ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 366-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 302-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 05512969) Համահայկական կոնգրես բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 05541775) և Գիտաարտադրական կենտրոն «Ապիֆլորա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03549486) 2025 թվականի ապրիլի 25-ին կնքված՝ ՀՀՇՄ ԸՆՏԲՀԿՇԱՁԲ-25/01 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արվեստանոցի շենքի կառուցման աշխատանքների իրականացում՝ 90,666,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի մայիսի 14-ի «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աշխատանքային ու ուսումնական արվեստանոցի և էկո կացարանի կառուցում» ծրագրի մասին» N 302-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
10.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
