ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 554-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ակուռատ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00856513) 2025 թվականի հուլիսի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ԹՈՒՄՈ Մասիս» կենտրոնի շենքի լրացուցիչ շինարարական աշխատանքների իրականացում՝ 1,862,624.20 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ակուռատ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00856513) 2025 թվականի հուլիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ԹՈՒՄՈ Մասիս» կենտրոնի շենքի շինարարական աշխատանքների իրականացում՝ 202,036,909.64 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Նիկիտա մոբայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02701579) 2025 թվականի հուլիսի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է SMS հաղորդագրությունների ուղարկման ծառայությունների մատուցում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ջեկի Շնայդր քոուչինգ» ՍՊԸ-ի հետ (Jackie Schneider Coaching LLC, Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածք, Միացյալ Նահանգներ) 2025 թվականի հուլիսի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարզչական խորհրդատվության ծառայությունների մատուցում՝ 3,375 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Էկոթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00135444) 2025 թվականի հուլիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մաքրող միջոցների ձեռքբերում՝ 322,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
15.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |