ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 1995 թ. N 52
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության խնդրանքը և Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնօրինության տակ գտնվող Երևանի Խանջյան փողոցի N 13ա շենքի առաջին չորս հարկերն անհատույց օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` Հայաստանի երգի պետական թատրոնին տրամադրելու համար:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության հաշվեկշիռներին շենքեր հանձնելու մասին» N 324 որոշման 7-րդ կետի «բ» ենթակետը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |