ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«18» օգոստոս 2025 թ. N 97-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԹԻՎ 36-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի «Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը հաստատելու մասին» N 36-Ն հրամանի հավելվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող մինչև 18 տարեկան երեխաների հաշվառումն իրականացվում է հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակով լիցենզավորված և պետական պատվեր տեղադրված բժշկական կազմակերպություններում` անկախ անձի բնակության վայրից:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. Գասպարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2025 թվական:
