ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 1995 թ. N 267
Քաղ. Երևան
«ԿՈՄՊՐԵՍՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 23-ի «Կոմպրեսոր գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 91 որոշման 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Կայծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել «Կոմպրեսոր գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացված և իր կողմից վարձակալված` 1361 հազ. դրամ արժեքով գույքը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Կայծ» ՍՊԸ-ի կողմից վարձակալված գույքի վաճառքն իրականացնել երկու ամսվա ընթացքում` «Կոմպրեսոր գործարան» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |