ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
8 փետրվարի 2022 թվականի |
թիվ 19 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 87 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 87 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կից ներկայացվում է) եւ այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 87 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի «ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի իրագործման մասին» թիվ 87 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի « » ի 2022 թվականի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 87 որոշման մեջ կատարվող
1. 3-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2022 թվականին նախագծի ֆինանսավորումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության բյուջեի այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման եւ զարգացման համար՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման ծախսերի շրջանակներում՝ մինչեւ 290,8 մլն ռուբլու չափով:»:
2. Նշված որոշմամբ հաստատված՝ «ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի անձնագրում՝ 10-րդ կետում երկրորդ վանդակում՝
1) առաջին պարբերությունում՝
«Միության թվային օրակարգի» բառերը փոխարինել «Միության 2022 թվականի թվային օրակարգի» բառերով.
«ռուբլու չափով, այդ թվում՝» բառերը փոխարինել «ռուբլի:» բառով.
2) երկրորդ եւ երրորդ պարբերությունները հանել:
3. Նշված որոշմամբ հաստատված՝ «ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի իրագործման միջոցառումների բարձրամակարդակ պլանի («ճանապարհային քարտեզի») աղյուսակի չորրորդ վանդակում՝
1) 1-ին կետում «10.2021թ.» թվանշանները փոխարինել «2021 թվականի դեկտեմբեր» բառերով.
2) 2-րդ կետում «10.2021թ.» թվանշանները փոխարինել «2022 թվականի հունվար» բառերով.
3) 3-րդ կետում «10.2021թ.» թվանշանները փոխարինել «2021 թվականի դեկտեմբեր» բառերով.
4) 4-րդ կետում «11.2021թ.» թվանշանները փոխարինել «2022 թվականի մայիս» բառերով.
5) 5-րդ կետում «I-ին եռամսյակից» բառերը փոխարինել «II-րդ եռամսյակից» բառերով.
6) 6-րդ կետում «05.2022թ.» թվանշանները փոխարինել «2022 թվականի հուլիս» բառերով.
7) 7-րդ կետում «12.2021թ.» թվանշանները փոխարինել «2022 թվականի մայիս» բառերով.
8) 8-10-րդ կետերում «03.2022թ.» թվանշանները փոխարինել «2022 թվականի մայիս» բառերով.
9) 13-րդ կետում, 13.1-13.7-րդ ենթակետերում եւ 14-րդ կետում «08.2022թ.» թվանշանները փոխարինել «2022 թվականի սեպտեմբեր» բառերով.
10) 15-րդ կետում «10.2022թ.» թվանշանները փոխարինել «2022 թվականի նոյեմբեր» բառերով.
11) 15.1-րդ եւ 15.2-րդ ենթակետերում «06.2022թ.» թվանշանները փոխարինել «2022 թվականի նոյեմբեր» բառերով.
12) 15.3-րդ ենթակետում «07.2022թ.» թվանշանները փոխարինել «2022 թվականի նոյեմբեր» բառերով.
13) 15.4-րդ ենթակետում «08.2022թ.» թվանշանները փոխարինել «2022 թվականի նոյեմբեր» բառերով.
14) 15.5-րդ եւ 15.6-րդ ենթակետերում «09.2022թ.» թվանշանները փոխարինել «2022 թվականի նոյեմբեր» բառերով.
15) 15.7-րդ եւ 15.10-րդ ենթակետերում «10.2022թ.» թվանշանները փոխարինել «2022 թվականի նոյեմբեր» բառերով.
16) 16-րդ եւ 17-րդ կետերում «10.2022թ.» թվանշանները փոխարինել «2022 թվականի նոյեմբեր» բառերով.
17) 18-րդ եւ 19-րդ կետերում «10.2022թ.» թվանշանները փոխարինել «2022 թվականի դեկտեմբեր» բառերով: