ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2025 թվականի N 1547-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 2 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վահան Թեքեյանի անվան Գյումրու թիվ 2 ավագ դպրոց» (պետական գրանցման համարը՝ 29.210.01913) և «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» (պետական գրանցման համարը՝ 222.210.00182) պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու Վահան Թեքեյանի անվան վարժարան» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններ և թույլ տալ իրականացնել կրթության 2-րդ աստիճանի (5-9-րդ դասարաններ) և 3-րդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու Վահան Թեքեյանի անվան վարժարան» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման հավելվածի «Ավագ և հիմնական դպրոցներ» ցանկի «Կոտայքի մարզ» բաժնի 195-րդ կետում «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան վարժարան» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 774-Ն որոշման հավելվածի «Ավագ և հիմնական դպրոցներ» ցանկի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ» բաժնի 9-րդ կետում «Գյումրու N 2 ավագ դպրոց» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գյումրու Վահան Թեքեյանի անվան վարժարան» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
06.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2025 թվական: