ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 632-Ա
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252- Լ որոշման 106-րդ կետը՝
1. Հաստատել «Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 12-ի N ՀՕ-103-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 632-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N ՀՕ-103-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու և ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ- 2026 թ. ապրիլի 10
ՀՀ կառավարության որոշման ընդունում-2026 թ. մայիսի 25 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի մայիսի 12-ի N ՀՕ-103-Ն օրենքի 2-րդ հոդված |
2. |
«Պետական բյուջեից ֆինանսավորվող արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ-2026 թ. ապրիլի 10 ՀՀ կառավարության որոշման ընդունում-2026 թ. մայիսի 25 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի մայիսի 12-ի N ՀՕ-103-Ն օրենքի 2-րդ հոդված |
3. |
«Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. հուլիսի 30 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի մայիսի 12-ի N ՀՕ-103-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մաս |
4. |
«Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում |
2026 թ. մարտի 31 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի մայիսի 12-ի N ՀՕ-103-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մաս |
5. |
«Նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում |
2025 թ. հոկտեմբերի 20 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2025 թվականի մայիսի 12-ի N ՀՕ-103-Ն օրենքի 4-րդ հոդված |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
16.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
