ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«29» հոկտեմբերի 2025 թ. |
N 25-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի «Քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները և շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող կրեդիտների քանակը և դրանց շնորհման չափորոշիչները հաստատելու մասին» N 06-Ն հրամանի․
1) 1-ին հավելվածի 3-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․ «11) միջոցառման կազմակերպիչ (այսուհետ՝ Կազմակերպիչ)` «Քաղաքաշինության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կազմակերպություններ, ովքեր պատասխանատու են միջոցառման կազմակերպման, ծրագրային ուսուցողական նյութերի բովանդակային ընտրության և պատրաստման, միջոցառման շրջանակներում մասնակիցների գիտելիքների ստուգման, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության համար,»․
2) 1-ին հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․ «ա․ ծրագրային նյութերի, այդ թվում` Է-ուսուցման համար, հեռավար կամ առցանց դասընթացի դասավանդողը կամ դասավանդողները պետք է ներկայացնեն շահերի բախման հայտարարագիր՝ համաձայն Ձև N 3-ի:»․
3) 1-ին հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել․
4) 1-ին հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և նույն ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 3-րդ ենթակետ ․
«3) Միջոցառման անցկացման ժամկետների փոփոխություն, եթե նշված փոփոխությունը գրավոր համաձայնեցված չէ Կոմիտեի հետ»․
5) 1-ին հավելվածի 21-րդ կետի 6-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել ․
6) 1-ին հավելվածի 34-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․ «34․ Կազմակերպիչը իրականացնում է Միջոցառման շրջանակներում մասնակիցների գիտելիքների ստուգում, արդյունքների ամփոփում, Ձև 4-ով հաստատված անվանական տրամադրվող վկայականների հաստատում, կազմում է քաղաքաշինության բնագավառում մասնագետների թեստավորման հարցաշարերը ըստ թիրախային խմբերի, գրականության ցանկը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում Միջոցառման ավարտից հետո մեկամսյա ժամկետում»,
7) 2-րդ հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6) մասնագիտական աշխատանքային ստաժի 1 տարվա համար՝ բակալավրի համապատասխան որակավորման դեպքում շնորհվում է՝
ա. 1-ին կարգի մասնագետների համար ` 24 գործնական կրեդիտ.
բ. 2-րդ կարգի մասնագետների համար` 16 գործնական կրեդիտ.
գ. 3-րդ կարգի մասնագետների համար` 10 գործնական կրեդիտ,»:
8) 2-րդ հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր՝ 7-րդ և 8-րդ ենթակետերով․
«7) մասնագիտական աշխատանքային ստաժի 1 տարվա համար՝ մագիստրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճանի համապատասխան որակավորման դեպքում շնորհվում է՝
ա. 1-ին կարգի մասնագետների համար ` 40 գործնական կրեդիտ.
բ. 2-րդ կարգի մասնագետների համար` 27 գործնական կրեդիտ.
գ. 3-րդ կարգի մասնագետների համար` 17 գործնական կրեդիտ․
8) աշխատանքային փորձառության 1 տարվա համար՝ համապատասխան բազային կրթությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 478-Ն որոշման համաձայն վերաորակավորման վկայականի առկայության դեպքում շնորհվում է՝
ա. 1-ին կարգի մասնագետների համար ` 24 գործնական կրեդիտ.
բ. 2-րդ կարգի մասնագետների համար` 16 գործնական կրեդիտ.
գ. 3-րդ կարգի մասնագետների համար` 10 գործնական կրեդիտ:»:
9) 2-րդ հավելվածի 6-րդ կետից հետո լրացնել նոր՝ 6․1 կետ․
«6․1. ՇՄԶ հավաստագիր չի տրվում, եթե մասնագետը չի ապահովել Օրենքի 11.1-ին հոդվածի 6-8-րդ և 11․4-րդ հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները:»,
10) 2-րդ հավելվածի 7-րդ կետում «15 կրեդիտ» բառերից հետո լրացնել «, 3-րդ կարգի մասնագետը՝ 5 կրեդիտ» բառերը.
11) 2-րդ հավելվածի 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․
12) 2-րդ հավելվածի 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետ․
«14. Հայաստանի Հանրապետությունում դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ունեցող մասնագետները կարող են մասնակցել սույն հավելվածի N 1 աղյուսակում նշված քաղաքաշինության բնագավառում հավաստագրման ենթակա թիրախային լսարանների ՇՄԶ միջոցառումներին և ձեռք բերել համապատասխան կրեդիտներ, եթե կրթական ծրագրերի և մասնագիտությունների համապատասխանության վերաբերյալ ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրամադրվել է մասնագիտական եզրակացություն` սույն հավելվածի N 1 աղյուսակով ամրագրված մասնագիտացումների համապատասխանության վերաբերյալ։»։
13) 2-րդ հավելվածի N 1 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«N 1 աղյուսակ
Քաղաքաշինության բնագավառում հավաստագրման ենթակա մասնագիտությունների, կրթական ծրագրերի և մասնագիտացումների ցանկ
|
»: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
14) «Ձև N 1-ի և Ձև N 2-ի 6-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել»․
15) «Ձև N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
Ձև N 3
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ես՝ ՇՄԶ միջոցառման դասավանդող ______________________________________________________________
Անուն, ազգանուն
սույնով պարտավորվում եմ, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 20_____ թվականի N _____ հրամանով հաստատված ՇՄԶ միջոցառման գործընթացի շրջանակներում իմ և ՇՄԶ միջոցառմանը մասնակցելու նպատակով ընդգրկված պատասխանատու մասնագետների՝ միջև առկա մասնավոր հարաբերությունների բախման առկայության՝ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր, տատ, պապ, թոռ) կապված լինելու դեպքում հայտարարել և նկարագրել այն, ինչպես նաև շահերի բախմանը առնչվող այլ հանգամանքները:
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
_________________________________________________________ _____ ________________ 20 թ.»։
(Հայտարարագիր ներկայացնողի անունը, ազգանունը, ստորագրությունը)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Պարտականությունները կատարող`
2025-10-29 |
Դ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2025 թվական: