ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2025 թվականի N 1546-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող՝ կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի հսկողության, կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները, մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 898-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1-ին կետով.
«3.1 Կենդանիների աճը խթանելու կամ մթերատվությունը բարձրացնելու նպատակով արգելվում է կենդանիների համար օգտագործել, ներարկել հակամանրէային դեղամիջոցներ։».
2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 49․1-ին կետով․
«49․1. Արգելված հակամանրէային միջոցներ կամ հակամանրէային միջոցների խմբեր
|
». |
3) որոշման N 2 հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Սույն կարգով չկարգավորված նմուշառման ընթացակարգերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
06.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2025 թվական: