ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1028-Լ
ԿԱՆԱՉ, ԿԱՅՈՒՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՁԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ (ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հաստատել կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային գործողությունների ծրագիրը (մինչև 2030 թվականը)՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 1028-Լ որոշման |
ԿԱՆԱՉ, ԿԱՅՈՒՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՁԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ (ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ)
Բովանդակություն
1. Հիմնական հասկացություններ
2. Ներածություն
3. Ընդհանուր նկարագիր
4. Ներկա իրավիճակ
5. Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսությանն անցման ուղղություններ
6. Ֆինանսական գնահատական
7. Ակնկալվող արդյունքներ և մշտադիտարկում
1. Հիմնական հասկացություններ
1. Սույն փաստաթղթում կիրառվող հիմնական հասկացություններն են՝
1) Բնապահպանական ցուցանիշներ` ֆիզիկական, քիմիական, կլիմայական, կենսաբանական, սոցիալական կամ տնտեսական վիճակը գնահատող թվային արժեքներ, որոնք գիտականորեն հիմնավորված տեղեկություն են հաղորդում շրջակա միջավայրի կարևոր խնդիրների, պայմանների, միտումների, ազդող գործոնների և էկոհամակարգի առողջության համար դրանց նշանակության վերաբերյալ.
2) Կայուն արդյունավետություն` կայունության հայեցակարգ, որը ռեսուրսների արդյունավետ օգտագործման և թափոնների կառավարման միջոցով ստեղծում է տնտեսական արժեք՝ միաժամանակ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը.
3) Կայուն տնտեսություն՝ տնտեսական համակարգ, որը հավասարակշռում է տնտեսական, սոցիալական և բնապահպանական գերակայությունները՝ միաժամանակ ապահովելով բնական պաշարների խնայող և պատասխանատու օգտագործումը, վերականգնվող ռեսուրսների զարգացումը, բնապահպանական պատասխանատվությունը և սոցիալական արդարությունը երկարաժամկետ հեռանկարում.
4) Կանաչ աշխատատեղեր՝ աշխատատեղեր կազմակերպություններում, որոնց աշխատակիցների աշխատանքային պայմաններին բնորոշ են աշխատանքի, առողջության և անվտանգության ավելի լավ ցուցանիշներ՝ համեմատած տնտեսության նույն (ենթա)ոլորտում այլ կազմակերպությունների հետ, կամ աշխատատեղեր, որտեղ նախորդ ժամանակահատվածի համեմատ արձանագրվել են դրական փոփոխություններ նշված ցուցանիշներում կանաչ կամ անցումային ծրագրերի և միջոցառումների իրականացման արդյունքում.
5) Կանաչ տնտեսություն` ռեսուրսախնայող, ցածր ածխածնային, սակավաթափոն և սոցիալապես ներառական տնտեսություն է՝ զարգացման տեխնոլոգիա և վարքագծային մոդել, որը ներառում է քաղաքականության համարժեք շրջանակ, մեխանիզմներ ու գործիքակազմ.
6) Կանաչ փաթեթավորում` փաթեթավորում, որի արտադրության համար հումք են հանդիսանում վերամշակելի կամ վերամշակված, էկոլոգիապես անվտանգ նյութեր.
7) Շրջանաձև տնտեսություն` արտադրության և սպառման մոդել, որը ներառում է առկա նյութերի, արտադրանքի, դրանց բաղկացուցիչ մասերի վերօգտագործում, վերականգնում, վերամշակում, վերանորոգում՝ ապահովելով դրանց առավելագույն օգտակարությունն ու արժեքը հնարավորինս երկար ժամանակով.
8) Տաքսոնոմիա՝ կանաչ և անցումային ծրագրերի ու միջոցառումների, այդ թվում՝ բնապահպանական տեսանկյունից կայուն և տնտեսության հիմնական ոլորտներում ներդրումային ծրագրերի համար համապատասխանության չափանիշներ սահմանող, ինչպես նաև կանաչ և անցումային ծրագրերի և միջոցառումների իրականացմանը նպաստող ծրագրերի և միջոցառումների դասակարգման համակարգ.
9) Ցածր ածխածնային արդյունաբերություն` արդյունաբերական գործունեություն, երբ արտադրական գործընթացում առաջնահերթություն է տրվում սակավաթափոն (անթափոն), ռեսուրսախնայող լավագույն հասանելի տեխնոլոգիաներին և համակարգի ռեսուրսաարդյունավետությանը՝ խթանելով շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա նվազագույն բացասական ազդեցություն ունեցող արտադրության զարգացումը:
2. Ներածություն
2. Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային գործողությունների ծրագիրը (մինչև 2030 թվականը) (այսուհետ՝ ծրագիր) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Տնտեսություն» բաժնի 2.2-րդ ենթաբաժնի (Կայուն զարգացում և կանաչ տնտեսություն) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902–Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 8-րդ կետի 8.1-ին և 8.4-րդ ենթակետերի կատարման համատեքստում։
3. Ծրագրի նպատակն է նպաստել տնտեսական օգուտների ստացմանը ցածր ածխածնային արդյունաբերության, կանաչ աշխատատեղերի ստեղծման և ավելացման, տնտեսության մեջ հավելյալ արժեքի ստեղծման, մրցունակության բարձրացման, կանաչ էներգետիկայի զարգացման, կայուն գյուղատնտեսության և ագրո-զբոսաշրջության խթանման միջոցով՝ միաժամանակ արձագանքելով տնտեսական գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության հետևանքներին։ Ծրագիրը նպատակ ունի կանաչ տնտեսության խթանման ճանապարհով նպաստել ցածր ածխածնային հետագծով տնտեսական զարգացմանը։ Ծրագրի իրականացումը կխթանի նաև շրջանաձև տնտեսության զարգացումը՝ հիմք ընդունելով հետևյալ սկզբունքները՝
1) պահպանել և ընդլայնել բնական կապիտալը` վերահսկելով սահմանափակ պաշարները և հավասարակշռելով վերականգնվող ռեսուրսների հոսքերը.
2) օպտիմալացնել ռեսուրսների արդյունքը՝ առավելագույնս պահելով բաղադրիչները, նյութերն ու ապրանքներն իրենց օգտագործման շրջանառության մեջ թե՛ տեխնիկական, թե՛ կենսական ցիկլերում.
3) խթանել համակարգի արդյունավետությունը բացասական արտաքին ազդեցությունները բացահայտելու և հեռացնելու միջոցով։
4. Ծրագրի իրականացումը կհանգեցնի սոցիալական օգուտների ստացմանը, զարգացման ու աճի նոր հնարավորությունների ստեղծմանը, տնտեսության ռեսուրսախնայող ոլորտների կշռի ավելացմանը, իսկ շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման միջոցառումները կմեղմեն նաև հանրային առողջության վրա բացասական ազդեցությունները։ Կանաչ տնտեսական գործունեության ներդրման, այդ թվում՝ համայնքների ներգրավման միջոցով, հնարավոր կլինի նվազեցնել սոցիալական մարտահրավերները։
5. Ծրագրի իրականացման հիմնական գործիքակազմն ընդգրկում է օրենսդրական և իրավակարգավորող դաշտի բարեփոխումները, տեխնոլոգիական նորարարության խթանումը, կրթությունը և իրազեկվածության բարձրացումը, համագործակցությունը ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ, ինչպես նաև կանաչ ենթակառուցվածքներում ներդրումների խթանումը։
6. Ծրագիրը վերաբերելի է Հայաստանի Հանրապետության տնտեսության բոլոր, այդ թվում՝ արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, էներգետիկային, տրանսպորտին, քաղաքաշինությանը, արտադրության և սպասարկման ոլորտներին։ Պայմանավորված վերջիններիս յուրահատկություններով՝ առանձին ոլորտներին առնչվող մանրամասներ ծրագիրը չի ներառում, սակայն ոլորտային ծրագրերի մշակման նպատակով ապահովում է ընդհանուր տրամաբանությամբ առաջնորդվելու բավարար ուղենիշներ և նախատեսում խրախուսող մեխանիզմներ` նպատակ չունենալով առաջացնել ոլորտային հակասություններ։ Ուստի, ծրագիրն անհրաժեշտ է դիտարկել ոլորտային ռազմավարական ծրագրերի համատեքստում։
3. Ընդհանուր նկարագիր
7. Միջազգային կառույցների և ոլորտը ներկայացնող կազմակերպությունների հրապարակումներում ներկայացված են կանաչ տնտեսության տարբեր բնորոշումներ։ Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Բնապահպանական ծրագրի՝ կանաչ տնտեսությունը հնարավոր է սահմանել որպես ցածր ածխածնային, ռեսուրսախնայող և սոցիալապես ներառական տնտեսություն: Կանաչ տնտեսությունում զբաղվածության և եկամտի աճը պայմանավորված է տնտեսական այնպիսի ճյուղերում, ենթակառուցվածքներում և ակտիվներում պետական և մասնավոր ներդրումներով, որոնք թույլ են տալիս բարձրացնել էներգաարդյունավետությունը և ռեսուրսախնայողությունը, նպաստել էկոհամակարգային ծառայությունների արդյունավետությանը և կանխել կենսաբազմազանության կորուստը՝ նվազեցնելով ածխածնի արտանետումները և շրջակա միջավայրի աղտոտումը:
8. Կանաչ տնտեսությունը դիտարկվում է որպես կայուն տնտեսական զարգացման ենթահամակարգ, որտեղ տնտեսությունը և շրջակա միջավայրը չեն հակադրվում միմյանց, այլ կազմում են սիներգիկ և փոխսպասարկող համակարգերի խումբ, և, որտեղ գլխավոր առաջ մղող գործոնը ստեղծարարությունն ու նորարարությունն է, իսկ հիմնական չափողականությունը` կայուն արդյունավետությունը:
9. Կանաչ տնտեսությունը զարգացման տեխնոլոգիա է և վարքագծային մոդել, որը ներառում է նաև քաղաքականության համարժեք շրջանակ, մեխանիզմներ ու գործիքակազմ: Կանաչ տնտեսության սկզբունքներին անցումը, ենթադրելով նոր վարքագծային կանոններ և պայմանավորված լինելով երկրի հնարավորություններով ու ապագայի տեսլականով, միաժամանակ ընդարձակ դաշտ է գործարար նախաձեռնությունների, ստեղծարար բիզնեսի, ինովացիոն ու տեխնոլոգիական առաջընթացի համար:
10. Կանաչ տնտեսությունը ոչ միայն չի սահմանափակում կամ դանդաղեցնում տնտեսական աճի ապահովման հնարավորությունը ներկա ժամանակաշրջանում, այլև հավասարակշռված քաղաքականության ու խթանների համակարգի կիրառման արդյունքում կարող է երաշխավորել տնտեսական զարգացման ներուժի ընդլայնում` միաժամանակ ապահովելով տնտեսական գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավորինս նվազագույն ռիսկեր և սոցիալական անվտանգություն:
11.Կանաչ տնտեսության բանաձևումը հենվում է կայուն զարգացման հիմնարար դրույթների, այն է` տնտեսական աճի, մարդկային բարեկեցության բարելավման, հավասար հնարավորությունների և շրջակա միջավայրի ռիսկերի նվազեցման վրա։ Այս համատեքստում կանաչ տնտեսությունը ենթադրում է խթանների և մեխանիզմների համակարգի ձևավորում՝ ռեսուրսների կառավարման կատարելագործման, արտադրողականության աճի, լավագույն հասանելի տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառման միջոցով։
4. Ներկա իրավիճակ
12. Վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում շուկայական տնտեսության ինստիտուտների կառուցվածքային և ինստիտուցիոնալ մի շարք բարեփոխումների շնորհիվ (կառավարման, տնտեսական, սոցիալական և այլն) գրանցվել են սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք ձեռքբերումներ ու հաջողություններ, որոնք հնարավորություն են տվել բարելավելու բնակչության կենսամակարդակն ու զարգացման ներուժը։
13. Պայմանավորված արտաքին շոկերով (հիմնականում Կովիդի համավարակի ազդեցությամբ)՝ 2020 թվականին տնտեսությունն անկում է ապրել 7,2%-ով։ Այն սկսել է վերականգնվել միայն 2021 թվականի երկրորդ եռամսյակում՝ ուղեկցվելով համեմատաբար բարձր գնաճային միջավայրով։ Արդյունքում՝ 2021 թվականին տնտեսությունն աճել է 5,8%-ով։ Իրականացված տնտեսական զարգացման քաղաքականությունների շնորհիվ 2022-2024 թվականներին տնտեսական աճը շարունակվել է։ Վերոնշյալ տարիներին համախառն ներքին արդյունքի աճը կազմել է համապատասխանաբար 12,6%, 8,3% և 5,9%։ 2018-2024 թվականների ՀՆԱ հավելաճը կազմել է 43,5%: Տնտեսական աճի վերաբերյալ ներկայացված տվյալներում կանաչ ներդրումներն ուղղակիորեն արտացոլված չեն եղել՝ հիմնականում պայմանավորված Հայաստանի Հանրապետության համար տաքսոնոմիայի շրջանակի բացակայությամբ։
14. 2025 թվականի հունիսի 26-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի և միջոցառումների տեսակների դասակարգման համակարգը (տաքսոնոմիան) հաստատելու մասին» N 852-L որոշումը։ Վերջինս կարևոր ուղենիշ է Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի դասակարգման համակարգի ներդրման և համապատասխանաբար կանաչ ֆինանսների ներգրավման համար, որը կապահովի ավելի կանաչ, նորարարական և տեխնոլոգիապես առաջադեմ ապրանքների ու ծառայությունների համար շուկայի ավելի արագ զարգացումներ:
15. Հայաստանի Հանրապետությունը որոշակի նվաճումներ ունի կայուն և կանաչ տնտեսությանն անցման ուղղությամբ, մասնավորապես՝ ընդունվել են մի շարք օրենսդրական և ռազմավարական փաստաթղթեր՝ ուղղված շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մեղմմանը և կայուն տնտեսական զարգացմանը։ Ըստ էության, կանաչ տնտեսությանն անցումը Հայաստանի Հանրապետության համար կստեղծի զարգացման ու աճի նոր հնարավորություններ՝ խթանելով նորարարությունն ու ներդրումներն ավելի կայուն գործունեության ոլորտներում, ձևավորելով ու ընդլայնելով կայուն զարգացմանը նպաստող գործելակերպեր, նոր կանաչ աշխատատեղեր, ապրանքներ ու ծառայություններ, իրագործելով նաև սոցիալական ու բնապահպանական նպատակները։
16. Ծրագրի իրականացման թիրախները ներառում են՝
1) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինն էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030 թվականին՝ ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, հասցնել առավելագույն ծախսարդյունավետ և էներգահամակարգի համար կայուն մակարդակի.
2) առաջնային էներգիայի ծավալներում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների մասնաբաժին՝ 15%․
3) մինչև 300 Մվտ (1200 ՄՎտ/ժ) հզորությամբ էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերի գործարկում․
4) էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակը դարձնել 100.000.
5) տնտեսության ողջ կտրվածքով ջերմոցային գազերի արտանետումները կրճատել 40%-ով՝ 1990 թվականի համեմատ.
6) հավելյալ արժեքի ստեղծման շղթայում օգտագործվող տեսակարար էներգատարությունը նվազեցնել մինչև 5-8%:
17. Վերոհիշյալ թիրախների գումարային ազդեցությունը կնպաստի տնտեսության կայուն զարգացմանը, բնապահպանական ցուցանիշների բարելավմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։
5. Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսությանն անցման ուղղություններ
18. Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության կիրառության ուղղությունները ներառում են՝
1) էներգետիկա` ցածր ածխածնային էներգետիկայի զարգացում (վերականգնվող էներգետիկա, կանաչ ջրածին, էներգիայի պահեստավորում, կուտակում)՝ կայուն էներգետիկայի տեխնոլոգիաների տեղական արտադրության խթանմամբ և վերականգնվող էներգետիկայի կարողությունների զարգացմամբ.
2) տրանսպորտ` տրանսպորտային միջոցներից արտանետումների նվազեցում, ցածր ածխածնային շարժունակության զարգացմանն ուղղված տնտեսական խթանների կիրառում, խելացի և կանաչ բազմամոդալ տրանսպորտային համակարգի զարգացում՝ ներառյալ հետիոտների շարժունակության, ցածր ածխածնային հանրային տրանսպորտի (տրոլեյբուսներ, տրամվայներ, մետրո, էլեկտրական շարժիչով ավտոբուսներ), լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքների, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների և դրանց առանձին մասերի տեղական արտադրական հնարավորությունների զարգացում, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մարտկոցների ուտիլիզացման և երկրորդային օգտագործման հնարավորությունների նախանշում.
3) գյուղատնտեսություն՝ կայուն, խելացի, դիմակայուն և արդյունավետ գյուղատնտեսության զարգացում. արոտավայրերի կայուն կառավարում, ոռոգում, սառեցում, օրգանական (կանաչ) հավաստագրման մշակում, ցածր ածխածնային ջերմոցներ և այլն.
4) քաղաքաշինություն՝ նոր կառուցվող, վերակառուցվող, հիմնանորոգվող շենքերում և շինություններում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող նորմերին համապատասխան էներգախնայողության և էներգաարդյունավետության նվազագույն չափորոշիչների կիրարկման ապահովում, շենքերի և շինությունների էներգաարդյունավետության սերտիֆիկացման համակարգի ներդնում.
5) արտադրության, արդյունաբերության և սպասարկման ոլորտ՝ ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության խրախուսում, ցածր ածխածնային ոտնահետքով ապրանքների թողարկման խթանմանն ուղղված միջոցների ձեռնարկում, լավագույն հասանելի տեխնոլոգիաների կիրառման խթանում արդյունաբերությունում և արդյունաբերական արժեշղթաներում՝ ապահովելով շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործության չեզոքացում, թափոնների և կեղտաջրերի ծավալների կրճատում, վերօգտագործում, վերամշակում.
6) գիտահետազոտական, կրթական և իրազեկման միջոցառումների իրականացում՝ կանաչ տնտեսության խթանման նպատակով գիտահետազոտական, կրթական և իրազեկման միջոցառումների իրականացում և՛ ազգային, և՛ տեղական մակարդակներում, այդ թվում՝ միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում.
7) կանաչ ներդրումներ և կանաչ ֆինանսներ՝ կայուն ֆինանսական ռազմավարության քաղաքականություն, որը կհենվի տաքսոնոմիայի վրա, կսահմանի կանաչ և կայուն ներդրումների համար համապատասխան չափանիշներ՝ խրախուսելով բանկերին և ֆինանսական հաստատություններին ներդրումներ կատարել կանաչ, անցումային և նպաստող ծրագրերում և միջոցառումներում։
19. Նշված ուղղությունների և թիրախների շրջանակում նախատեսվող ծրագիրը ներկայացված է N 1 աղյուսակում։
6. Ֆինանսական գնահատական
20. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների արժեքը կազմում է շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամ։ Ծրագրով նախանշված գործողությունների առավել ճշգրիտ ֆինանսական գնահատականը հնարավոր է տալ հստակ միջոցառումների իրականացման արդյունքում: Ծրագրով առանձնացված գործողությունները նախատեսվում է ֆինանսավորել ոչ բյուջետային, ինչպես նաև համապատասխան քաղաքականության իրականացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին։
7. Ակնկալվող արդյունքներ և մշտադիտարկում
21. Ծրագրով նախատեսված հիմնական ուղղությունները գործնականում իրականացվելու են N 1 աղյուսակի գործողություններով, որում նշված են գործողությունների կատարման ժամկետները, պատասխանատու մարմինները և ակնկալվող արդյունքները: Ծրագրի արդյունավետ իրականացման մեխանիզմներից է համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների հետ համագործակցության ամրապնդումը կառավարման բոլոր մակարդակներում, ինչպես նաև վերջիններիս իրավասությունների և պարտավորությունների հստակ սահմանումը:
22. Ծրագրի իրականացման մշտադիտարկումն իրականացվելու է կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային գործողությունների ծրագրի իրականացման համար պատասխանատու գերատեսչության կողմից՝ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և ոլորտային գերատեսչությունների հետ համագործակցությամբ։
ԱՂՅՈՒՍԱԿ N 1
ԿԱՆԱՉ, ԿԱՅՈՒՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՁԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ (ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ)
|
NN ը/կ |
Նպատակը |
Գործողությունը |
Արդյունքը |
Ժամկետը |
Պատասխանատու մարմինը |
Համակատարող մարմինը (մարմինները) |
Ֆինան- սավորման աղբյուրը |
|
Ընդհանուր գործողություններ | |||||||
|
1 |
Տաքսոնոմիայի կիրարկման ապահովում |
1) Տաքսոնոմիայի փուլային կիրարկման աշխատանքների իրականացում. մասնավորապես՝ հաշվետվողականության մեխանիզմի, ինչպես նաև կանաչ, անցումային և նպաս- տող ծրագրերի ու միջոցառումների տեսակների վերիֆիկաց- ման իրականացման, վերիֆիկատորներին ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանող ընթացակարգի նախատեսում 2) Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան ոլորտային ուղեցույցների, տեխնիկական համապատասխա-նության չափանիշների և ստանդարտների մշակում 3) Տաքսոնոմիայով նախա- տեսված ուղղություններին, ենթաուղղություններին և ծրագրերին ու միջոցառումներին առնչվող գործող նորմատիվ իրավական ակտերում, ըստ անհրաժեշտության, փոփո- խությունների նախատեսում |
ա) Կանաչ ներդրումների և ֆինանսների մասնաբաժնի ավելացում |
2025 թ. և շարունակական |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններ
ՀՀ կենտրոնական բանկ (առաջարկությամբ) |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
2 |
Միջազգային փորձի ինտեգրում |
1) Զարգացման գործընկերների հետ երկխոսության ընդլայնում և կապակցում միջազգային հանձնառությունների կատարման գործընթացի հետ |
ա) «Գործընկերը գործընկերոջը» սկզբունքով գիտելիքի, փորձի փոխանակման մեխանիզմների և գործիքակազմի հասանելիության ապահովում և կիրարկում |
2025 թ. և շարունակական |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ պետական կառա- վարման համակարգի մարմիններ |
Ֆինանսա- վորում չի պա- հանջվում: |
|
3 |
Կանաչ տնտեսության փուլային ինտեգրում ուսումնական ծրագրերի բոլոր մակարդակներում և կարողությունների զարգացում |
1) Ուսումնական ծրագրերի վերանայում կամ նոր ծրագրերի մշակում կանաչ տնտեսության բաղադրիչի ներդրմամբ 2) Վերապատրաստման ծրագրերում կանաչ տնտեսության բաղադրիչի ներառում 3) Հանրային ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրերում կանաչ տնտեսության բաղադրիչի ներառում |
ա) Վերանայված ուսումնական և վերապատրաստման ծրագրեր |
2027 թ. և շարունակական |
ՀՀ կրթության, գիտության, մշա- կույթի և սպորտի նախարարություն
ՀՀ քաղաքացիա- կան ծառայության գրասենյակ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
200 մլն ՀՀ դրամ
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
4 |
Հանրային իրազեկում |
1) Հանրային և մասնավոր հատվածի համար տեղեկատվա- կան արշավների իրականացում |
ա) Իրազեկ հանրային և մասնավոր հատված |
2026 թ. և շարունակական |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ պետական կառա- վարման համակարգի մարմիններ |
500 մլն ՀՀ դրամ
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
5 |
Կանաչ տնտեսությանն անցման մշտադիտարկման և գնահատման (չափման) մեխանիզմների ներդնում |
1) Մշտադիտարկման և գնահատման (չափման) մեթոդաբանության մշակում՝ Համաշխարհային կանաչ տնտեսության ցուցանիշը (Global Green Economy Index), Կայուն զարգացման նպատակների ցուցանիշը (SDG Index), ՀՆԱ աճի ածխածնային հետքը և էներգատարությունը, տեխնոլոգիաների կանաչ բաղադրիչը հաշվարկելու համար 2) Ոլորտային գերատեսչու- թյուններից սահմանված ձևաչափով ամենամյա տվյալների հավաքագրում |
ա) Տնտեսության ճյուղերում կանաչ ներդրումների, տնտեսական արդյունքի տեսակարար ռեսուրսա- տարության և արտանետումների մասին ամենամյա ցուցանիշների բազայի ձևավորում
բ) Ըստ անհրաժեշտության՝ հավաքագրված տվյալների հիման վրա ոլորտային քաղաքակա- նությունների վերանայում |
1) Մշտադիտարկման և գնահատման (չափման) մեթոդա- բանության մշակում` 2026 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
2) Ոլորտային գերա- տեսչություններից ամենամյա հաշվետու տվյալների հավա- քագրում՝ 2027 թ. և շարունակական |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ պետական կառա- վարման համակարգի մարմիններ |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
Ոլորտային գործողություններ | |||||||
|
6 |
Շենքերի և շինությունների էներգախնայողության և էներգաարդյունավետու- թյան բարձրացում |
1) ՀՀ-ում գործող նորմերին հա- մապատասխան էներգախնայողության և էներգաարդյունա- վետության նվազագույն չափորոշիչների ներդնում և կիրար- կում` շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման տեխնիկական առաջադրանքներում պահանջների ներառման միջոցով` տեխ- նիկական վիճակի հետազննման եզրակացության համաձայն
2) Շենքերի և շինությունների էներգաարդյունա-վետության սերտիֆիկացման համակարգի ներդնում (շենքերի էներգետիկ անձնագրերի և պիտակների (Էներգաարդյունա-վետության սերտիֆիկատ (Energy Performance Certificate) կիրարկում շենքերի A-G սանդղակով դասակարգման նպատակով) |
ա) Տեխնիկական առաջադրանքով, նախագծային փաստաթղթերով, փորձագիտական եզրակացու- թյուններով, հսկողական և վերահսկողական ծառայությունների մատուցման պայմանագրերով սահմանված պահանջների համաձայն իրականացվող քաղաքաշինություն |
2027-2029 թթ. |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարարություն
ՀՀ քաղաքաշինու- թյան կոմիտե
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
100 մլն ՀՀ դրամ
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
7 |
Վերականգնվող էներգետիկայի տարածման խթանման մեխանիզմների սահմանում |
1) Աջակցություն էներգիայի պահեստավորման ենթակառուցվածքի ձևավորմանը |
ա) Հիմնական ոլորտային գործիքների մշակում, որոնց իրականացումը ներառված չէ ոլորտային ռազմավարու-թյուններում |
2026 թ. և շարունակական |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարարություն |
100 մլն ՀՀ դրամ
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ | |
|
2) Կայուն էներգետիկ տեխնոլոգիաների արտադրական արժեշղթաներին մասնակցություն և վերականգնվող էներգիայի, այդ թվում՝ կանաչ ջրածնի հզորությունների զարգացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարարություն | ||||||
|
8 |
Շրջանաձև տնտեսության սկզբունքների նախատեսում |
1) Արտադրողի ընդլայնված պատասխանա-տվության համակարգի ներդնում |
ա) Ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը միտված հիմնական ոլորտային գործիքների մշակում, որոնց իրականացումը ներառված չէ ոլորտային ռազմավարու-թյուններում |
2026 թ. և շարունակական |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
100 մլն ՀՀ դրամ
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
2) Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մարտկոցների ուտիլիզացման և երկրորդային օգտագործման հնարավորությունների բացահայտում | |||||||
|
3) Շրջանաձև տնտեսության հնարավորություններ ունեցող թիրախային ոլորտների (ներառյալ մետալուրգիան) ընտրություն, օրինակ՝ կենսաբանական թափոնների վերամշակում, այդ թվում՝ կենսագազի արտադրություն և դրանց շրջանաձևության հնարավորությունների բացահայտում, գնահատում և դասակարգում՝ ըստ առաջնահերթության |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն | ||||||
|
9 |
Ռեսուրսների արդյունավետ օգտագործում՝ թափոններ և կեղտաջրեր |
