ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2025 թվականի N 1017-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետի 11-րդ ենթակետում «նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի» բառերը փոխարինել «մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի իրավունքի» բառերով.
2) 1-ին կետի 13-րդ ենթակետում «միջին մասնագիտական կրթական ծրագրերի» բառերը փոխարինել «մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի իրավունքի» բառերով.
3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին, 11.2-րդ, 11.3-րդ, 11.4-րդ, 13.1-ին, 13.2-րդ և 13.3-րդ ենթակետերով.
«11.1. մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզիայի ձևը՝ համաձայն N 11.1 հավելվածի.
11.2. մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 11.2 հավելվածի.
11.3 մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 11.3 հավելվածի.
11.4 մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 11.4 հավելվածի.
13.1. մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզիայի ձևը՝ համաձայն N 13.1 հավելվածի.
13.2. մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 13.2 հավելվածի.
13.3. մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 13.3 հավելվածի.»:
2. Որոշման NN 11 և 13 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 11 հավելվածի՝
ա. վերնագրում, 1-ին, 2-րդ և 6-րդ կետերում, N 1 ձևում, N 3 ձևում «նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորում» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. 6-րդ կետի 5-րդ ենթակետում «, դասախոսական և արտադրական ուսուցման վարպետների» բառերը փոխարինել «և ուսումնաօժանդակ» բառերով,
գ. 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հիմնական մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի պահանջի մասով՝
ա. հիմնական մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների կազմի պահանջի մասով՝ հաստատության մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների կազմի համապատասխանությունը «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով սահմանված պահանջներին, մանկավարժական կազմի առնվազն 30%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր, իսկ օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի պահանջները,
բ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան մարդկային ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները.»,
դ. 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը «չափաքանակի պահանջներին:» բառերից հետո լրացնել «Հրաձգարանի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով հաստատած պահանջներին:» բառերով.
2) N 11 հավելվածի N 3 ձևը
« |
|
» |
բառից հետո լրացնել
« |
|
» բառերով, |
իսկ «արհեստանոցների» բառից հետո՝ «հրաձագարանի» բառով.
3) NN 11 և 13 հավելվածների՝
ա. 3-րդ կետերից հանել «որակավորման աստիճանների» բառերը, իսկ «ուսուցման ձևերի» բառերը փոխարինել «կազմակերպման ձևերի» բառերով,
բ. 6-րդ կետերի 1-ին ենթակետերում և N 1 ձևերում «կրթության ձևը» բառերը փոխարինել «կազմակերպման ձևը» բառերով,
գ. 6-րդ կետերի 5-րդ ենթակետերը «առարկան,» բառից հետո լրացնել «մոդուլը,» բառով,
դ. 6-րդ կետերի 6-րդ ենթակետերը «համակարգչային սենյակի,» բառերից հետո լրացնել «որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների,» բառերով,
ե. 6-րդ կետերի 9-րդ ենթակետերը «առարկայական» բառից հետո լրացնել «և մոդուլային» բառերով,
զ. 6-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ, 13-րդ, 14-րդ ենթակետերով.
«12. առողջապահության և քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմինների կողմից տեղեկանք լսարանային տարածքների, մարզադահլիճի, լաբորատոր տարածքների և ուսումնաարտադրական բազաների սանիտարահիգիենիկ և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխանության մասին,
13. հինգ տարվա զարգացման ռազմավարական ծրագիրը,
14. հանրային և մասնավոր մասնագիտական ուսումնական հաստատությունների դեպքում՝ տեղեկանք ուսանողներին ֆինանսական աջակցություն տրամադրելու պարտավորության մասին.»,
է. 6.2-րդ կետերում «և 7-րդ» բառերը փոխարինել «, 7-րդ, 8-րդ և 9-րդ» բառերով,
ը. 6.3-րդ կետերում «և 8-րդ» բառերը փոխարինել «, 8-րդ և 9-րդ» բառերով,
թ. 8-րդ կետերի 3-րդ ենթակետերի «ա» պարբերությունները «համակարգչային սենյակի,» բառերից հետո լրացնել «որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների,», իսկ «սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման» բառերից հետո՝ «իսկ գրադարանների և մարզադահլիճների դեպքում հիմք է ընդունվում նաև ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը.» բառերով,
ժ. 8-րդ կետերի 3-րդ ենթակետերի «բ» պարբերությունները «մարզադահլիճը» բառից հետո լրացնել «որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների» բառերով,
ժա. 8-րդ կետերի 3-րդ ենթակետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.
«դ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները, իսկ ուսումնական հաստատությունում իրականացվելու դեպքում՝ տեղեկություններ նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ.»,
ժբ. 8-րդ կետերի 4-րդ ենթակետերի «ա» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. ըստ կազմակերպման ձևերի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական և մոդուլային ծրագրերի համապատասխանությունը որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագրի կամ պետական կրթական չափորոշչի պահանջներին.».
4) NN 11 և 13 հավելվածների N 1 ձևերի աղյուսակների 3-րդ սյունակներում
« |
|
» |
բառը փոխարինել
« |
|
» բառերով. |
5) NN 11 և 13 հավելվածների N 2 ձևերում «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄԻ» և «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ» բառերը փոխարինել «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ» բառերով, իսկ «դասավանդած առարկան» բառերից հետո լրացնել «կամ մոդուլը» բառերով.
6) N 13 հավելվածի՝
ա. վերնագրում, 1-ին, 2-րդ և 6-րդ կետերում, N 1 ձևում, N 3 ձևում «միջին մասնագիտական կրթական ծրագրերի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորում» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. 6-րդ կետի 5-րդ ենթակետում «դասախոսական» բառը փոխարինել «մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի» բառերով,
գ. 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հիմնական մանկավարժական ուսումնաօժանդակ կազմի պահանջի մասով՝
ա. հիմնական մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների կազմի պահանջի մասով՝ հաստատության մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների կազմի համապատասխանությունը «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով սահմանված պահանջներին, մանկավարժական կազմի առնվազն 30%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր, իսկ օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի պահանջները,
բ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան մարդկային ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները.»,
7) N 13 hավելվածի N 3 ձևը
« |
|
» |
բառից հետո լրացնել
« |
|
» բառերով: |
3. Ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 12-րդ և 14-րդ ենթակետերը և դրանցով հաստատված համապատասխան հավելվածները։
4. Որոշումը լրացնել նոր՝ NN 11.1, 11.2, 11.3, 11.4, 13.1, 13.2, 13.3 հավելվածներով՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 հավելվածների։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն որոշմամբ առաջանում են նոր պայմաններ և պահանջներ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1017-Ն որոշման |
«Հավելված N 11.1 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
N 0000
ՍԵՐԻԱ Ա
Սույնով վավերացվում է, որ
______________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
______________________________________________________________
(գտնվելու վայրը)
______________________________________________________________
(գործունեության իրականացման վայրը)
իրավունք ունի իրականացնելու
մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական
ծրագիր
____________________________
(լիցենզիայի գործողության ժամկետը)
Նախարար |
____________________ |
____________________ |
Կ.Տ. |
___ _________ ___ թ. |
Սերիա 000 N 000000»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
26.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1017-Ն որոշման |
«Հավելված N 11.2 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ԱՐՀԵՍՏԱՎՈՐԻ ԿԱՄ ԿՐՏՍԵՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզավորման գործընթացը և կարգավորում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) կրթական ծրագրեր իրականացնելու համար լիցենզիան տալիս (մերժում) է, լիցենզիայի գործողությունը կասեցնում է, դադարեցնում կամ դադարեցման մասին դատարան դիմում է ներկայացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):
3. Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու և արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ կազմակերպման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
4. Լիցենզիա տալու մասին որոշումներն ընդունվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:
5. Լիցենզավորված անձանց լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը: 3-րդ կետով նախատեսված կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն սահմանվում է լիցենզիայի ներդիրում, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր: Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:
6. Լիցենզավորված անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից՝ տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը:
7. Օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն կարող է տրվել միայն տվյալ մասնագիտության գծով լիցենզավորված ուսումնական հաստատություններին:
8. Օրենսդրությամբ սահմանված և փորձարարական կարգով ներդրված արհեստավորի և կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագիրը ենթակա է լիցենզավորման՝ նախարարության կողմից սահմանված կարգով ծրագրի փորձարկման առաջին շրջափուլի ավարտից հետո:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
9. Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի և կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի, 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) հայտ (ձև N 1), որում նշվում են իրավաբանական անձի անվանումը և կազմակերպականիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, որակավորման (ուղղվածության) ծրագրի անվանումը, կազմակերպման ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ուսուցման ավարտին տրվող որակավորումը, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի (սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի հայտատուի կողմից հաշվարկվում է` հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի), գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները, ուսումնաարտադրական պրակտիկայի բազան), լիցենզիայի գործողության ժամկետը.
2) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան տարածքի նկատմամբ իրավունքի (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) գրանցման վկայականի պատճենը.
3) տեղեկանք մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վերաբերյալ, որում նշվում են մանկավարժների և ուսումնաօժանդակ աշխատողների անունը, ազգանունը, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, որակավորումը, պաշտոնը, առարկան կամ մոդուլը, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական), տարակարգը (ձև N 2).
4) տեղեկանք արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագիր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների, այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների, հրաձգարանի, մարզահրապարակի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) տարածքների (ձև N 3).
5) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (գրադարան, ընթերցասրահ, դասագրքային, էլեկտրոնայինտեղեկատվական) (ձև N 4).
6) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի համար կլինիկական պրակտիկայի ապահովվածության վերաբերյալ, ընդ որում, սեփական ուսումնական, արտադրական և կլինիկական բազաների բացակայության դեպքում ներկայացվում են համապատասխան այլ բազաներից օգտվելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի պատճենները.
7) արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի ուսումնական պլանը, առարկայական և մոդուլային ծրագրերի ցանկը:
10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր:
12. Արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ կազմակերպման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր: Ըստ կազմակերպման ձևերի, կրթության հիմքերի, արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով գործունեության թույլտվություն ստանալու կամ ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվերի ավելացման համար փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ որակավորման (ուղղվածության) կրթական ծրագրի մասով:
13. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված լիցենզիայի պայմաններին և պահանջներին հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:
III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
14. Լիցենզավորման պարտադիր պահանջներն ու պայմաններն են՝
1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
2) հիմնական մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի պահանջի մասով՝
ա. հաստատության մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի համապատասխանությունը «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով սահմանված պահանջներին, մանկավարժական կազմի առնվազն 30%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր, իսկ օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի պահանջները,
բ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան մարդկային ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները.
3) ուսումնական տարածքի, լաբորատոր և ուսումնաարտադրական բազայի ապահովվածության պահանջի մասով`
ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, ուսումնաարտադրական բազայի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների պահանջներին, ուսումնական տարածքների նկատմամբ իրավունքը (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման, իսկ գրադարանների և մարզադահլիճների դեպքում հիմք է ընդունվում նաև ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը) հաuտատող փաuտաթղթերի առկայությունը,
բ. լաբորատորիաների, արհեստանոցների, ուսումնաարտադրական բազայի, մարզադահլիճի հագեցվածության համապատասխանությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված չափաքանակների պահանջներին: Հրաձգարանի համապատասխանությունը ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով հաստատված պահանջներին: Հեռավար ձևով կրթություն կազմակերպելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգը հաստատելու մասին» N 1028-Ն որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) ուսուցման կարգին համապատասխան ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ էլեկտրոնային կապի միջոցների և անհրաժեշտ այլ սարքավորումների առկայությունը,
գ. բժշկական կրթական ծրագրերի մասով նաև` կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը,
դ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները, իսկ ուսումնական հաստատությունում իրականացվելու դեպքում տեղեկություններ նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ.
4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով ուսումնական հաստատության՝
ա. ըստ կազմակերպման ձևերի ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական և մոդուլային ծրագրերի համապատասխանությունը արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագրի կամ պետական կրթական չափորոշչի պահանջներին,
բ. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.
5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մասնագիտական և գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ցուցադրական, աուդիո-վիդեո և մուլտիմեդիա ուսումնական նյութեր, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում՝ նաև օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ: Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ նաև էլեկտրոնային գրականություն.
6) ուսումնաարտադրական և կլինիկական պրակտիկայի բազայի մասով՝ համապատասխան բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերի (պրակտիկա անցնողների քանակի նշումով) առկայությունը:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
15. Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
16. Օրենքներով և սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները վերացնելու մասին համապատասխան հիմնավորող փաստաթղթերը լիցենզավորված անձը ներկայացնում է նախարարություն:
Ձև N 1
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
------------------------------------------ին
------------------------------------------ից
(հայտատուի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,
պետական գրանցման համարը)
________________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail)
________________________________________________________
(գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail)
Հ Ա Յ Տ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ԱՐՀԵՍՏԱՎՈՐԻ ԿԱՄ ԿՐՏՍԵՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐՈՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ
NN ը/կ |
Դասիչը |
Որակա-վորման (ուղղվա-ծության) ծրագիրը |
Կազմա-կերպման ձևը |
Սովորողների նախա-տեսվող սահմա-նային թիվն ըստ կուրսերի |
Ուսուցման լեզուն |
Ուսուցման տևողութ-յունը |
Ուսուցման ավարտին տրվող որակա-վորումը |
Ավարտական փաստա-թուղթը |
Լիցենզիայի գործո-ղության ժամկետը | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
|||||||||
Կ.Տ.
_____ ____________ ______թ. |
Դիմող՝ _________________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |
Ձև N 2
_____ ________________ թ.
________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)
Կ.Տ.
Տնօրեն (ռեկտոր) |
______________________________ (անունը, ազգանունը) |
_________________ (ստորագրությունը) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ
NN ը/կ |
Անունը, ազգանունը |
Կրթությունը, այն բուհի անվանումը, որն ավարտել է |
Որակա-վորումը |
Պաշտոնը, դասա- վանդած առարկան կամ մոդուլը |
Աշխատանքը (հիմնական, համատեղությամբ), աշխատանքային պայմանագրի համարը, կնքման տարեթիվը և գործողության ժամկետը: Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի համարը |
Ստաժը (վարչական) մանկա-վարժական |
Տարա-կարգը |
Ձև N 3
_____ ________________ թ.
Կ.Տ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ԱՐՀԵՍՏԱՎՈՐԻ ԿԱՄ ԿՐՏՍԵՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Կազմակերպության անվանումը __________________________________
Տնօրենի անունը, ազգանունը ____________________________________
(ստորագրությունը)
Գործունեության իրականացման վայրը ___________________________
Շինության տիպը՝ տիպային, հարմարեցված (ընդգծել), այլ
Շինության նկատմամբ իրավունքի տեսակը ______________________
Շինության ընդհանուր մակերեսը _________ քառ. մետր, որից`
Անվանումը |
Քանակը |
Յուրաքանչյուրի մակերեսը (քառ. մետր) |
Տարածքի նկատմամբ իրավունքի տեսակը |
Դասասենյակ |
|||
Լաբորատորիա |
|||
Վիվարիում (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
Կլինիկական ամբիոն (բազա) (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
Ուսումնաարտադրական բազա (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
Մարզահրապարակ (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
Հրաձգարան (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
Առարկայական կաբինետ |
|||
Արհեստանոց |
|||
Սպորտդահլիճ (մարզադահլիճ) |
|||
Գրադարան ընթերցասրահ |
|||
Համակարգչային սենյակ |
|||
Օժանդակ (բակ, պահեստային մակերես և այլն) |
|||
Այլ նշանակության |
Կից ներկայացվում են`
1) լաբորատորիաների, ուսումնաարտադրական բազաների, արհեստանոցների, հրաձգարանի գույքի, նյութերի, սարքերի ու սարքավորումների վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության ցուցակը.
2) մարզագույքի ցուցակը:
Ձև N 4
_____ ________________ թ.
Կ.Տ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ
Կազմակերպության անվանումը ______________________________
Տնօրեն |
_________________________________________ |
__________________________ (ստորագրությունը) |
Գրքերի ընդհանուր թիվը __________________ , որից՝ դասագրքեր ____________________,
ծրագրային գեղարվեստական ______________, ուսումնամեթոդական _________________,
ուսումնաօժանդակ ____________, էլեկտրոնային-տեղեկատվական ___________________,
քարտեզ __________________________________________________________,
այլ _____________________:»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
26.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1017-Ն որոշման |
«Հավելված N 11.3 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ԱՐՀԵՍՏԱՎՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
N 0000
ՍԵՐԻԱ Ա
Սույնով վավերացվում է, որ
______________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
______________________________________________________________
(գտնվելու վայրը)
______________________________________________________________
(գործունեության իրականացման վայրը)
իրավունք ունի իրականացնելու
մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի որակավորման ծրագիր
(ուղղվածություն)
____________________________
(լիցենզիայի գործողության ժամկետը)
Նախարար |
____________________ |
____________________ |
Կ.Տ. |
___ _________ ___ թ. |
Սերիա 000 N 000000»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
26.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1017-Ն որոշման |
«Հավելված N 11.4 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ԿՐՏՍԵՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
N 0000
ՍԵՐԻԱ Ա
Սույնով վավերացվում է, որ
______________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
______________________________________________________________
(գտնվելու վայրը)
______________________________________________________________
(գործունեության իրականացման վայրը)
իրավունք ունի իրականացնելու
մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ կրտսեր մասնագետի որակավորման ծրագիր
(ուղղվածություն)
____________________________
(լիցենզիայի գործողության ժամկետը)
Նախարար |
____________________ |
____________________ |
Կ.Տ. |
___ _________ ___ թ. |
Սերիա 000 N 000000»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
26.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1017-Ն որոշման |
«Հավելված N 13.1 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
N 0000
ՍԵՐԻԱ Ա
Սույնով վավերացվում է, որ
______________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
______________________________________________________________
(գտնվելու վայրը)
______________________________________________________________
(գործունեության իրականացման վայրը)
իրավունք ունի իրականացնելու
մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագիր
____________________________
(լիցենզիայի գործողության ժամկետը)
Նախարար |
____________________ |
____________________ |
Կ.Տ. |
___ _________ ___ թ. |
Սերիա 000 N 000000»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
26.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1017-Ն որոշման |
«Հավելված N 13.2 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզավորման գործընթացը և կարգավորում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագիր իրականացնելու համար լիցենզիան տալիս (մերժում) է, լիցենզիայի գործողությունը կասեցնում է, դադարեցնում կամ դադարեցման մասին դատարան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):
3. Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու և մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ կազմակերպման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
4. Լիցենզիա տալու մասին որոշումներն ընդունվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:
5. Լիցենզավորված անձանց լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը: 3-րդ կետով նախատեսված կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն սահմանվում է լիցենզիայի ներդիրում, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր: Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:
6. Լիցենզավորված անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից՝ տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը:
7. Օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն կարող է տրվել միայն տվյալ մասնագիտության գծով լիցենզավորված ուսումնական հաստատություններին:
8. Օրենսդրությամբ սահմանված և փորձարարական կարգով ներդրված մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագիրը ենթակա է լիցենզավորման՝ նախարարության կողմից սահմանված կարգով ծրագրի փորձարկման առաջին շրջափուլի ավարտից հետո:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
9. Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի, 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) հայտ (ձև N 1), որում նշվում է իրավաբանական անձի անվանումը և կազմակերպականիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, որակավորման (ուղղվածության) ծրագրի անվանումը, կազմակերպման ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ուսուցման ավարտին տրվող որակավորումը, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի (սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի հայտատուի կողմից հաշվարկվում է` հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի), գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները, ուսումնաարտադրական պրակտիկայի բազան), լիցենզիայի գործողության ժամկետը.
2) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան տարածքի նկատմամբ իրավունքի (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) գրանցման վկայականի պատճենը.
3) տեղեկանք մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վերաբերյալ, որում նշվում է մանկավարժների և ուսումնաօժանդակ աշխատողների անունը, ազգանունը, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, որակավորումը, պաշտոնը, առարկան կամ մոդուլը, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական), տարակարգը (ձև N 2).
4) տեղեկանք մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագիր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների, այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում ուսումնաարտադրական տարածքների և բազաների, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) տարածքների (ձև N 3).
5) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (գրադարան, ընթերցասրահ, դասագրքային, էլեկտրոնայինտեղեկատվական) (ձև N 4).
6) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի համար կլինիկական պրակտիկայի ապահովվածության վերաբերյալ, ընդ որում, բազաների բացակայության դեպքում ներկայացվում են համապատասխան այլ բազաներից օգտվելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի պատճենները.
7) մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի ուսումնական պլանը, առարկայական և մոդուլային ծրագրերի ցանկը:
10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր:
12. Մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ կազմակերպման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր: Որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով ըստ կազմակերպման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն ստանալու, ինչպես նաև ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվերի ավելացման համար փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ մասնագիտության մասով:
13. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված լիցենզիայի պայմաններին և պահանջներին հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:
III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
14. Լիցենզավորման պարտադիր պահանջներն ու պայմաններն են՝
1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
2) հիմնական մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի պահանջի մասով՝
ա. հաստատության մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի համապատասխանությունը «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով սահմանված պահանջներին, մանկավարժական կազմի առնվազն 30%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր, իսկ օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի պահանջները,
բ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան մարդկային ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները.
3) ուսումնական տարածքի և լաբորատոր բազայի ապահովվածության պահանջի մասով`
ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, ուսումնաարտադրական բազայի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների պահանջներին, ուսումնական տարածքների նկատմամբ իրավունքը (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման, իսկ գրադարանների և մարզադահլիճների դեպքում հիմք է ընդունվում նաև ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը) հաuտատող փաuտաթղթերի առկայությունը,
բ. լաբորատորիաների, արհեստանոցների, ուսումնաարտադրական բազայի, մարզադահլիճի հագեցվածության համապատասխանությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված չափաքանակների պահանջներին: Հեռավար ձևով կրթություն կազմակերպելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգը հաստատելու մասին» N 1028-Ն որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) ուսուցման կարգին համապատասխան ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ էլեկտրոնային կապի միջոցների և անհրաժեշտ այլ սարքավորումների առկայությունը.
գ. բժշկական կրթական ծրագրերի մասով նաև` կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը,
դ. աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում՝ գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթի (հուշագրի, պայմանագրի) և դրա իրագործումն ապահովող համապատասխան նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները, իսկ ուսումնական հաստատությունում իրականացվելու դեպքում տեղեկություններ նյութատեխնիկական ռեսուրսների վերաբերյալ.
4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով ուսումնական հաստատության՝
ա. ըստ կազմակերպման ձևերի ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական և մոդուլային ծրագրերի համապատասխանությունը մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի գծով տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագրի կամ պետական կրթական չափորոշչի պահանջներին,
բ. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.
5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մասնագիտական և գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ցուցադրական, աուդիո-վիդեո և մուլտիմեդիա ուսումնական նյութեր, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում՝ նաև օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ: Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ նաև էլեկտրոնային գրականություն.
6) ուսումնաարտադրական և կլինիկական պրակտիկայի բազայի մասով՝ համապատասխան բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերի (պրակտիկա անցնողների քանակի նշումով) առկայությունը:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
15. Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
16. Օրենքներով և սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները վերացնելու մասին համապատասխան հիմնավորող փաստաթղթերը լիցենզավորված անձը ներկայացնում է նախարարություն:
Ձև N 1
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
-------------------------------------------------ին
------------------------------------------------ից
(հայտատուի լրիվ անվանումը, կազմակերպականիրավական ձևը,
պետական գրանցման համարը)
_____________________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail))
_____________________________________________________________
(գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail))
Հ Ա Յ Տ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐՈՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ
NN ը/կ |
Դասիչը |
Որակա-վորման (ուղղվա-ծության) ծրագիրը |
Կրթության ձևը |
Սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի |
Ուսուցման լեզուն |
Ուսուցման տևողութ-յունը |
Ուսուցման ավարտին տրվող որակա- վորումը |
Ավար-տական փաստա-թուղթը |
Լիցենզիայի գործո-ղության ժամկետը | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
|||||||||
Կ.Տ.
_____ ____________ ______թ. |
Դիմող՝ _________________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |
Ձև N 2
_____ ________________ թ.
___________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)
Կ.Տ.
Տնօրեն (ռեկտոր) |
______________________________ (անունը, ազգանունը) |
_________________ (ստորագրությունը) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԻ
NN ը/կ |
Անունը, ազգանունը |
Կրթությունը, այն բուհի անվանումը, որն ավարտել է |
Որակա-վորումը |
Պաշտոնը, դասավանդած առարկան կամ մոդուլը |
Աշխատանքը (հիմնական, համատեղությամբ), աշխատանքային պայմանագրի համարը, կնքման տարեթիվը և գործողության ժամկետը: Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի համարը |
Ստաժը (վարչական) մանկա-վարժական |
Տարակարգը |
Ձև N 3
------- -------------------թ.
Կ.Տ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Կազմակերպության անվանումը ------------------------------------------------
Տնօրենի անունը, ազգանունը ____________________________________
(ստորագրությունը)
Գործունեության իրականացման վայրը -------------------------------------------
Շինության տիպը՝ տիպային, հարմարեցված (ընդգծել), այլ
Շինության նկատմամբ իրավունքի տեսակը ___________________________
Շինության ընդհանուր մակերեսը _____________ քառ. մետր, որից`
Անվանումը |
Քանակը |
Յուրաքանչյուրի մակերեսը |
Տարածքի նկատմամբ իրավունքի տեսակը |
Դասասենյակ |
|||
Լաբորատորիա |
|||
Վիվարիում (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
Կլինիկական ամբիոն (բազա) (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
Ուսումնաարտադրական բազա (որակավորման շրջանակային նկարագրով նախատեսված լինելու դեպքում) |
|||
Առարկայական կաբինետ |
|||
Արհեստանոց |
|||
Սպորտդահլիճ (մարզադահլիճ) |
|||
Գրադարան ընթերցասրահ |
|||
Համակարգչային սենյակ |
|||
Օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) |
|||
Այլ նշանակության |
Կից ներկայացվում են`
1) լաբորատորիաների, ուսումնաարտադրական բազաների, արհեստանոցների, գույքի, նյութերի, սարքերի ու սարքավորումների վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության ցուցակը.
2) մարզագույքի ցուցակը:
Ձև N 4
_______ _____________ թ.
Կ.Տ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ
Կազմակերպության անվանումը ______________________________________
Տնօրեն |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Գրքերի ընդհանուր թիվը __________________ , որից՝ դասագրքեր ____________________,
ծրագրային գեղարվեստական ______________, ուսումնամեթոդական _________________,
ուսումնաօժանդակ ____________, էլեկտրոնային-տեղեկատվական ___________________,
քարտեզ __________________________________________________________,
այլ _____________________:»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
26.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 7 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1017-Ն որոշման |
«Հավելված N 13.3 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ (ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
N 0000
ՍԵՐԻԱ Ա
Սույնով վավերացվում է, որ
______________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
______________________________________________________________
(գտնվելու վայրը)
______________________________________________________________
(գործունեության իրականացման վայրը)
իրավունք ունի իրականացնելու
մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածություն) ծրագիր
____________________________
(լիցենզիայի գործողության ժամկետը)
Նախարար |
____________________ |
____________________ |
Կ.Տ. |
___ _________ ___ թ. |
Սերիա 000 N 000000»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
26.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2025 թվական:
