ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«11» օգոստոս 2025 թ. |
N 90-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԱՂ ՍԿԶԲՈՎ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել վաղ սկզբով նորածնային վարակների կանխարգելումը և բուժումը հակաբիոտիկների միջոցով գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
11.08.2025 |
Ա. ՋՈՒՄԱՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոս «11»-ի N 90-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՎԱՂ ՍԿԶԲՈՎ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
1. Գործելակարգում օգտագործվող տերմիններ.
Այս գործելակարգը սահմանում է տերմիններ, որոնք հատուկ կերպով օգտագործվել են նորածնային վարակների ուղեցույցի համար: Ըստ կլինիկական նշանների ի հայտ գալու ժամանակի, նորածնային վարակները բաժանվում են երկու խմբի.
Վաղ սկզբով նորածնային վարակ՝ կլինիկական ախտանիշների մանիֆեստացիա ծնվելուց 72 ժամերի ընթացքում:
Ուշ սկզբով նորածնային վարակ՝ կլինիկական ախտանիշների մանիֆեստացիա 72 ժամը լրանալուց հետո:
2. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
P36.0 |
Նորածնի սեպսիս՝ հարուցված Բ խմբի ստրեպտոկոկի կողմից |
2) |
P36.1 |
Նորածնի սեպսիս՝ հարուցված այլ և չճշտված ստրեպտոկոկերի կողմից |
3) |
P36.2 |
Նորածնի սեպսիս՝ հարուցված ոսկեգույն ստաֆիլոկոկի կողմից |
4) |
P36.3 |
Նորածնի սեպսիս՝ հարուցված այլ և չճշտված ստաֆիլոկոկերի կողմից |
5) |
P36.4 |
Նորածնի սեպսիս՝ հարուցված աղիքային ցուպիկի կողմից |
6) |
P36.5 |
Նորածնի սեպսիս՝ հարուցված անաէրոբների կողմից |
7) |
P36.8 |
Նորածնի այլ բակտերիալ սեպսիս |
8) |
P36.9 |
Նորածնի բակտերիալ սեպսիս, չճշտված |
9) |
P37.2 |
Նորածնային տարածուն լիստերիոզ |
10) |
P38 |
Նորածնի օմֆալիտ առանց արյունահոսության կամ մեղմ արյունահոսությամբ |
11) |
P39.1 |
Նորածնային կոնյունկտիվիտ և դակրիոցիստիտ |
12) |
P39.2 |
Պտղի ներպտղապարկային ինֆեկցիա, չդասակարգված |
13) |
Նորածնի մաշկային ծածկույթների ինֆեկցիաներ՝ նորածնային պիոդերմիա | |
14) |
P39.8 |
Պերինատալ շրջանին բնորոշ այլ ճշտված ինֆեկցիաներ |
15) |
P39.9 |
Պերինատալ շրջանին բնորոշ ինֆեկցիաներ, չճշտված |
3. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ |
Նորածիններ | |
2) |
Սեռ |
Արական, իգական | |
3) |
Բարդություններ |
առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) | |
4) |
Հիվանդության փուլը |
Սուր | |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության) |
հիվանդանոցային | |
6) |
Բուժօգնության տրամադրման ձևը (անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի | |
7) |
Կիրառման շրջանակը |
Նեոնատոլոգներ, մանկական ռեանիմատոլոգ | |
8) |
Գանգատներ |
Կիրառելի չէ | |
9) |
Անամնեզ |
Ռիսկի գործոններ Վաղ նորածնային ինֆեկցիաների ռիսկի գործոնները ներառում են. ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇ Բազմապտուղ հղիության դեպքում մեկի մոտ հաստատված, մյուս նորածնի մոտ կասկածյալ կամ հաստատված վարակ ԱՅԼ ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐ 1. Նախորդ երեխայի մոտ Բ խմբի ստրեպտոկոկային վարակ կամ մոր ծննդաբերական ուղիների կոլոնիզացիա /գաղութայնացում/ Բ խմբի ստրեպտոկոկերով, բակտերիուրիա կամ միզասեռական համակարգի վարակ սույն հղիության ժամանակ: 2. Ինքնաբեր վաղաժամ ծննդաբերություն մինչև 37 շաբաթական գեստացիոն ժամկետը: 3. Հաստատված է պտղապարկի պատռումը ավելի քան 18 ժամ նախքան վաղաժամ ծննդաբերությունը սկսելը: 4. Հաստատված է պտղաջրերի վաղաժամ արտահոսքը ավելի քան 24 ժամ նախքան տվյալ ժամկետային ծննդաբերության սկիզբը։ 5. Տենդ՝ ավելին քան 38⁰ C ծննդաբերության ընթացքում, կասկածյալ կամ հաստատված վարակի դեպքում; 6. Կլինիկորեն ախտորոշված խորիոամնիոնիտ: | |
10) |
Զննման արդյունք/Կլինիկական ախտանիշներ/նշաններ |
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ՝ ա․ Ապնոե, ⮚ Ցնցումներ; ⮚ Սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտություն ⮚ Ապարատային արհեստական շնչառության անհրաժեշտություն ⮚ Շոկի նշաններ; ԱՅԼ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ ⮚ Շնչառական խանգարունմերի նշաններ ⮚ Նորածնի ռեակցիաների կամ վարքագծի փոփոխություն; ⮚ Մկանային տոնուսի փոփոխություն; ⮚ Կերակրման հետ կապված դժվարություններ; ⮚ Կերակրման ծավալների անտանելիություն, փսխումներ, որովայմի լարվածություն, ստամոքսային ասպիրատի մեծ ծավաներ ⮚ Բրադիկարդիա կամ տախիկարդիա; ⮚ Հիպօքսիա (կենտրոնական ցիանոզ կամ ցածր սատուրացիայի ցուցանիշներ); ⮚ Դեղնուկ կյանքի առաջին 24 ժամերի ընթացքում; ⮚ էնցեֆալոպաթիայի նշաններ; ⮚ Պերսիստենտ թոքային հիպերտենզիա; ⮚ Ջերմակարգավորման խանգարումներ՝ հիպո- կամ հիպերթերմիաներ (ցաշր քան 36⁰C կամ բարձր քան 38⁰C), որը պայմանավորված չէ միջավայրային գործոններով; ⮚ Անբացատրելի արյունահոսություն, թրոմբոցիտոպենիա, կոագուլյացիայի շեղումներ, ⮚ Գլյուկոզայի մետաբոլիզմի փոփոխություններ՝ հիպո կամ հիպերգլիկեմիաներ, ⮚ Մետաբոլիկ ացիդոզ՝ հիմքերի դեֆիցիտը 10մմոլ/լ կամ ավել | |
11) |
ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ● Եթե երեխան ունի որևիցե մեկ «կարմիր դրոշի» նշան կամ երկու կամ ավելի «ոչ կարմիր դրոշի» ռիսկի գործոն կամ կլինիկական նշաններ. -- նախքան հակաբիոտիկների առաջին դեղաչափ տալը իրականացնել ինֆեկցիայի հետ կապված հետազոտությունները -- անհապաղ սկսել հակաբակտերիալ բուժումը -- հակաբակտերիալ բուժումը սկսելուց չսպասել հետազոտությունների արդյունքներին ● Եթե երեխան չունի « կարմիր դրոշներ» և ունի միայն մեկ ռիսկի գործոն կամ մեկ կլինիկական նշան, անհրաժեշտ է կիրառել հետևյալ կլինիկական մոտեցումները՝ -արդյոք անվտանգ է հակաբիոտիկներից հրաժարվելը, -արդյոք անհրաժեշտ է վերահսկել երեխայի կենսական ցուցանիշները և կլինիկական վիճակը: Եթե կա դրա անհրաժեշտությունը, ապա շարունակել այն առնվազն 12 ժամ՝ օգտագործելով նորածինների վաղ նախազգուշացման համակարգը ● Եթե երեխան չունի հավանական վարակի ռիսկի գործոններ կամ կլինիկական նշաններ, շարունակեք հետծննդյան սովորական խնամքը: Վարակի բարձր ռիսկ ունեցող երեխաների վարում ⮚ Այն նորածիններին, ում նկատմամբ սահմանվել է հսկողություն վաղ սկզբով վարակի հավանական զարգացման վերաբերյալ, անհրաժեշտ է՝ - դիտարկել հակաբակտերալ բուժումը սկսելը (նախքան հակաբիոտիկների տալը իրականացնել վարակի հետ կապված անհրաժեշտ հետազոտությունները, առաջնորդվել առաջարկվող մոտեցումներով՝ հակաբիոտիկների ընտրության հարցում), - եթե դիտարկման ընթացքում այլ մտահոգություններ չառաջանան, հանգստացնել ընտանիքին, և եթե երեխան պետք է դուրս գրվի, տեղեկատվություն և խորհուրդ տալ ծնողներին և խնամակալներին: ⮚ Եթե երեխային անհրաժեշտ է հակաբակտերիալ բուժումը, սկսել այն որքան հնարավոր է շուտ, միշտ բուժման որոշում կայացնելուց առաջիկա 1 ժամվա ընթացքում:
Այն նորածինների ովքեր կարող են ունենալ վաղ սկսզբով վարակ նախքան հակաբակտերիալ բուժումը սկսելը անհրաժեշտ է կատարել հետևյալ հետազոտությունները. 1) Նախքան հակաբակտերիալ բուժումը սկսելը, առաջին դեղաչափը տալուց առաջ, անհրաժեշտ է կատարել արյան մանրէաբանական հետազոտություն: 2) Որոշել C-ռեակտիվ սպիտակուցի ելակետային կոնցենտրացիան: 3) Եթե դա անվտանգ է, ողնուղեղային հեղուկի նմուշ ստանալու համար կատարել գոտկային պունկցիա այն դեպքերում երբ. ● կան ծանրակշիռ կլինիկական հիմքեր նորածնի մոտ վաղ սկսզբով վարակի զարգացաման ● կան մենինգիտի մասին հուշող կլինիկական ախտանիշներ կամ նշաններ: 4) Կարիք չկա ռուտին կերպով կատարել մեզի միկրոսկոպիա կամ ցանքս: 5) Մի կատարեք մաշկի քսուկ կամ ցանքս, եթե չկան տեղային վարակի կլինիկական նշաններ: Խորհուրդներ տեղային վարակների վերաբերյալ ⮚ Չնայած այն, որ կոնյուկտիվիտը շատ տարածված է և հաճախ կրում է բարորակ բնույթ, ուշադիր պետք է լինել թարախային արտադրության դեպքերում, քանի որ այն կարող է վկայել լուրջ վարակի մասին, օրինակ՝ քլամիդիա կամ գոնոկոկ: ⮚ Աչքի թարախային արտադրություն ունեցող երեխաների մոտ շտապ վերցրեք աչքի քսուկների նմուշներ մանրէաբանական հետազոտության նպատակով՝ օգտագործելով մեթոդներ, որոնք կարող են հայտնաբերել քլամիդիա և գոնոկոկ: Սկսեք հակաբտերիալ բուժում հավանական գոնոկոկային վարակի դեմ՝ մինչև կլինեն մանրէաբանական հետազոտության արդյունքները: ⮚ Պորտալարային վարակի կլինիկական նշանների դեպքում, ինչպիսիք են թաքրախային արտահոսքը կամ պորտային օղի ցելյուլիտի նշանները (օրինակ՝ կարմրություն, մաշկի ջերմության բարձրացում կամ այտուց). ● կատարել արյան ցանքս ● վերցնել մաշկի քսուկ մանրէաբանական հետազոտության համար ● սկսել հակաբակտերալ բուժումը ներերակային ֆլուկլոքսացիլինով և գենտամիցինով: Եթե մանրէաբանական արդյունքները ցույց են տալիս, որ վարակը պայմանավորված չէ Գրամ-բացասական հարուցիչով, դադարեցրեք գենտամիցինը: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Նեոնատոլոգ |
1 |
1 |
2) |
Մանկական սրտաբան |
0,6 |
1 |
3) |
Մանկական նյարդաբան |
0,5 |
1 |
4) |
Մանկական վիրաբույժ |
0,4 |
1 |
5) |
Մանկական օրթոպեդ |
0,3 |
1 |
6) |
Մանկական նյարդավիրաբույժ |
0,4 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||||||
Հ/Հ |
Կոդեր |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |||||
ԱԲ |
Բ | ||||||||
1) |
Առկա չէ |
Հեմոկուլտուրա |
1 |
1 |
Ախտածին մանրէի հայտնաբերում /ձեռնարկել նախքան հակաբիոտիկի առաջին դեղաչափը տալը/ | ||||
2) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով |
0,7 |
1 |
Նեյտրոֆիլների բացարձակ քանակություն<1750 մմ3 Լեյկոցիտների քանակություն <7500 կամ >40000մմ3 | ||||
3) |
Առկա չէ |
C ռեակտիվ սպիտակուց |
0,6 |
1 |
Արյան մեջ ցուցանիշի մակարդակի գնահատում | ||||
4) |
Առկա չէ |
Գոտկային պունկցիա |
0,3 |
0,8 |
Ողնուղեղային հեղուկի մեջ բջիջների/մմ3 (ցիտոզ), պոլիմորֆկորիզավոր բջիջների (%), մանրէների,սպիակուցի, գլյուկոզայի ցուցանիշների գնահատում | ||||
5) |
Առկա չէ |
Աչքերի արտադրության քսուկի մանրէաբանական հետազոտություն |
0,4 |
0,7 |
Ախտածին մանրէի հայտնաբերում | ||||
ՍԵՊՍԻՍԻ ՍԿՐԻՆԻՆԳ* | |||||||||
(Թեստ) |
Միավոր | ||||||||
6) |
Առկա չէ |
Նեյտրոֆիլների բացարձակ քանակություն<1750 մմ3 |
1 | ||||||
7) |
Առկա չէ |
Լեյկոցիտների քանակություն <7500 կամ >40000մմ3 |
1 | ||||||
8) |
Առկա չէ |
I/T≥0.2 |
1 | ||||||
9) |
Առկա չէ |
I/T≥0.4 |
2 | ||||||
10) |
Առկա չէ |
CRP(+) (1մգ/դլ) |
1 | ||||||
11) |
Առկա չէ |
CRP(+) (≥5,0 մգ/դլ) |
2 | ||||||
*Սկրինինգը համարվում է դրական, եթե ստորև թվարկվող թեստերի արդյունքումստացվում է 2 կամ ավելի միավոր | |||||||||
Գործիքային հետազոտություններ | |||||||||
12) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգեն քննություն |
0,7 |
1 | |||||
13) |
Առկա չէ |
Որովայնի ռենտգեն քննություն |
0,5 |
1 | |||||
14) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ուլտրաձայնային հետազոտություն |
0,8 |
1 | |||||
15) |
Առկա չէ |
Գլխուղեղի ուլտրաձայնային հետազոտություն |
1 |
1 | |||||
16) |
Առկա չէ |
Որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն |
0,5 |
1 | |||||
17) |
Առկա չէ |
Էխոսրտագրություն |
0,6 |
1 |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Հակաբիոտիկների կիրառումը վաղ սկզբով վարակների կասկածի դեպքում |
1. Օգտագործել բենզիլպենիցիլինի ներերակային ներարկումը գենտամիցինի հետ, որպես առաջին ընտրության հակաբիոտիկ կասկածյալ վաղ սկզբով վարակի էմպիրիկ բուժման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ մանրէաբանական հետազոտության տվյալները ցույց են տալիս մանրէների ռեզիստենտականությունը տվյալ հակաբիոտիկների նկատմամբ, և կա անհրաժեշտություն այլ հակաբիոտիկի: 2. Բենզիլպենիցիլինը նշանակել 25 մգ/կգ դեղաչափով յուրաքանչյուր 12 ժամը մեկ: Հնարավոր է կրճատել տրման միջակայքը մինչև յուրաքանչյուր 8 ժամը մեկ՝ հիմնվելով կլինիկական դրսևորումների վրա (օրինակ, եթե նորածնի վիճակը ծանր է): 3. Գենտամիցինը նշանակել 5 մգ/կգ մեկնարկային դեղաչափով 4. Գենտամիցին նշանակելիս պետք է տեղյակ լինել, որ. o Դեղորայքի ամփոփագիրը խորհուրդ է տալիս նշանակել այն 4-7 մգ/կգ/օր մեկանգամյա դեղաչափով: o Ապացուցողական տվալների վրա հիմնված ուղեցույցները խորհուրդ են տալիս նշանակել գենտամիցինը 5 մգ/կգ մեկանգամյա դեղաչափով յուրաքանչյուր 36 ժամը մեկ: o Հնարավոր է գենտամիցինի տրման երկրորդ դեղաչափը տալ ավելի շուտ, եթե երեխայի վիճակը ավելի ծանր է, կամ եթե Գրամ-բացասական վարակը հաստատվել է: 5. Պարբերաբար վերագնահատել հակաբիոտիկներ ստացող երեխաների կլինիկական վիճակը և հետազոտությունների արդյունքները: Մտածեք փոխել հակաբիոտիկները, հաշվի առնելով. ● երեխայի կլինիկական վիճակը (օրինակ, եթե բարելավում չկա) ● մանրէաբանական հետազոտությունների արդյունքները ● մանրէաբանների խորհրդատվությունը, հիմնված մշտադիտարկման տվյալների վրա: 6. Եթե կան Գրամ-բացասական բակտերիալ սեպսիսի մանրէաբանական նախնական ապացույցներ, բենզիլպենիցիլինին և գենտամիցինին ավելացրեք ևս մեկ հակաբիոտիկ, որն ակտիվ է գրամ-բացասական մանրէների դեմ, օրինակ՝ ցեֆոտաքսիմ: Եթե Գրամ-բացասական վարակը հաստատվում է, դադարեցրեք բենզիլպենիցիլինը: |
ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
Հետազոտություններ` վաղ նորածնային վարակի հակաբիոտիկներով բուժման ընթացքում.
● երեխան ունի դրական արյան կուլտուրա (բացի կոագուլազ բացասական ստաֆիլոկոկից) կամ ● երեխայի վիճակը հակաբիոտիկների բուժման պայմաններում չի բարելավվում, կամ ● կա վարակի ծանրակշիռ կլինիկական կասկած կամ ● կան մենինգիտի կլինիկական ախտանիշներ: Որոշումներ՝ հակաբակտերիալ բուժումն սկսելուց 36 ժամ անց Այն երեխաներին, ովքեր հակաբիոտիկներ են ստացել ռիսկի գործոնների կամ հնարավոր վարակի կլինիկական նշանների առկայության պատճառով, մտածեք դադարացնել հակաբտերիալ բուժումը 36 ժամից հետո, եթե. ● արյան ցանքսը բացասական է և ● վարակի նախնական կլինիկական կասկածը ուժեղ չէր և •երեխայի կլինիկական վիճակը հուսադրող է, առանց հավանկան վարակի կլինիկական նշանների և ● C- ռեակտիվ սպիտակուցի մակարդակներն ու միտումները հուսադրող են: ԱՌԱՆՑ ՄԵՆԻՆԳԻՏԻ ՎԱՂ ՍԿԶԲՈՎ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԲՈՒԺՄԱՆ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ
● երեխան դեռ լիովին չի ապաքինվել կամ ● դա նպատակահարմար է արյան ցանքսի միջոցով հայտնաբերված հարուցչի դեմ:
● վարակի նախնական կլինիկական կասկածի մակարդակը և ● երեխայի կլինիկական առաջընթացը, ներկա վիճակը և ● C- ռեակտիվ սպիտակուցի մակարդակներն ու միտումները: |
Ձև 4
Հ/Հ |
Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը |
Անվանումը (ջեներիկ) |
Չափման միավոր/միանվագ դեղաչափ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման օրական հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ |
Օրե-րի քա-նակ |
1) |
Բենզիլպենիցիլին դեղափոշի ներարկման լուծույթի՝ 1000000ՄՄ, 5000000ՄՄ |
Բենզիլպենիցիլին դեղափոշի ներարկման լուծույթի՝ 1000000ՄՄ, 5000000ՄՄ |
25000-150000 Միավոր/կգ/դ |
3-4 |
2-4 |
14 |
|
2) |
Գենտամիցին լուծույթ ներարկման՝ 10մգ/մլ, 40մգ/մլ, 80մգ/2մլ |
Գենտամիցին լուծույթ ներարկման՝ 10մգ/մլ, 40մգ/մլ, 80մգ/2մլ |
4-5 մգ/կգ/դ |
1 |
1 |
7 |
7 |
3) |
Ցեֆոտաքսիմ (ցեֆոտաքսիմ նատրիում) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ |
Ցեֆոտաքսիմ (ցեֆոտաքսիմ նատրիում) դեղափոշի ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ |
50մգ/կգ/դ |
2-4 |
1 |
7 |
7-14 |
4) |
Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ |
Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ |
25-100 մգ/կգ/դ |
2-4 |
2-4 |
14 |
7-14 |
Այլ հակաբակտերիալ դեղաձևերը կիրառվում են՝ հիմնվելով մանրէաբանական հետազոտությունների արդյունքների և նորածնի կլինիկական վիճակի վրա: |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1. |
Թթվածնաբուժություն |
0,8 |
1 |
2. |
Շնչական օժանդակություն |
0,7 |
1 |
3. |
Պարէնտերալ սնուցում |
0,8 |
1 |
4. |
Ինֆուզիոն թերապիա |
1 |
1 |
5. |
Հակացնցումային թերապիա |
0,4 |
0,8 |
6. |
Ինոտրոպ թերապիա |
0,5 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
Ձև 6
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Neonatal infection: antibiotics for prevention and treatment, NICE guideline
Published: 20 April 2021 Last updated: 19 March 2024
Ազգային ինֆեկցիոն․ հակաբիոտիկներով կանխարգելում և բուժում, NICE(ԷնԱյՍիԻ) ուղեցույց
Հրապարակված 2021թ․ ապրիլի 20-ին, վերջին թարմացում՝ 2024թ․ մարտի 19
2. Impact of NICE clinical guidelines for prevention and treatment of neonatal infections on antibiotic use in very preterm infants in England and Wales: an interrupted time series analysis, Mike Saunders ,Shalini Ojha, Lisa Szatkowski, BMJ Journals,ADC Fetal and Neonatal edition, May 2024
Նորածնային վարակների կանխարգելման և բուժման NICE(ԷնԱյՍիԻ) կլինիկական ուղեցույցների ազդեցությունը Անգլիայում և Ուելսում շատ վաղաժամ նորածինների մոտ հակաբիոտիկների օգտագործման վրա. ընդհատված ժամանակային շարքի վերլուծություն, Մայք Սանդերս, Շալինի Օջհա, Լիզա Սատկովսկի, BMJ Journals, ADC Fetal and Neonatal հրատարակություն, մայիս 20242
3.Առողջ նորածինների խնամք և հիվանդ նորածինների վարում, Կլինիկական ուղեցույցներ, 2016 թ
4. Neonatal Sepsis, Meenakshi Singh; Mahdi Alsaleem; P. Gray. NCBI,National Library of Medicine, National Institutes of Health, September 2022.
Նորածնային սեպսիս, Մինակշի Սինգհ; Մահդի Ալսալիմ; Պ. Գրեյ: NCBI(ԷնՍիԲիԱյ) Ազգային բժշկական գրադարան, Առողջապահության ազգային ինստիտուտներ, սեպտեմբեր 2022
5. Neonatal infection: antibiotics for prevention and treatment, London: National Institute for Health and Care Excellence (NICE):Guidelines; 2024 Mar 19.
Նորածնային վարակ. հակաբիոտիկներ կանխարգելման և բուժման համար, Լոնդոն. Առողջապահության և խնամքի գերազանցության ազգային ինստիտուտ (NICE(ԷնԱյՍիԻ)): Ուղեցույցներ; 2024թ. մարտի 19:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2025 թվական:
