ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 620-Ա
ՎԻԿՏՈՐՅԱ ԱՅԴԻՆՅԱՆԻՆ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանին 2025 թվականի սեպտեմբերի 23-25-ը ներառյալ գործուղել Չեռնոգորիա (Պոդգորիցա)՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՍԻԳՄԱ նախաձեռնության կողմից Չեռնոգորիայում հանրային կառավարման բարեփոխումների գործընթացի վերաբերյալ բարձր մակարդակի աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
17.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
