ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
19 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 191 |
քաղ. Մոսկվա |
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ՝ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԽԱԽՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընդունելով ի գիտություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար) Ա.Օ. Ժունուսովի տրամադրած տեղեկատվությունը՝ «Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման ծառայությունների սակագների փոփոխման հետ կապված՝ երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների գործողությունների հետևանքով իրենց խախտված իրավունքների և շահերի պաշտպանության մասին սպառողների դիմումները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննարկվելու կանոնների մասին» համաձայնության նախագծի մասով աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝
1. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ մինչև 2018 թվականի փետրվարի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 24 հավելված) 2-րդ հավելվածի 12-րդ կետի 4-րդ պարբերությամբ նախատեսված միջազգային պայմանագրի մշակման նպատակահարմարության հարցի վերաբերյալ դիրքորոշումը, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների համապատասխան ճշգրտման վերաբերյալ առաջարկություններ՝ երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման ծառայությունների սակագների փոփոխման հետ կապված՝ երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների գործողությունների հետևանքով սպառողների խախտված իրավունքների և շահերի պաշտպանության կարգի ու այդպիսի կարգի իրագործման մեխանիզմի սահմանման նպատակներով:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |