ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետի «բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի» բառերը փոխարինել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի» բառերով.
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) ֆիզիկական անձ` համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող` համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց դեպքում նաև՝
ա. ընտանիքի անդամների՝ ամուսինների, ծնողների, քույրերի, եղբայրների և զավակների (որդեգրողների ու որդեգրվածների) վերաբերյալ տեղեկատվությունը,
բ. հարկային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը,
գ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված անձնական եկամուտների, այդ թվում՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը։»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, ինքնազբաղված անձի» բառերը փոխարինել «ֆիզիկական անձի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) ֆինանսական կազմակերպություններից:».
2) 2-րդ մասը՝
ա․ «ռեեստրը վարողը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունները,» բառերով,
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով․
«Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունները տվյալները տրամադրում են միայն ֆիզիկական անձի համաձայնության դեպքում։».
3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին տրամադրվելու կարգը, փոխանցվող տեղեկությունների ձևաչափերը, ֆիզիկական անձի կողմից համաձայնության տրամադրման կարգն ու ձևերը, ինչպես նաև տեխնիկածրագրային կանոնները սահմանվում են Կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով։»։
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «ինքնազբաղվածների,» բառից հետո լրացնել «եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց,» բառերով.
2) 1-ին մասը «ինքնազբաղված անձինք» բառերից հետո լրացնել «, եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձինք» բառերով, իսկ նույն մասի «յուրաքանչյուր տարվա համար` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում» բառերով.
3) 2-րդ մասը «ինքնազբաղված անձանց» բառերից հետո լրացնել «, եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց» բառերով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն հոդվածը չի տարածվում բանկային և ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների վրա, որոնք լիազոր մարմինը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և օգտագործում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացման համար:»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. հոկտեմբերի 28 Երևան ՀՕ-325-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2025 թվական: