ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«07» նոյԵՄԲԵՐԻ 2025 թ. |
N 739-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 311-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» N 311-Ն հրամանով հաստատված N 5 հավելվածի 51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«51. Կալանավորված անձը կամ դատապարտյալը համապատասխան ուղեկցող անձանց է փոխանցվում վարույթն իրականացնող մարմնի՝ զինանշանի պատկերմամբ կնիքով կամ ստորագրությամբ (այդ թվում նաև՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ) հաստատված համապատասխան փաստաթղթի հիման վրա:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ս. ԳԱԼՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2025 թվական: