ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2025 թվականի N 1559-Ա
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՎԵՐԱԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1993 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Փախստականների և հարկադիր վերաբնակիչների օգնության մասին» 1993 թվականի սեպտեմբերի 24-ի համաձայնագիրը ուժը կորցրած ճանաչելու մասին արձանագրության ստորագրման առաջարկությանը։
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ կազմակերպել արձանագրության ստորագրումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
06.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |