ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2025 թվականի N 804-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1391-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 29-ի «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահելու, հողամասեր ամրացնելու և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 1391-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, 35-րդ հոդվածը, 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։».
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ կետերով՝
«4.1. Սույն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության 15 տոկոս բաժնետոմսերը (150,000 հատ, յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով), 150,000 դրամ արժեքով ներդնել «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։
4.2. Սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և 2,896,092,487 դրամ արժեքով ներդնել «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։».
4) որոշման 5-րդ կետը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հանձնարարել» բառով.
5) որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
6) որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում՝» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի հուլիսի 16-ը» բառերով.
7) որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
8) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ ենթակետերով՝
«4) մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության 15 տոկոս բաժնետոմսերը «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման աշխատանքների և համապատասխան գրանցումների կատարումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
5) սույն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում և սույն որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի՝ համապատասխան չափով ավելացումը և «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը։».
9) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» և «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրեր և ապահովել համապատասխան գրանցման աշխատանքների իրականացումը՝ պայմանագրերի կնքման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.
2) մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ն ընկերության հետ կնքել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերի նվիրատվության պայմանագրեր և ապահովել համապատասխան գրանցման աշխատանքների իրականացումը՝ պայմանագրերի կնքման և գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.
3) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված հողամասերի հանձնման-ընդունման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, հողամասերը «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման աշխատանքների կատարումը՝ ծախսերն իրականացնելով «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։».
10) որոշման 8-րդ և 9-րդ կետերում «5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում» բառերը փոխարինել «5-րդ կետում, 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում և 7-րդ կետում» բառերով.
11) որոշման N 1 հավելվածի վերնագրում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ» բառերով։
2․ Սույն որոշման 1-ին կետի 3-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում «Արևային էներգետիկայի զարգացման» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
