ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 1995 թ. N 171
Քաղ. Երևան
1995 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 15-ի «Պահեստազորի սպաների և զինապարտների եռամսյա վարժական հավաքների կազմակերպման, ավտոտրանսպորտի ու ճանապարհաշինարարական տեխնիկայի հավաքի կազմակերպման և անցկացման մասին» N 370 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`
ա) ապահովել 1995 թվականի ապրիլի 10-ից մինչև 20-ը պահեստազորի առաջին և երկրորդ կարգի առաջին և երկրորդ խմբերում հաշվեգրված պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների կազմակերպումը.
բ) մինչև 1995 թվականի ապրիլի 7-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վարժական հավաքների անցկացման հետ կապված պարենային և այլ նյութական ռեսուրսների լրացուցիչ հատկացման հայտ-պահանջագիր:
2. Պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների պատշաճ կազմակերպման ու անցկացման նպատակով`
ա) ստեղծել հանրապետական կենտրոնական հանձնաժողով, համաձայն N 1 հավելվածի.
բ) հաստատել ըստ տարածաշրջանների կոորդինացիոն հանձնախմբերի կազմը և վարժական հավաքների կանչվողների թվաքանակը, համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել 1995 թվականի երկրորդ եռամսյակում վարժական հավաքներից ազատման ենթակա պահեստազորի սպաների և զինապարտների առանձին կատեգորիաների ցանկը, համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ըստ ամենայնի աջակցություն ցույց տալ զինկոմիսարիատներին վարժական հավաքների կազմակերպման և անցկացման գործում, ինչպես նաև զինապարտների տեղափոխման նպատակով զինկոմիսարիատներին ապահովել տրանսպորտային միջոցներով:
5. Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 հոդվածի, պատգամավորների տեղական խորհուրդների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինկոմիսարիատների պահանջով զինապարտներին ծանուցել զինկոմիսարիատ կանչվելու և ներկայանալու մասին, ինչպես նաև հավաքների ընթացքում բազմակողմանի օգնություն ցույց տալ վարժական հավաքներում գտնվող զինապարտների ընտանիքներին:
6. Սահմանել, որ եռամսյա վարժական հավաքների կանչված պահեստազորի սպաների և զինապարտների վարձատրությունը հավասարեցվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային կարգով ծառայող զինծառայողների վարձատրությունը:
7. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1995 թ. ապրիլի 3-ի N 171 որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Վ. Սարգսյան | - ՀՀ պետնախարար (նախագահ) |
| Ա. Հարությունյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ (նախագահի տեղակալ) |
| Ա. Բաբլոյան | - ՀՀ առողջապահության նախարար |
| Վ. Սիրադեղյան | - ՀՀ ներքին գործերի նախարար |
| Հ. Քոչինյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար |
| Ա. Գևորգյան | - ՀՀ գլխավոր դատախազ |
| Տ. Հակոբյան | - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետ |
| Լ. Բեգլարյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տնտեսության օպերատիվ կառավարման վարչության պետ |
| Վ. Շիրխանյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության 10-րդ վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1995 թ. ապրիլի 3-ի N 171 որոշման |
Կ Ա Զ Մ
ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ` ԸՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱՆՉՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ
|
Տարածա-շրջանի և շրջանի անվանումը |
Կանչվողների թվաքանակը |
Հանձնախմբերի անդամները | |||
| |||||
| 1-ին տարածաշրջան | |||
|
քաղ. Երևան |
Վ. Խաչատրյան | - պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ (հանձնախմբի ղեկավար) | |
| Արաբկիրի |
50 |
||
| Մաշտոցի |
60 |
Լ. Կարապետյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ |
| Շահումյանի |
60 |
||
| Շենգավիթի |
60 |
Է. Բաբայան | - Երևան քաղաքի զինվորական դատախազ |
| Մյասնիկյանի |
20 | ||
| Էրեբունու |
60 |
Լ. Հարությունյան | - Երևան քաղաքի ՆԳ վարչության պետ |
| Խորհրդային |
65 |
Ա. Արսենյան | - ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետի տեղակալ |
| Սպանդարյանի |
20 | ||
|
__________________ ընդամենը 395 |
|||
| Հ. Հակոբյան | - «Երկրապահ» կամավորականների միության Երևանի քաղաքային բաժանմունքի նախագահ | ||
| 2-րդ տարածաշրջան | |||
|
Շիրակի գոտի |
Ա. Քոչարյան | - Շիրակի գոտում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ (հանձնախմբի ղեկավար) | |
| Շիրակի | 35 | ||
| Մոսկովյան | 35 | Ա. Տեր-Թադևոսյան | - ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ |
| Արթիկի | 30 | ||
| Ախուրյանի | 10 | ||
| Ամասիայի | 10 | Վ. Հովհաննիսյան | - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ |
| Աշոցքի | 10 | Ա. Միքայելյան | - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ |
| Անիի | 20 | ||
| Թալինի | 30 | Ա. Զաքարյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության տարածաշրջանային զինվորական ոստիկանու-թյան բաժնի պետ |
|
__________________ ընդամենը 180 |
|||
| Մ. Վարդանյան | - «Երկրապահ» կամավորականների միության Գյումրիի քաղաքային բաժանմունքի նախագահ | ||
| 3-րդ տարածաշրջան | |||
| Վանաձորի գոտի | Գ. Դալիբալթայան | - ՀՀ գլխավոր զինվորական տեսուչ (հանձնախմբի ղեկավար) | |
| Վանաձոր | 60 | Ա. Պետրոսյան | - ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ |
| Սպիտակի | 20 | ||
| Ստեփանավանի | 20 | Ռ. Պողոսյան | - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ |
| Տաշիրի | 20 | Ա. Նազարյան | - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ |
| Գուգարքի | 20 | ||
| Թումանյանի | 30 | Խ. Հակոբյան | - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության բաժնի պետ |
|
__________________ ընդամենը 170 |
|||
| 4-րդ տարածաշրջան | |||
|
Սևանի գոտի |
Ա. Գոմցյան | - ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակ-կոմտնտ» ՀՄ-ի նախագահ, օպերատիվ կառա-վարման Սևանի տարածաշրջանային շտաբի պետ (հանձնախմբի ղեկավար) | |
| Վարդենիսի | 30 | ||
| Սևանի | 30 | ||
| Կամոյի | 30 | Հ. Հարոյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
| Մարտունու | 30 | Վ. Վարդանյան | - ՀՀ զինվորական դատախազ |
|
__________________ ընդամենը 120 |
|||
| Ի. Ամիրխանյան | - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ | ||
| Հ. Հարությունյան | - ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական ոստիկանության բաժնի պետ | ||
| Ս. Գևորգյան | - «Երկրապահ» կամավորականների միության Սևանի շրջանային բաժանմունքի նախագահ | ||
| 5-րդ տարածաշրջան | |||
|
Արարատի գոտի |
Գ. Մարտիրոսյան | - ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար) | |
| Արարատի | 30 | Ա. Պետրոսյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
| Մասիսի | 35 | ||
| Արտաշատի | 45 | Գ. Կարապետյան | - Արարատի միջշրջանային դատախազ |
| Էջմիածնի | 50 | Տ. Բոստանջյան | - ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի զինվորական ոստիկանության բաժնի պետի տեղակալ |
|
__________________ ընդամենը 160 |
|||
| Գ. Գրիգորյան | - «Երկրապահ» կամավորականների միության Արարատի շրջանային բաժանմունքի նախագահ | ||
| 6-րդ տարածաշրջան | |||
|
Արմավիրի գոտի |
Ռ. Բագոյան | - ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար) | |
| Արմավիրի | 50 | ||
| Բաղրամյանի | 20 | Մ. Սարգսյան | - ՀՀ պաշտպանության նախարարության մարտական պատրաստականության վարչության պետ |
| Աշտարակի | 40 | ||
| Ապարանի | 20 | Հ. Իսաջանյան | - ՀՀ դատախազության քննչական վարչության ավագ դատախազ |
| Արագածի | 10 | Մ. Այվազյան | - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ |
|
__________________ ընդամենը 140 |
|||
| Ս. Աթանեսյան | - ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի զինվորական ոստիկանության բաժնի պետ | ||
| Ռ. Գասպարյան | - «Երկրապահ» կամավորականների միության Արմավիրի շրջանային բաժանմունքի նախագահ | ||
| 7-րդ տարածաշրջան | |||
|
Կոտայքի գոտի |
Ա. Ղազարյան | - ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար) | |
| Կոտայքի | 50 | ||
| Հրազդանի | 30 | Գ. Հարությունյան | - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր սահմանապահ կոմիսար |
| Նաիրիի | 35 | ||
| Չարենցավան | 20 | Հ. Պալյան | - ՀՀ զինվորական դատախազի առաջին տեղակալ |
|
__________________ ընդամենը 135 |
|||
| Ս. Մխիթարյան | - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ | ||
| Վ. Սարգսյան | - ՀՀ պաշտպանության նախարարության Կոտայքի զինվորական ոստիկանության բաժնի պետ | ||
| Վ. Մանուկյան | - «Երկրապահ» կամավորականների միության Կոտայքի շրջանային բաժանմունքի նախագահ | ||
| 8-րդ տարածաշրջան | |||
|
Աղստևի գոտի |
Վ. Մովսիսյան | - ՀՀ փախստականների հարցերի պետական վարչության պետ (հանձնախմբի ղեկավար) | |
| Դիլիջան | 60 | Կ. Ելոյան | - ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետի տեղակալ |
| Իջևանի | 60 | ||
| Նոյեմբերյանի | 60 | ||
| Կրասնոսելսկի | 60 | Ա. Գյոզալյան | - ՀՀ դատախազության քննչական մասի պետ |
| Տաուշի | 60 | Ա. Բուդաղյան | - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ |
|
__________________ ընդամենը 300 |
|||
| Ա. Հովակիմյան | - ՀՀ պաշտպանության նախարարության Իջևանի զինվորական ոստիկանության բաժնի պետ | ||
| Բ. Քալանթարյան | - «Երկրապահ» կամավորականների միության Իջևանի շրջանային բաժանմունքի նախագահ | ||
|
__________________ Ամբողջը 1600 |
|||
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 ՀՀ կառավարության 1995 թ. ապրիլի 3-ի N 171 որոշման |
Ց Ա Ն Կ
1995 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ
Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ և զինապարտներ (գիտության թեկնածուներ, գիտության դոկտորներ), որոնք աշխատում են պետական բուհերում, պետական հիմնարկներում ու ձեռնարկություններում` ըստ մասնագիտության: Ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում սովորողներ, բացի հեռակա բաժանմունքներում սովորողներից:
Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ամբիոնների վարիչներ, դեկաններ:
Հանրակրթական դպրոցների բարձրագույն կրթությամբ ուսուցիչներ և զինղեկներ:
Չորս և ավելի երեխաներ ունեցողներ:
Առաջին խմբի հաշմանդամ կին, երեխա, հայր կամ մայր ունեցողներ, որոնք գտնվում են իրենց խնամքի տակ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերից մեկ տարին չլրացած պահեստազոր արձակված անձինք:
Պահեստազորի սպաներ և զինապարտներ, որոնց հայրը, որդին կամ եղբայրը զոհվել է Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատներում, զինված ուժերի, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության մարմիններում զինվորական պարտականությունները կատարելիս և իրենք մնացել են ընտանիքում միակ արու զավակը:
Հատուկ հաշվառման մեջ գտնվող (ամրագրված) պահեստազորի սպաներ և զինապարտներ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի աշխատողներ:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի աշխատողներ:
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների նախագահներ, նրանց տեղակալները, գործկոմների քարտուղարներ, վարչությունների և բաժինների պետեր, շրջանային ենթակայության քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդների գործկոմների նախագահներ:
Նախարարների տեղակալներ, պետական վարչությունների պետերի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների պետեր և նրանց տեղակալները, նախարարությունների, պետական վարչությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների պետեր:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրը, նրա տեղակալները, գերագույն դատարանի անդամներ, պետական արբիտրներ, գերագույն դատարանի և պետական արբիտրաժի վարչությունների ու բաժինների պետեր, ժողովրդական դատավորներ և պետական նոտարներ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, դատախազության վարչությունների և բաժինների պետեր, զոնալ դատախազներ, կարևորագույն գործերով քննիչներ, շրջանների (քաղաքների) դատախազներ, նրանց տեղակալները:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր, պետական մասնակցությամբ առևտրային բանկերի կառավարիչներ:
Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր:
Պետական, մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված բաժնետիրական ընկերությունների ղեկավարներ, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ, բացի պահեստազորի այն սպաներից և զինապարտներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի և տանկիստի զինվորական մասնագիտություն:
Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը:
Դիվանագիտական աստիճան ունեցող անձինք:
Կապի գծային ինժեներներ, ավտոմատ հեռախոսային և միջքաղաքային հեռախոսային ցանցերի ինժեներներ, ռադիոհեռուստակայանի և ռադիոռելեային կապի սպասարկող ինժեներներ, բացի պահեստազորի այն սպաներից և զինապարտներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի և տանկիստի զինվորական մասնագիտություն:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգում` մետրոպոլիտենի գլխավոր ինժեներներ, ծառայությունների և տեղամասերի պետեր, մեքենավարներ:
Ավիացիայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխհամաձայնեցված ցուցակում նշված անձինք:
Երկաթգծի ոլորտում` լոկոմոտիվի մեքենավարներ, նրանց օգնականներ, կայարանների պետեր, գնացքներ կազմողներ, գնացքների արագությունը կարգավորողներ, ազդանշանային, կենտրոնացման, բլոկավորման և կապի համակարգերի սպասարկման էլեկտրամեխանիկներ, կոնտակտային ցանցի մոնտյորներ, երկաթուղիների նորոգման մոնտյորներ:
«Հայէներգո» պետական կոնցեռնի ոլորտում` դիսպետչերներ, ենթակայանների և էլեկտրակայանների պետեր, էլեկտրակայանների և կաթսայատների սարքավորումները սպասարկող մեքենավարներ, ՋԷԿ-երի արտադրամասերի պետեր, կայարանների և արտադրամասերի հերթափոխների պետեր:
«Հայպետատոմհսկողություն», «Հայատոմէներգո» վարչությունների և Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողները, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված ցանկի:
«Հայգազարդ» պետական կոնցեռնի ոլորտում` դիսպետչերներ, գազամուղի շահագործման օպերատորներ, մայրուղային գազամուղի 5-6-րդ կարգի էլեկտրազոդողներ, գազի պահեստավորման գծով և կոմպրեսորային մեքենաների գլխավոր ու առաջատար ինժեներներ, արտասահմանյան մակնիշների մեխանիզմների և սարքավորումների մեքենավարներ:
Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կողմից հաստատված անվանական ցուցակներում նշված անձինք:
Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված ցուցակում նշված անձինք:
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |