ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
20 հոկտեմբերի 2023 թվականի |
թիվ 34 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանը (այսուհետ՝ մշակման պլան) կատարելու և դրանցում փոփոխություններ կատարելու մշտադիտարկման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հաշվետվությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 49 կարգադրության կատարման մասին տեղեկատվությունը և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, տեխնիկական կանոնակարգեր) մշակման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկները՝
1. Խնդրանքով դիմել Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին՝ հանձնարարել որպես տեխնիկական կանոնակարգերի մշակողներ ու համամշակողներ և դրանցում փոփոխություններ կատարողներ սահմանված պետական իշխանության մարմիններին ակտիվացնել աշխատանքը և մինչև 2024 թվականի հունվարի 1-ը Հանձնաժողով ներկայացնել՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների նախագծի առաջին խմբագրությունը՝ պլանի II բաժնի 12-րդ կետի առնչությամբ
բ) Ղազախստանի Հանրապետության կառավարություն՝
տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների նախագծի առաջին խմբագրությունը՝ պլանի II բաժնի 29-րդ կետի առնչությամբ
տեխնիկական կանոնակարգի լրամշակված նախագիծը՝ դրան կցվող փաստաթղթերի փաթեթով անդամ պետություններ ներպետական համաձայնեցման ուղարկելու համար՝ պլանի I բաժնի 2-րդ կետի առնչությամբ
Ղազախստանի Հանրապետության կառավարության որոշումները ներպետական համաձայնեցման արդյունքների համաձայն՝ պլանի II բաժնի 22-րդ և 30-րդ կետերի առնչությամբ
գ) Ռուսաստանի Դաշնության կառավարություն՝
տեխնիկական կանոնակարգերի և դրանց փոփոխությունների նախագծերի առաջին խմբագրությունը՝ պլանի I բաժնի 5-րդ կետի և պլանի II բաժնի 17-րդ, 31 րդ, 32-րդ, 35-րդ, 38-րդ, 40-րդ և 42-րդ կետերի առնչությամբ
տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների լրամշակված նախագիծը՝ դրան կցվող փաստաթղթերի փաթեթով անդամ պետություններ ներպետական համաձայնեցման ուղարկելու համար՝ պլանի II բաժնի 15-րդ կետի առնչությամբ
Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշումները ներպետական համաձայնեցման արդյունքների համաձայն՝ պլանի II բաժնի 13-րդ, 22-րդ, 24-րդ և 30-րդ կետերի առնչությամբ
2. Խնդրանքով դիմել Ղազախստանի Հանրապետության կառավարությանը՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը համաձայնեցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի «Թեթև ռելսային տրանսպորտի անվտանգության մասին» թիվ 155 կարգադրությամբ հավանություն ստացած տեխնիկական կանոնակարգի նախագծի ներկայացումը Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը կամ Հանձնաժողով ներկայացնել տեխնիկական կանոնակարգի նշված նախագծի կարգավորող ազդեցության վերլուծության արդյունքների մասին տեղեկատվություն՝ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ քննարկելու նպատակով։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |