հազ․ դրամ 2029 թ․ 5հա կանաչապատ տարածք 50 000.0- 75 000.0 հազ․դրամ 2030 թ․ 5հա կանաչապատ տարածք 50 000.0- 75 000.0 հազ․ դրամ | |
5.2 |
Ավտոտրանսպոր-տային միջոցների արտանետումների չափման համակարգի և վերահսկողության գործընթացի կատարելագործում |
Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության շրջանակներում շարժիչի արտանետումների չափման գործընթացի ամբողջական թվայնացում, տեխնիկական զննության կայանների տեխնիկական վերազինում, արտանետումների ստուգման գործընթացի նկատմամբ վերահսկո-ղության էլեկտրոնային եղանակով ապահովման առաջարկությունների մշակում։ |
2025 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարա-րություն |
Շրջակա միջավայրի նախարա-րություն,
Ներքին գործերի նախարա-րություն Քաղաքաշինու-թյան, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին |
Օրենքով չարգելված միջոցներ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2025 թվական:
