ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Կառավարությունը տրանսպորտի առանձին տեսակներով իրականացվող ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով կարող է նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հաստատել աջակցության ծրագրեր:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-245-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2025 թվական:
