ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2025 թվականի N 1279-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել, որ`
1) սույն որոշման իմաստով վարորդական վկայական է հանդիսանում նաև դրա թվային տարբերակը, որը սույն որոշմամբ սահմանված N 3 հավելվածով նկարագրված ազգային վարորդական վկայականի փոխարեն կամ այն տալու հետ միաժամանակ հասանելի է դարձվում՝
ա. վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա վարորդական վկայական ստացող անձին,
բ. գործող ազգային վարորդական վկայականներ ունեցող անձանց դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ,
գ. այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տալու կամ փոխանակելու դեպքում.
2) թվային վարորդական վկայականը հասանելի է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում՝ նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) միջոցով (խիստ նույնականացում)` «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակում նույնականացում անցնելուց հետո կամ ծառայությունների մատուցման համար ստեղծված պետական բջջային հավելվածի միջոցով.
3) միայն թվային վարորդական վկայական ունեցող անձը ցանկացած ժամանակ կարող է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական գործառույթ իրականացնող քննական ցանկացած ստորաբաժանումից ստանալ սույն որոշման N 3 հավելվածին համապատասխան վարորդական վկայական։».
2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի`
ա. 2-րդ կետում «վարչական մասը և տարածքային» բառերը փոխարինել «հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության» բառերով,
բ. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի`
ա. 4-րդ կետը «Վարորդական վկայական տալու» բառերից հետո լրացնել «(բացառությամբ միայն ազգային թվային վարորդական վկայականի կրկնօրինակ կամ այլ երկրում ստացած վարորդական վկայականի փոխարեն կամ դրա հիման վրա միայն ազգային թվային վարորդական վկայական տալու)» բառերով,
բ. 6-րդ կետը «դեպքում)» բառից հետո լրացնել «, բացառությամբ միայն թվային վարորդական վկայական ունենալու դեպքի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
05.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 սեպտեմբերի 2025 թվական:
