ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 390-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Յունիփուլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00869754) 2025 թվականի մայիսի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է քլոր և ալգեցիդ նյութերի ձեռքբերում՝ 1,230,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քինգ Մարշալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00191157) 2025 թվականի մայիսի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Թումո Կողբ» կենտրոնում, «Շնող», «Սանահին», «Օձուն» և «Դսեղ» տուփերում պահնորդական ծառայությունների մատուցում՝ ամսական 974,484 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
13.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
