ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 990-Ա
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին 2025 թվականի նոյեմբերի 4-6-ը գործուղել Կատարի Պետություն (Դոհա)` Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
2. Արսեն Թորոսյանի՝ Կատարի Պետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
(2-րդ կետը խմբ. 10.11.25 N 1022-Ա)
2.1 Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի՝ Կատարի Պետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
(2.1-ին կետը լրաց. 10.11.25 N 1022-Ա)
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Կատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
03.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |