ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
30 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 144 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության համատեղ ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ առաջարկների մասին» հանձնարարականի նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, ի կատարումն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի (այսուհետ՝ Ռազմավարական ուղղությունների իրագործման պլան) 6.1.8, 7.1.4, 7.5.2, 8.1.2 և 8.3.1 կետերի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանը, ներառյալ՝ մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկի 2.16 և 3.6 կետերի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ՝ Միություն) գործունեություն իրականացնող զարգացման ինստիտուտների՝ Միության համատեղ ներդրումային ծրագրերի և նախագծերի մշակման, իրականացման և ֆինանսավորման հարցերով արդյունավետ փոխգործակցության ապահովման նպատակներով,
ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության համատեղ ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ առաջարկների մասին զեկույցը (կիրառվում է որպես տեղեկատվական նյութ) (այսուհետ՝ զեկույց),
հանձնարարում է անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝
1. Միության անդամ պետությունների կառավարություններին՝
ա) Եվրասիական զարգացման բանկի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կառավարման մարմիններում աշխատանքի շրջանակներում այդ ինստիտուտներին առաջարկել մշակել չափանիշների համակարգ, որոնց պետք է բավարարեն Միության համատեղ ծրագրերը և նախագծերը (ներառյալ՝ անդամ պետությունների տարածաշրջանների «վազող» տնտեսությունների զարգացման ծրագրերի ընտրության չափանիշները)՝ նշված զարգացման ինստիտուտների կողմից ուսումնասիրման ընդունելու համար.
բ) Միությունում գործունեություն իրականացնող զարգացման ինստիտուտների ռազմավարությունների կատարելագործմանն առնչվող աշխատանքի շրջանակներում ուսումնասիրել զեկույցում շարադրված՝ Միության համատեղ ներդրումային ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման մասով այդ կազմակերպությունների մանդատների փոփոխման մասով առաջարկների հաշվառման հնարավորությունը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ՝ նախագիծը նախապատրաստելու ժամանակ հաշվի առնել Միության համատեղ ծրագրերի և նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրագործման դրույթները՝ զեկույցում շարադրված՝ Միության համատեղ ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ առաջարկների ռազմավարական ուղղությունների իրագործման պլանի 6.4.4 կետին համապատասխան:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |