ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 776-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) դադարեցնել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ լիցենզավորման և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչության գործունեությունը։
2. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ ծրագրերի գնահատման և ներքին աուդիտի քաղաքականության վարչությունն անվանափոխել ծրագրերի գնահատման, հանրային ներդրումների կառավարման և ներքին աուդիտի քաղաքականության վարչության։
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի 10-րդ կետում՝
ա․ ուժը կորցրած ճանաչել 13-րդ ենթակետը,
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 132-րդ և 133-րդ ենթակետերով.
«132) հանրային ներդրումների արդյունավետության բարձրացումը.
133) պետություն-մասնավոր գործընկերության զարգացումը.».
2) հավելվածի 11-րդ կետում՝
ա․ 6-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» և «է» պարբերություններով.
«զ. տնտեսության զարգացման հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների որոշման գործընթացի համակարգումը, դրանց ընթացքի դիտանցման և արդյունքների գնահատման իրականացումը.
է․ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնին վերապահված՝ Պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականության մշակման աշխատանքների և ծրագրերի խթանման ու տարածման գործառույթների և այլ լիազորությունների իրականացում.»,
բ․ ուժը կորցրած ճանաչել 11-րդ և 12-րդ ենթակետերը․
3) հավելվածի 32-րդ կետում՝
ա․ ուժը կորցրած ճանաչել 21-րդ ենթակետը,
բ․ 27-րդ կետում «Ծրագրերի գնահատման և ներքին աուդիտի քաղաքականության վարչություն» բառերը փոխարինել «ծրագրերի գնահատման, հանրային ներդրումների կառավարման և ներքին աուդիտի քաղաքականության վարչություն» բառերով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել վարչական գործերի հանձնումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
