ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2025 թվականի N 740-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի «Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման՝
1) N 1 հավելվածի՝
ա. 4-րդ կետից «թղթային կամ» բառերը հանել,
բ. 6-րդ կետում «գրավոր» բառը փոխարինել «էլեկտրոնային եղանակով» բառերով,
գ. 10-րդ կետի 5-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվությունը՝ նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա լինելու մասին։»,
դ. 11-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանություն ու բարելավում` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարումը և ջրահեռացումը.»,
ե. 14-րդ կետում «վավերացնում» բառը փոխարինել «էլեկտրոնային եղանակով տրամադրում ջրօգտագործողին» բառերով,
զ. 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
է. 20-րդ կետը «դիմում է» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով,
ը. 21-րդ կետը «դիմում է» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով,
թ. 23-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետում «կցելով ջրօգտագործման թույլտվության բնօրինակը» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով» բառերով,
բ. 3-րդ կետում «սույն կարգի» բառերը հանել, իսկ «ծանուցում է» բառերից առաջ լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով,
գ. 5-րդ կետում «և հրավիրում իր կողմից վավերացնել երկարաձգման ենթակա ջրօգտագործման թույլտվությունը» բառերը փոխարինել «՝ ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետական տուրքը սահմանված կարգով ու չափով վճարելու համար» բառերով,
դ. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ե. 7-րդ կետում «հրավիրում ջրօգտագործողին երկարաձգված ջրօգտագործման թույլտվության իր օրինակն ստանալու համար» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով տրամադրում ջրօգտագործողին երկարաձգված ջրօգտագործման թույլտվությունը» բառերով,
զ. 11-րդ կետից «գրավոր» բառը հանել,
է. 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) N 3 հավելվածի՝
ա. 1-ին կետից «ջրօգտագործման թույլտվության բնօրինակը և» բառերը հանել,
բ. 3-րդ կետից «ջրօգտագործման թույլտվության բնօրինակը և» բառերը հանել,
գ. 5-րդ կետում «և հրավիրում իր կողմից վավերացնելու վերաձևակերպված ջրօգտագործման թույլտվությունը» բառերը փոխարինել «՝ ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետական տուրքը սահմանված կարգով ու չափով վճարելու համար» բառերով,
դ. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ե. 7-րդ կետում «հրավիրում ջրօգտագործողին վերաձևակերպված ջրօգտագործման թույլտվության իր օրինակն ստանալու համար» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով տրամադրում ջրօգտագործողին վերաձևակերպված ջրօգտագործման թույլտվությունը» բառերով,
զ. 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
է. 13-րդ կետը «ծանուցում է» բառերից առաջ լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով.
4) N 4 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «գրավոր» բառը փոխարինել «էլեկտրոնային եղանակով» բառերով, իսկ «ջրօգտագործման թույլտվությունը վերանայման ներկայացնելու» բառերը՝ «ջրօգտագործման թույլտվության վերանայման» բառերով,
բ. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 4-րդ կետից «ջրօգտագործման թույլտվության բնօրինակի հետ միասին» բառերը հանել,
դ. 5-րդ կետում «հրավիրում իր կողմից վավերացնելու» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով տրամադրում» բառերով,
ե. 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) N 5 հավելվածի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) N 7 հավելվածի՝
ա. 3-րդ կետում «գրավոր դիմում է լիազոր մարմնին՝ դիմումին կցելով ջրօգտագործման թույլտվության իր օրինակը և» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով դիմում է լիազոր մարմնին՝ դիմումում» բառերով,
բ. 4-րդ կետից «ջրօգտագործման թույլտվության բնօրինակի հետ միասին» բառերը հանել.
7) N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
8) N 9 հավելվածի «Բնաղբյուրի անձնագրի» ձևի IV բաժնի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 10. Աղային կազմի բանաձև (ըստ Կուրլովի)
|
9) N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 1
ՀԱՅՏ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
1. Հայտատուի անձնական տվյալները`
_________________________________________________________________________________________
(Ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, բնակության վայրը) կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, հեռ.համարը, էլ.հասցեն)
____________________________________________________________
2. Ջրօգտագործման նպատակը
_________________________________________________________________________________________
(խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, արդյունաբերական, ձկնաբուծական, էներգետիկ, և այլ)
_____________________________________________________________________________________________
3. Ջրառի վայրը _____________________________________________________________________
(մարզ, համայնք, գյուղ)
________________________________________________________________________
4. Ջրային ռեսուրսի անվանումը և ջրառի (ջրօգտագործման) ծավալը՝
1) _____________________________________________________________________________________
(մակերևութային ջրային ռեսուրսի անվանումը, ջրօգտագործման ծավալը (հազ.մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)
_____________________________________________________________________________________
2) _____________________________________________________________________________________
(ստորերկրյա ջրային ռեսուրսների անվանումը, ջրօգտագործման ծավալը (հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)
_____________________________________________________________________________________
5. Ջրօգտագործման վայրը
___________________________________________________________________________
(մարզ, համայնք, գյուղ)
_________________________________________________________________________
6. Ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը
___________________________________________________________________________________
(ամիս, օր, ժամ)
7. Սերվիտուտ կամ այլ պահանջներ
_____________________________________________________________________________________
(սերվիտուտ կամ այլ անձանց սեփականությունից
_____________________________________________________________________________________
/ջրընդունիչ, կառուցվածք և այլն/ օգտվելու անհրաժեշտություն, պայմանագիր)
8. Հիդրոտեխնիկական կառույցի մասին տեղեկատվություն՝
_____________________________________________________________________________________
(ՀՏԿ-ի առկայություն, նոր ՀՏԿ-ի կառուցման անհրաժեշտություն, հզորություն, ՀՏԿ-ի վերազինում)
_____________________________________________________________________________________
9. Ջրահեռացման վայրը
_______________________________________________
_____________________________________________________________________________________
10. Առաջացող կեղտաջրերի ծավալը և վայրը
_____________________________________________________________________________________
(հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)

11. Առաջացող կեղտաջրերի մաքրման եղանակը
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
12.Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում
_____________________________________________________________________________________
(հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)
_____________________________________________________________________________________
13. Պարտավորություն ջրօգտագործման թույլտվությանն առնչվող վճարների կատարումն ապահովելու համար ,
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
14. Ջրօգտագործման և ջրահեռացման, թույլատրելի սահմանային արտահոսքի նորմերի հաշվարկ իրականացրած ծանուցված գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձի անունը
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
Սույնով հաստատում եմ հայտում ներառված տեղեկատվության բավարար, ճշգրիտ և ավարտուն լինելը:
Ոչ մի առարկություն չունեմ հայտի քննարկմանը, հասարակական մոտեցումների կամ մասնակցության դեմ (բացի գաղտնի տեղեկատվությունից):
Պարտավորվում եմ կատարել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներին համապատասխան ջրօգտագործման թույլտվության մեջ նշված՝ ջրօգտագործողին վերաբերող պարտավորությունները:
Ջրօգտագործման թույլտվության հայտատու
_______________________________
(ստորագրությունը) ».
10) Ջրօգտագործման թույլտվության համար պահանջվող փաստաթղթերի ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ց Ա Ն Կ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
ԽՄԵԼՈՒ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ | ||
NN ը/կ |
Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից |
Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից |
1. |
Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման (ռեգիստրի) վկայականի պատճենը։ |

2. |
Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ համասեփականության դեպքում՝ համասեփականատիրոջ/ համասեփականատերերի գրավոր համաձայնությունը։ |

3. |
Սերվիտուտի իրավունքի անհրաժեշտության դեպքում՝ սերվիտուտի կամ համապատասխան գույքից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը։ |

4. |
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 354-Ն որոշման համաձայն հաշվարկված ջրօգտագործման անհատական նորմաներ՝ ջրառի չափաքանակ և ռեժիմ։ Չկոյուղացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ջրօգտագործման թույլտվության հայցման դեպքում՝ ջրառի չափաքանակ և ռեժիմ (ջրապահանջարկի հաշվարկ)։ |

5. |
Կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաները (կոյուղու կոլեկտոր կամ բաց ջրավազան հեռացնելու դեպքում)՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման և ՀՀ բնապահպանության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի N 464-Ն հրամանի պահանջների համաձայն (բացառությամբ չկոյուղացված համայնքների): |

6. |
Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ նշված են ջրառի և ջրահեռացման կետերը՝ աշխարհագրական կոորդինատներով (նույնականացման անհրաժեշտություն առաջանալու դեպքում նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով): |

7. |
Համապատասխան փաստաթուղթ (եզրակացություն)՝ տրված ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության կողմից։ |
Համապատասխան փաստաթուղթ (եզրակացություն)՝ տրված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության կողմից։ |
8. |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված՝ 1) հիդրոերկրաբանական տեղեկատվություն, 2) բնաղբյուրի դեպքում՝ բնաղբյուրի անձնագիր, 3) հորատանցքի դեպքում՝ հորատանցքի անձնագիր։ |
|
9. |
Գետից ջրառ իրականացնելու դեպքում՝ բնապահպանական (էկոլոգիական) թողքի հաշվարկ՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշման 1-ին հավելվածի համաձայն։ | |
10. |
Խմելու ջրամատակարարում իրականացնող կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տեղեկանք՝ տվյալ տարածքում խմելու ջրով չապահովելու մասին։ |
Խմելու ջրամատակարարում իրականացնող կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տեղեկանք տվյալ տարածքը խմելու ջրով չապահովելու մասին։ |
11. |
Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 118-Ն որոշման պահանջների համաձայն։ |

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ | ||
NN ը/կ |
Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից |
Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից |
1. |
Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման (ռեգիստրի) վկայականի պատճենը։ |
Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման (ռեգիստրի) վկայականի պատճենը։ |
2. |
Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ համասեփականության դեպքում՝ համասեփականատիրոջ/ համասեփականատերերի գրավոր համաձայնությունը։ |
Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ համասեփականության դեպքում՝ համասեփականատիրոջ/ համասեփականատերերի գրավոր համաձայնությունը։ |
3. |
Սերվիտուտի իրավունքի անհրաժեշտության դեպքում՝ սերվիտուտի կամ համապատասխան գույքից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը։ |
Սերվիտուտի իրավունքի անհրաժեշտության դեպքում՝ սերվիտուտի կամ համապատասխան գույքից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը։ |
4. |
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 354-Ն որոշման համաձայն հաշվարկված ջրօգտագործման անհատական նորմաներ՝ ջրառի չափաքանակ և ռեժիմ (ջրապահանջարկի հաշվարկ)։ |
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 354-Ն որոշման համաձայն հաշվարկված ջրօգտագործման անհատական նորմաներ՝ ջրառի չափաքանակ և ռեժիմ (ջրապահանջարկի հաշվարկ)։ |
5. |
Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ նշված են ջրառի և ջրահեռացման կետերը՝ աշխարհագրական կոորդինատներով (նույնականացման անհրաժեշտություն առաջանալու դեպքում նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով): |
Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ նշված են ջրառի և ջրահեռացման կետերը՝ աշխարհագրական կոորդինատներով (նույնականացման անհրաժեշտություն առաջանալու դեպքում նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով): |
6. |
Տեղեկանք Ջրօգտագործողների ընկերությունների կողմից տվյալ տարածքը չսպասարկելու վերաբերյալ։ |

Ջրօգտագործողների ընկերությունների կողմից ջրօգտագործման թույլտվությունների հայցման դեպքում՝ տեղեկանք ջրապահանջի հաշվարկներով ներկայացված ոռոգելի հողատարածքների մակերեսների վերաբերյալ՝ հաստատված համայնքների ղեկավարների կողմից։ |

Ջրօգտագործողների ընկերությունների ջրօգտագործման թույլտվությունների դեպքում՝ փաստաթուղթ ջրառի համար նախատեսվող հորատանցքերի պատկանելիության վերաբերյալ։ |
Ջրօգտագործողների ընկերությունների ջրօգտագործման թույլտվությունների դեպքում՝ հաստատված փաստաթուղթ ջրային համակարգերի միջոցով ջրառ իրականացնելու և այդ համակարգերի պատկանելիության վերաբերյալ։ |
9. |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված՝ 1) հիդրոերկրաբանական տեղեկատվություն, 2) բնաղբյուրի դեպքում՝ բնաղբյուրի անձնագիր, 3) հորատանցքի դեպքում՝ հորատանցքի անձնագիր։ |
|
10. |
Գետից ջրառ իրականացնելու դեպքում՝ բնապահպանական (էկոլոգիական) թողքի հաշվարկ՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշման 1-ին հավելվածի համաձայն։ | |
11. |
Ջրային համակարգերի միջոցով նախատեսվող ջրառի դեպքում՝ փաստաթուղթ ջրային համակարգերի թողունակության և ջրառի իրականացման վերաբերյալ ջրային համակարգերը տնօրինող կազմակերպության կողմից։ | |
12. |
Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 118-Ն որոշման պահանջների համաձայն։ |
Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 118-Ն որոշման պահանջների համաձայն։ |
ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ | ||
NN ը/կ |
Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից |
Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից |
1. |
Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման (ռեգիստրի) վկայականի պատճենը։ |
Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման (ռեգիստրի) վկայականի պատճենը։ |
2. |
Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ համասեփականության դեպքում՝ համասեփականատիրոջ/ համասեփականատերերի գրավոր համաձայնությունը։ |
Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ համասեփականության դեպքում՝ համասեփականատիրոջ/ համասեփականատերերի գրավոր համաձայնությունը։ |
3. |
Սերվիտուտի իրավունքի անհրաժեշտության դեպքում՝ սերվիտուտի կամ համապատասխան գույքից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը։ |
Սերվիտուտի իրավունքի անհրաժեշտության դեպքում՝ սերվիտուտի կամ համապատասխան գույքից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը։ |
4. |
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 354-Ն որոշման համաձայն հաշվարկված ջրօգտագործման անհատական նորմաներ՝ ջրառի չափաքանակ և ռեժիմ։ |

Կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաները (կոյուղու կոլեկտոր կամ բաց ջրավազան հեռացնելու դեպքում)՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման և ՀՀ բնապահպանության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի N 464-Ն հրամանի պահանջների համաձայն: |
Կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաները (կոյուղու կոլեկտոր կամ բաց ջրավազան հեռացնելու դեպքում)՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման և ՀՀ բնապահպանության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի N 464-Ն հրամանի պահանջների համաձայն: |
6. |
Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ նշված են ջրառի և ջրահեռացման կետերը՝ աշխարհագրական կոորդինատներով (նույնականացման անհրաժեշտություն առաջանալու դեպքում նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով): |
Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ նշված են ջրառի և ջրահեռացման կետերը՝ աշխարհագրական կոորդինատներով (նույնականացման անհրաժեշտություն առաջանալու դեպքում նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով): |
7. |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված՝ 1) հիդրոերկրաբանական տեղեկատվություն, 2) բնաղբյուրի դեպքում՝ բնաղբյուրի անձնագիր, 3) հորատանցքի դեպքում՝ հորա- տանցքի անձնագիր։ |
|
8. |
Գետից ջրառ իրականացնելու դեպքում՝ բնապահպանական (էկոլոգիական) թողքի հաշվարկ՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշման 1-ին հավելվածի համաձայն։ | |
9. |
Ցամաքուրդային (դրենաժային) համակարգ ջրահեռացման դեպքում՝ ցամաքուրդային (դրենաժային) համակարգերը շահագործող կազմակերպության հետ կնքած պայմանագրի պատճենը։ |
Ցամաքուրդային (դրենաժային) համակարգ ջրահեռացման դեպքում՝ ցամաքուրդային (դրենաժային) համակարգերը շահագործող կազմակերպության հետ կնքած պայմանագրի պատճենը։ |
10. |
Ջրային համակարգերի միջոցով նախատեսվող ջրառի դեպքում՝ փաստաթուղթ ջրային համակարգերի թողունակության և ջրառի իրականացման վերաբերյալ ջրային համակարգերը տնօրինող կազմակերպության կողմից։ | |
11. |
Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան- ժամանակացույց` մշակված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 118-Ն որոշման պահանջների համաձայն։ |
Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 118-Ն որոշման պահանջների համաձայն։ |
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ | ||
NN ը/կ |
Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից |
Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից |
1. |
Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման (ռեգիստրի) վկայականի պատճենը։ |
Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման (ռեգիստրի) վկայականի պատճենը։ |
2. |
Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ համասեփականության դեպքում՝ համասեփականատիրոջ/ համասեփականատերերի գրավոր համաձայնությունը։ |
Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ համասեփականության դեպքում՝ համասեփականատիրոջ/ համասեփականատերերի գրավոր համաձայնությունը։ |
3. |
Սերվիտուտի իրավունքի անհրաժեշտության դեպքում՝ սերվիտուտի կամ համապատասխան գույքից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը։ |
Սերվիտուտի իրավունքի անհրաժեշտության դեպքում՝ սերվիտուտի կամ համապատասխան գույքից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը։ |
4. |
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 354-Ն որոշման համաձայն հաշվարկված ջրօգտագործման անհատական նորմաներ՝ ջրառի չափաքանակ և ռեժիմ։ |
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 354-Ն որոշման համաձայն հաշվարկված ջրօգտագործման անհատական նորմաներ՝ ջրառի չափաքանակ և ռեժիմ։ |
5. |
Կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաները (կոյուղու կոլեկտոր կամ բաց ջրավազան հեռացնելու դեպքում)՝ ՀՀ կառա- վարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման և ՀՀ բնապահպանության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի N 464-Ն հրամանի պահանջների համաձայն: |
Կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաները (կոյուղու կոլեկտոր կամ բաց ջրավազան հեռացնելու դեպքում)՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման և ՀՀ բնապահպանության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի N 464-Ն հրամանի պահանջների համաձայն: |
6. |
Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ նշված են ջրառի և ջրահեռացման կետերը՝ աշխարհագրական կոորդինատներով (նույնականացման անհրաժեշտություն առաջանալու դեպքում նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով): |
Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ նշված են ջրառի և ջրահեռացման կետերը՝ աշխարհագրական կոորդինատներով (նույնականացման անհրաժեշտություն առաջանալու դեպքում նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով): |
7. |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված՝ 1) հիդրոերկրաբանական տեղեկատվություն, 2) բնաղբյուրի դեպքում՝ բնաղբյուրի անձնագիր, 3) հորատանցքի դեպքում՝ հորատանցքի անձնագիր։ |
|
8. |
Գետից ջրառ իրականացնելու դեպքում՝ բնապահպանական (էկոլոգիական) թողքի հաշվարկ՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշման 1-ին հավելվածի համաձայն։ | |
9. |
Ջրային համակարգերի միջոցով նախատեսվող ջրառի դեպքում՝ փաստաթուղթ ջրային համակարգերի թողունակության և ջրառի իրականացման վերաբերյալ ջրային համակարգերը տնօրինող կազմակերպության կողմից։ | |
10. |
Անհրաժեշտությունից ելնելով՝ կախված գործունեության տեսակից համապատասխան փաստաթուղթ (եզրակացություն)՝ տրված ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության կողմից։ |
Անհրաժեշտությունից ելնելով՝ կախված գործունեության տեսակից համապատասխան փաստաթուղթ (եզրակացություն)՝ տրված ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության կողմից։ |
11. |
Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 118-Ն որոշման պահանջների համաձայն։ |
Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլանժամանակացույց` մշակված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 118-Ն որոշման պահանջների համաձայն։ |
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ | ||
NN ը/կ |
Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից |
Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից |
1. |
Իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման (ռեգիստրի) վկայականի պատճենը։ |

Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, ջրառի վայրի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը, իսկ համասեփականության դեպքում՝ համասեփականատիրոջ/ համասեփականատերերի գրավոր համաձայնությունը։ |
Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, ջրառի վայրի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը, իսկ համասեփականության դեպքում՝ համասեփականատիրոջ/ համասեփականատերերի գրավոր համաձայնությունը։ |
3. |
Սերվիտուտի իրավունքի անհրաժեշտության դեպքում՝ սերվիտուտի կամ համապատասխան գույքից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը։ |
Սերվիտուտի իրավունքի անհրաժեշտության դեպքում՝ սերվիտուտի կամ համապատասխան գույքից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը։ |
4. |
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 354-Ն որոշման համաձայն հաշվարկված ջրօգտագործման անհատական նորմաներ՝ ջրառի չափաքանակ և ռեժիմ։ |
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 354-Ն որոշման համաձայն հաշվարկված ջրօգտագործման անհատական նորմաներ՝ ջրառի չափաքանակ և ռեժիմ։ |
5. |
Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ նշված են ջրառի և ջրահեռացման կետերը՝ աշխարհագրական կոորդինատներով (նույնականացման անհրաժեշտություն առաջանալու դեպքում նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով): |
Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ նշված են ջրառի և ջրահեռացման կետերը՝ աշխարհագրական կոորդինատներով (նույնականացման անհրաժեշտություն առաջանալու դեպքում նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով): |
6. |
Հիդրոէլեկտրակայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ)։ |

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված՝ բնաղբյուրի անձնագիր։ |
|
8. |
Գետից ջրառ իրականացնելու դեպքում՝ բնապահպանական (էկոլոգիական) թողքի հաշվարկ՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշման 1-ին հավելվածի համաձայն։ | |
9. |
Ջրային համակարգերի միջոցով նախատեսվող ջրառի դեպքում՝ փաստաթուղթ ջրային համակարգերի թողունակության և ջրառի իրականացման վերաբերյալ ջրային համակարգերը տնօրինող կազմակերպության կողմից։ | |
10. |
Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 118-Ն որոշման պահանջների համաձայն։ |
Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 118-Ն որոշման պահանջների համաձայն։ |
ԱՅԼ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ | ||
NN ը/կ |
Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսից |
Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսից |
1. |
Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման (ռեգիստրի) վկայականի պատճենը։ |
Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման (ռեգիստրի) վկայականի պատճենը։ |
2. |
Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ համասեփականության դեպքում՝ համասեփականատիրոջ/ համասեփականատերերի գրավոր համաձայնությունը։ |
Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ համասեփականության դեպքում՝ համասեփականատիրոջ/ համասեփականատերերի գրավոր համաձայնությունը։ |
3. |
Սերվիտուտի իրավունքի անհրաժեշտության դեպքում՝ սերվիտուտի և համապատասխան գույքից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը։ |
Սերվիտուտի իրավունքի անհրաժեշտության դեպքում՝ սերվիտուտի և համապատասխան գույքից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը։ |
4. |
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 354-Ն որոշման համաձայն հաշվարկված ջրօգտագործման անհատական նորմաներ՝ ջրառի չափաքանակ և ռեժիմ։ |
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 354-Ն որոշման համաձայն հաշվարկված ջրօգտագործման անհատական նորմաներ՝ ջրառի չափաքանակ և ռեժիմ։ |
5. |
Կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաները (կոյուղու կոլեկտոր կամ բաց ջրավազան հեռացնելու դեպքում)՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման և ՀՀ բնապահպանության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի N 464-Ն հրամանի պահանջների համաձայն: |
Կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաները (կոյուղու կոլեկտոր կամ բաց ջրավազան հեռացնելու դեպքում)՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման և ՀՀ բնապահպանության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի N 464-Ն հրամանի պահանջների համաձայն: |
6. |
Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ նշված են ջրառի և ջրահեռացման կետերը՝ աշխարհագրական կոորդինատներով (նույնականացման անհրաժեշտություն առաջանալու դեպքում նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով): |
Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ նշված են ջրառի և ջրահեռացման կետերը՝ աշխարհագրական կոորդինատներով (նույնականացման անհրաժեշտություն առաջանալու դեպքում նաև WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով): |
7. |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված՝ 1) հիդրոերկրաբանական տեղեկատվություն, 2) բնաղբյուրի դեպքում՝ բնաղբյուրի անձնագիր, 3) հորատանցքի դեպքում՝ հորատանցքի անձնագիր։ |
|
8. |
Գետից ջրառ իրականացնելու դեպքում՝ բնապահպանական (էկոլոգիական) թողքի հաշվարկ՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշման 1-ին հավելվածի համաձայն։ | |
9. |
Ցամաքուրդային (դրենաժային) համակարգ ջրահեռացման դեպքում՝ ցամաքուրդային (դրենաժային) համակարգերը շահագործող կազմակերպության հետ կնքած պայմանագրի պատճենը։ | |
10. |
Ջրային համակարգերի միջոցով նախատեսվող ջրառի դեպքում՝ փաստաթուղթ ջրային համակարգերի թողունակության և ջրառի իրականացման վերաբերյալ ջրային համակարգերը տնօրինող կազմակերպու- թյան կողմից։ | |
11. |
Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան- ժամանակացույց` մշակված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 118-Ն որոշման պահանջների համաձայն։ |
Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 118-Ն որոշման պահանջների համաձայն։ |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 740-Ն որոշման |
«Հավելված N 8 ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն որոշման |
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
0-0-Ջ/Կ-Ս/Մ-Ն/Ե/ՎՁ/ՎՆ/ Ե/Վ
Ջ Ր Օ Գ Տ Ա Գ Ո Ր Ծ Մ Ա Ն Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
__________________________________________________________ (ջրօգտագործողի անվանումը) ___________________________________________________________________________
__________________________ (ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավար)
_______________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը)
ՔյուԱռ կոդ (QR code)
|
1. Ջրօգտագործողի հասցեն ____________________________________________________________
(ջրօգտագործման թույլտվություն ստացողի անվանումը (անունը,
_____________________________________________________________
ազգանունը), գտնվելու վայրը կամ բնակության վայրը, հեռախոսահամարը և էլ.հասցեն)
2. Ջրօգտագործման վայրը ____________________________________________________________
___________________________________________________________________________________
3. Ջրառի վայրը ____________________________________________________________________
___________________________________________________________________________________
4. Ջրօգտագործման նպատակը
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
________________________________________________________________________________
5. Ջրառի (ջրօգտագործման) ծավալը, այդ թվում`
1) մակերևութային ջրային ռեսուրսներ
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
____________________________________
2) ստորերկրյա ջրային ռեսուրսներ ___________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
6. Ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը
___________________________________________________________________________________
________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
7. Ջրօգտագործման թույլտվության պայմանների ապահովման նկատմամբ վերահսկողության մեխանիզմները
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
________________________________________________________________________________
8. Ջրահեռացման վայրը և թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները ______________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
9. Արտահոսքի նկարագրությունը _____________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
10. Կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակները
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
11. Ջրերի ստանդարտները և (կամ) դրանց վերաբերյալ հրապարակումների տեղեկությունները
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
12. Էկոլոգիական թողք

_______________________________________________________________________
13. Համապատասխան պահանջներ՝ ջրօգտագործման հաշվառման, մոնիթորինգի, գրանցման և ճշգրտման համար
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
________________________________________
14. Համապատասխան երաշխիքներ` ջրային ռեսուրսներին վնասներ հասցվելու դեպքում
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
________________________________________________________________________
___________________________________________________________________________________
15. Ջրօգտագործման թույլտվությանն առնչվող վճարներ, այդ թվում՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին կատարված հատկացումներ
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
________________________________________________________________
16. Հորատանցքի հորատմանը ներկայացվող պահանջներ
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
______________________________________________________________
17. Սույն ջրօգտագործման թույլտվությունը գրանցված է պետական ջրային կադաստրում, կազմված է ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս հանդիսացող լրացուցիչ պայմաններից։»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
09.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2025 թվական: