ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2025 թվականի N 1326-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման N 9 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի N 1326-Ն որոշման |
«Հավելված N 9 ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման |
Չ Ա Փ Ե Ր
ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԹԱՐՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ՊՏՈՒՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐ ՏԻՊԻ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ
I․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող թարմ կարտոֆիլի, բանջարեղենի և պտուղների բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են դրանց պահպանման ժամանակ դրանցում պարունակվող ջրի գոլորշացման:
2. Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստների մեջ չեն մտնում այն կորուստները, որոնք առաջանում են ապրանքի փչանալու, տարայի վնասվելու հետևանքով, ինչպես նաև խոտանը և թափոնները, որոնք առաջանում են ապրանքի ստացման, վերամշակման և փաթեթավորման հետևանքով:
3. Սույն հավելվածով սահմանված բնական կորուստների չափերը տարածվում են տարբեր տիպի պահեստներում պահպանման դրված թարմ կարտոֆիլի, բանջարեղենի և պտուղների վրա: Ընդ որում՝
1) չսառեցվող պահեստներին են վերաբերում կարտոֆիլի պահեստը, բանջարեղենի պահեստը և մրգերի պահեստը բնական կամ ակտիվ օդափոխմամբ, դրանց համար նախատեսված պահեստները կամ նկուղները, ինչպես նաև բաց տարածությունները, եթե այդտեղ մթերքը պաշտպանված է տեղումներից, արևահարումից, լույսից և ցրտից` դրանք պահպանելով տարբեր միջոցներով (պոլիմերային թաղանթով, բրեզենտով, վահանակներով և այլն).
2) սառեցվող պահեստների շարքին են պատկանում արհեստականորեն պաղեցվող պահեստները և տարածքները:
4. Սույն հավելվածով սահմանված բնական կորուստների չափերը չեն տարածվում հետևյալ ապրանքների վրա`
1) որոնք ստացվում և հանձնվում են առանց կշռման.
2) պահեստի շրջանառության մեջ գտնվող, սակայն փաստացի պահեստից բացակայող (տրանզիտային գործողություններ):
5. Սույն հավելվածով սահմանված չափերը համարվում են սահմանային և գործածվում են միայն պակասորդ հայտնաբերելու դեպքում: Բնական կորուստների նախնական դուրսգրում չի թույլատրվում։
6. Լոլիկի հասունացման շրջանում կիրառվում են բնական կորուստների հետևյալ չափերը` ամռանը` 0,5 տոկոս, աշնանը` 0,4 տոկոս յուրաքանչյուր օրվա համար, բայց ոչ ավելի, քան 4 տոկոս մինչև հասունացման ավարտը: Սույն կետով սահմանված չափերը գործածվում են միայն ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից լոլիկի հասունացման համապատասխան ակտի ձևակերպմամբ:
7. Բանանի պահպանման և հասունացման շրջանում կիրառվում են բնական կորուստների հետևյալ չափերը` 0,5 տոկոս յուրաքանչյուր օրվա համար, բայց ոչ ավելի, քան 3 տոկոս մինչև հասունացման ավարտը: Սույն կետով սահմանված չափերը գործածվում են միայն ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից բանանի հասունացման համապատասխան ակտի ձևակերպմամբ:
II․ ԹԱՐՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ՊՏՈՒՂՆԵՐԻ ՏԱՐԲԵՐ ՏԻՊԻ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
8. Թարմ կարտոֆիլի, բանջարեղենի և պտուղների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով քանակության նկատմամբ)`
|
»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
18.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2025 թվական:
