ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2025 թվականի N 1156-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին.
1) «Սևան» ազգային պարկի» Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքների կատարման 2019 թվականի դեկտեմբերի 3-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/38 պետական գնման պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա. պայմանագրում և պայմանագրի բոլոր հավելվածներում «Սևան» ազգային պարկի» Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության» բառերը փոխարինել՝ «Սևան» ազգային պարկի» Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության և «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի՝ 2.8 կմ երկարությամբ և 6.5 մ լայնությամբ 1902.0-1902.5 նիշով ճեմուղու նախագծի» բառերով,
բ. պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել մինչև 97․6 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
