ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
2 հուլիսի 2019 թվականի |
թիվ 106 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԱՍՆԱԲԱԺՆԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող մասնաբաժնային վճարների վճարման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարտավորության մարման կարգը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող մասնաբաժնային վճարների վճարման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարտավորության մարման կարգը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի մասին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթի 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող մասնաբաժնային վճարների վճարման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարտավորության մարման կարգը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող մասնաբաժնային վճարների վճարման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարտավորության մարման կարգը հաստատելու մասին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթի 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող մասնաբաժնային վճարների վճարման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարտավորության մարման կարգը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի -ի թիվ որոշմամբ |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող մասնաբաժնային վճարների վճարման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարտավորության մարման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող մասնաբաժնային վճարների վճարման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) պարտավորության մարման, այդպիսի պարտավորության մարման դիմաց մուտք եղած դրամական միջոցների օգտագործման և հաշվառման մեխանիզմը:
2. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
պարտապան պետություն՝ անդամ պետություն, որն ունի պարտավորություն.
պարտավորություն՝ դրամական միջոցներ, որոնք ընթացիկ ֆինանսական տարվա հունվարի 1-ի դրությամբ անդամ պետության կողմից չեն փոխանցվել Միության բյուջեի հաշվին՝ հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում Միության բյուջեի կազմում հաստատված մասնաբաժնային վճարի վճարման դիմաց.
լիազորված մարմիններ՝ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններ, որոնք ստանձնել են անդամ պետությունների բյուջեների ձևավորման և կատարման գործառույթները:
II. Պարտավորության գումարների համեմատում
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հաշվետու ֆինանսական տարվա մասնաբաժնային վճարների և պարտավորության գումարների փաստացի մուտքը հաստատելու նպատակով՝ ընթացիկ ֆինանսական տարվա հունվարի 20-ից ոչ ուշ, պարտապան պետությունների կառավարություններ է ուղարկում Հանձնաժողովի կողմից ստորագրված և կնիքով վավերացված փոխադարձ հաշվարկների համեմատման ակտի 2-ական օրինակ:
4. Պարտապան պետության կառավարությունը փոխադարձ հաշվարկների համեմատման ակտի ստացման օրվանից 3-շաբաթյա ժամկետում ապահովում է լիազորված մարմնի կողմից փաստացի փոխանցված մասնաբաժնային վճարների և պարտավորության գումարների համեմատումը, փոխադարձ հաշվարկների համեմատման ակտի 2 օրինակների վավերացումը՝ ստորագրության և կնիք դնելու միջոցով, ինչպես նաև Հանձնաժողովի տվյալների հետ տարբերությունների բացակայության դեպքում՝ փոխադարձ հաշվարկների համեմատման ակտի 1 օրինակի ուղարկումը հետ՝ Հանձնաժողով:
5. Մասնաբաժնային վճարների փաստացի մուտքերի և պարտավորության գումարի մասով տարաձայնությունների առկայության դեպքում պարտապան պետությունը և Հանձնաժողովը վերացնում են դրանք բանակցությունների միջոցով ոչ ուշ, քան պարտապան պետության կառավարության կողմից փոխադարձ հաշվարկների համեմատման ակտն ստանալու օրվանից 1 ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո տարաձայնությունների առկայության դեպքում դրանց կարգավորման հարցը ներկայացվում է Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
III. Պարտավորության մարում
6. Պարտավորությունը ենթակա է պարտադիր մարման ընթացիկ ֆինանսական տարվա ընթացքում Միության բյուջեի հաշվին Ռուսաստանի Դաշնության արժույթով (ռուսական ռուբլով) կամ ազատ փոխարկելի արժույթով (ԱՄՆ դոլարով)՝ դրամական միջոցների փոխանցման ճանապարհով:
7. Պարտապան պետությունը կարող է սկսել պարտավորության մարումը մինչև պարտապան պետության կառավարության կողմից փոխադարձ հաշվարկների համեմատման ակտի ստացումը: Պարտավորության մարումը կարող է իրականացվել ինչպես միանվագ՝ ամբողջ ծավալով, այնպես էլ մասերով:
8. Պարտապան պետության կողմից պարտավորության ամբողջ գումարը մարելուց հետո Հանձնաժողովը համապատասխան ծանուցում է ուղարկում պարտապան պետության կառավարություն:
Այն պարտապան պետությանը, որի պարտավորությունը առաջացել է անհաղթահարելի ուժի հանգամանքների առաջացման հետևանքով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ կարող է տրամադրվել վճարման հետաձգում:
IV. Պարտավորության մարման դիմաց ստացված դրամական միջոցների օգտագործում
9. Պարտավորության մարման դիմաց ստացված դրամական միջոցներն ուղղվում են (անհրաժեշտության դեպքում) Միության մարմինների՝ անձնակազմի, ապրանքների մատակարարների, աշխատանքների և ծառայությունների կատարողների հանդեպ ունեցած պարտավորությունների մասով կրեդիտորական պարտքի մարմանը, որն առաջացել է հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում Միության բյուջեի կատարման ժամանակ՝ հաշվետու ֆինանսական տարվա համար Միության մարմինների բյուջետային հաշվետվությունների տվյալներին համապատասխան:
10. Մինչև ընթացիկ ֆինանսական տարվա մարտի 1-ը պարտավորության մարման դիմաց ստացված դրամական միջոցները, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դրամական միջոցների, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա ենթակա են հաշվեգրման Միության բյուջե անդամ պետությունների մասնաբաժնային վճարների վճարման դիմաց՝ հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում Միության բյուջեում հաստատված՝ անդամ պետությունների մասնաբաժնային վճարների գումարներին համամասնորեն:
11. Ընթացիկ ֆինանսական տարվա մարտի 1-ին և ուշ պարտավորության մարման դիմաց ստացված դրամական միջոցները, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դրամական միջոցների, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա ենթակա են հաշվեգրման Միության բյուջե այն անդամ պետությունների մասնաբաժնային վճարների վճարման դիմաց, որոնք մինչև ընթացիկ ֆինանսական տարվա մարտի 1-ն ամբողջ ծավալով կատարել են հաշվետու ֆինանսական տարվա ընթաքում մասնաբաժնային վճարների վճարման պարտավորությունները՝ հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում անդամ պետությունների կողմից փաստացի կատարված փոխանցումների ծավալներին համամասնորեն:
IV. Հաշվառում և հաշվետվողականություն
12. Պարտավորության մարման դիմաց ստացված դրամական միջոցների հաշվառումն իրականացվում է Միության բյուջեի հաշվի վրա: Նշված միջոցների հետ գործառնություններն արտացոլվում են Միության բյուջեի ադմինիստրատորի բյուջետային հաշվառման և հաշվետվությունների մեջ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության բյուջեի» մասին հիմնադրույթին համապատասխան:
13. Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը եռամսյակային կտրվածքով տեղեկացնում է անդամ պետությունների կառավարություններին մասնաբաժնային վճարների փոխանցման լիարժեքության և պարտապան պետությունների կողմից առկա պարտավորության մարման ընթացքի վերաբերյալ: