ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբեր 2025 թվականի թիվ 107-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում «4212» (Էներգետիկ ծառայություններ) «8500,0» թիվը փոխարինել «9500,0» թվով:
2) Բաժին 6 խումբ 4 դաս 1 (Փողոցների լուսավորում) հոդված «4212» (Էներգետիկ ծառայություններ) «14000,0» թիվը փոխարինել «15000,0» թվով:
3) Բաժին 8 խումբ 2 դաս 3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) հոդված «4511» (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «40699.0» թիվը փոխարինել «58573.0» թվով:
4) Բաժին 9 խումբ 1 դաս 1 (Նախադպրոցական կրթություն) հոդված «4511» (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «170355.2» թիվը փոխարինել «182680.4» թվով:
5) Բաժին 9 խումբ 5 դաս 1 (Արտադպրոցական դաստիարակություն) հոդված «4511» (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «31435.0» թիվը փոխարինել «44335.0» թվով:
6) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «133254.5» թիվը փոխարինել «87255.3» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -10 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
15.10.2025 |
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2025 թվական:
