ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 հոկտեմբերի 2022 թվականի |
թիվ 41 |
քաղ. Բիշքեկ |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ՝ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐԱ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՉՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ կցվող՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ՝ ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման ու բաշխման վերաբերյալ դրա դրույթները մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը ընդերքօգտագործման ոլորտում կնքված պայմանագրերով Ղազախստանի Հանրապետությունում առաջացած իրավահարաբերությունների վրա չտարածելու մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին, և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին մինչև 2023 թվականի մարտի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ՝ ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման ու բաշխման վերաբերյալ դրա դրույթները մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը ընդերքօգտագործման ոլորտում կնքված պայմանագրերով Ղազախստանի Հանրապետությունում առաջացած իրավահարաբերությունների վրա չտարածելու մասով փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 5 հավելված) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Սույն արձանագրությունը չի տարածվում ընդերքօգտագործման ոլորտում պայմանագրերի շրջանակներում, այդ թվում՝ մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը Ղազախստանի Հանրապետության կողմից կնքված՝ արտադրանքը բաժանելու վերաբերյալ ներմուծման մաքսատուրքերից ազատում և (կամ) փոխհատուցում նախատեսող համաձայնագրերով ապրանքների ներմուծման հետ կապված իրավահարաբերությունների վրա։»։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից առաջացած իրավահարաբերությունների վրա։
Կատարված է __________________ քաղաքում 20 թվականի ____________-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |