ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 535-Ա
ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻՆ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի հունիսի 23-ին գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով։
2. Գևորգ Պապոյանի և Էդուարդ Հակոբյանի՝ Վրաստան գործուղման ծախսերը համապատասխանաբար կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
