ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«13» հոկտեմբերի 2025 թ. |
N 1422-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 583-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 294-րդ հոդվածի 6-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել լիազորված տնտեսական օպերատորի կողմից հատուկ պարզեցումներով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ մաքսային մարմիններին ներկայացվող հաշվետվության ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի օգոստոսի 26-ի «Լիազորված տնտեսական օպերատորի կողմից մաքսային մարմիններ ներկայացվող հաշվետվության ձևը սահմանելու մասին» N 583-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
10/13/2025
|
Է. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի «13» հոկտեմբերի 2025 թ. N 1422-Ն հրամանի |
Ձև
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՊԱՐԶԵՑՈՒՄՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
|
Լիազորված տնտեսական օպերատորի ՀՎՀՀ-ն |
|||||||||||
|
Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականի հերթական համարը |
|||||||||||
|
Հաշվետու եռամսյակը |
|||||||||||
|
Հ/Հ |
Ապրանքների ժամանակավոր պահպանության հանձնման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը |
Կիրառված պարզեցված ընթացակարգի |
Մաքսային ձևակերպումներ իրականացնող անձի (անձանց) անվանումը, ՀՎՀՀ |
Ապրանքների հայտարա-րագրի համարը |
Ապրանքի նկարագիրը՝ ըստ ապրանքների հայտարա-րագրի 31-րդ սյունակի |
Ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Ապրանքների հայտարա-րագրում ապրանքի հերթական համարը |
Ապրանքի համախառն քաշը |
Ապրանքի |
Ապրանքի մաքսային արժեքը |
Մաքսային ձևակերպման արդյունքում հաշվարկված մաքսային վճարների, հատուկ, հակագնա-գցման և փոխհա-տուցման տուրքերի գումարը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
Իրավաբանական անձի ղեկավարի՝ | |||||||||||
|
1) անունը, ազգանունը, հայրանունը |
|||||||||||
|
2) ստորագրությունը |
|||||||||||
|
Ամսաթիվը |
|||||||||||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2025 թվական: