ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) այն քաղաքացին, որը՝
1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի).
2) տիրապետում է հայերենին և իր անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող է կատարել ոստիկանության գործառույթները:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասը «հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկանի» բառերից հետո լրացնել «, համայնքային ոստիկանի, ավագ համայնքային ոստիկանի և հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3-րդ մասով.
«6.3. Համայնքային ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում և Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվում է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 6.1-ին, 6.2-րդ և 8-րդ մասերում, 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 55-րդ հոդվածի 10-րդ մասում, 55.1-ին հոդվածի 1-ին, 5-րդ և 6-րդ մասերում «նախնական մասնագիտական» բառերը փոխարինել «արհեստագործական» բառով, իսկ 55-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «նախնական» բառը փոխարինել «արհեստագործական» բառով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասում «վեց» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ «վեցամսյա» բառը՝ «երկամսյա» բառով:
Հոդված 5. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7) լինել որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական միավորման (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների, ինչպես նաև արհեստակցական և կրոնական կազմակերպությունների) անդամ, իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու համար, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.»։
Հոդված 6. Օրենքի 47-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի աղյուսակի՝
ա. վերջին տողի առաջին և երկրորդ սյունակները հանել,
բ. երրորդ սյունակը հանել.
2) 3-րդ մասի «խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող» բառերը փոխարինել «, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող» բառերով․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Ոստիկանության ծառայողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել սույն հոդվածով նախատեսված տարիքային շեմից մինչև հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ՝ մեկ տարի ժամկետով, եթե տվյալ ծառայողն իր անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով և առողջական վիճակով կարող է կատարել ոստիկանության գործառույթները:»․
4) 5-րդ մասի աղյուսակի երկրորդ տողի երկրորդ սյունակի «62» թիվը փոխարինել «60» թվով:
Հոդված 7. Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասում վերջին նախադասությունը «դրույքաչափը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված ատեստավորումից դրական եզրակացություն ստացած լինելու դեպքում՝ նաև ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարը, բայց ոչ ավելի, քան այդ հավելավճարի հաշվարկման ժամկետի ավարտը» բառերով:
Հոդված 8. Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններից հանել «, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» բառերը։
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը կիրառելի է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած առաջին հոսքի շրջանավարտների նկատմամբ, որոնց շնորհվում է առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում, ինչպես նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտած և համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվող ոստիկանության ծառայողների նկատմամբ: Այդ շրջանավարտները և ծառայողները համարվում են հավելավճար նախատեսող ատեստավորում անցած: Մինչև համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելը ատեստավորում անցած ծառայողների ատեստավորման արդյունքները պահպանվում են մինչև համայնքային ոստիկանության համապատասխան խմբերի պաշտոններում նշանակվելը:
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը չի տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» որակավորում ստացած այն շրջանավարտների վրա, որոնք նշված որակավորումն ստացել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
4. Սույն օրենքի 4-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ոստիկանության ծառայողների վրա:
5. Սույն օրենքի 7-րդ հոդվածը տարածվում է 2025 թվականի մայիսի 1-ից հետո ոստիկանության կադրերի գործող ռեզերվում գրանցված ոստիկանության ծառայողների վրա:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 60 տարին լրացած, ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում չունեցող ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև 62 տարին լրանալը, որից հետո նրանց ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 3.1-ին մասին համապատասխան, բայց ոչ ավելի, քան մինչև երեք անգամ:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-240-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2025 թվական:
