ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2025 թվականի N 1523-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 25-ի «Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված ակտիվի սկզբնական արժեքի որոշման և ծախսերի փաստաթղթավորման կարգը, հարկերի կամ հարկման բազայի նվազեցման կարգը, չափերը և ժամանակահատվածը սահմանելու մասին» N 113-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետում «2024 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Մ. Գրիգորյան | 
| 
 Երևան | 
| 30.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2025 թվական:
 
                