ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 684-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 26-ի «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 1069-Ա որոշման հավելվածում՝
1) «Վարչապետի գլխավոր խորհրդական» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի նախարար» բառերով․
2) «Քաղաքաշինության կոմիտեի նախագահ» բառերից հետո լրացնել «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար» բառերով․
3) «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական» բառերից հետո լրացնել «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի արտաքին գործերի նախարարության բանակցային խմբի ղեկավար-հատուկ բանակցող (արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդական)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
04.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