1) ՀՀ տնտեսության ճյուղերում առաջնային և երկրորդային հումքի արդյունավետ օգտագործման իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծում, վերամշակման և օգտագործման շուկաների ձևավորում 2) ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում առաջացող թափոնների կայուն կառավարման մոտեցումների ներդնում կամ բարելավում 3) Ոչ էկոլոգիական փաթեթավորման (չվերամշակվող և չքայքայվող նյութեր) շրջանառության փուլային սահմանափակման աշխատանքների նախատեսում |
ա) Ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը միտված հիմնական ոլորտային գործիքների մշակում, որոնց իրականացումը ներառված չէ ոլորտային ռազմավարու-թյուններում |
2026 թ. և շարունակական |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարարություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
100 մլն ՀՀ դրամ
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ | |
|
10 |
Արդյունաբերական գործունեությունից ջերմոցային գազերի արտանետումների կրճատում |
1) Արդյունաբերական կազմակերպու-թյուններին արդյունաբերական գործունեությունից (ներառյալ էներգիայի սպառումից), այդ թվում՝ ջերմոցային գազերի արտանետումների մակարդակի, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման նպատակով ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված աջակցություն (էներգախնայող սարքավորումների կիրառման խթանում, արդյունաբերական պրոցեսների էներգետիկ օպտիմալացում) 2) Շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա ունեցած ազդեցության և արդյունաբերական գործունեության հետևանքով առաջացած տնտեսական օգուտների (արտադրության ծախս-եկամուտ, նոր աշխատատեղերի ստեղծում, տնտեսական աճ, արտահանող արդյունաբերական կազմակերպությունների կողմից ստեղծված հավելյալ արժեքի ածխածնատարության նվազեցում), աղտոտվածության (օդի և հողի աղտոտվածության մակարդակ, ջրի որակ) մակարդակի չափման և թափոնների առաջացման (թափոնների քանակ և ռեսուրսային արժեք, վերամշակված թափոնների տոկոս) ցուցանիշների մշակում |
ա) Հիմնական ոլորտային գործիքների մշակում, որոնց իրականացումը ներառված չէ ոլորտային ռազմավարու-թյուններում |
2026 թ.՝ 2027 թ.-ին գործարկվելու համար և շարունակական |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարարություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
100 մլն ՀՀ դրամ
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
11 |
Ռեսուրսախնայող և մաքուր արտադրություն և սպասարկում |
1) «Կանաչ» փաթեթավորման (վերամշակվող, բիոդեգրադացվող կամ վերականգնվող նյութերով արտադրության խթանում) ստանդարտների ներդնում 2) Ագրո-զբոսաշրջության զարգացում |
ա) Հիմնական ոլորտային գործիքների մշակում, որոնց իրականացումը ներառված չէ ոլորտային ռազմավարու-թյուններում |
2027 թ. և շարունակական |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններ |
100 մլն ՀՀ դրամ
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ | |
|
12 |
Ցածր ածխածնային տրանսպորտի խթանում |
1) Հնարավորինս քիչ ածխաթթու գազ արտանետող տրանսպորտային միջոցների խթանում (էլեկտրական տրանսպորտ՝ մետրո, հեծանիվ, ավտոմեքենաների համօգտագործում (car sharing) 2) Էլեկտրական փոխադրամիջոցների մասերի տեղական արտադրության կազմակերպման միջավայրի ձևավորմանն ուղղված աշխատանքների նախատեսում |
ա) Հիմնական ոլորտային գործիքների մշակում, որոնց իրականացումը ներառված չէ ոլորտային ռազմավարու-թյուններում |
2027 թ. և շարունակական |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք- ների նախարարություն
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ) |
100 մլն ՀՀ դրամ
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
|
13 |
Կանաչ գյուղատնտեսության զարգացում |
1) Ռեսուրսախնայող, խելացի, ինտենսիվ, կլիմայի փոփոխու- թյանը դիմակայուն գյուղատնտե- սության զարգացում (ջրի արդյու- նավետ օգտագործում, հողերի պահպանություն, քիմիական պարարտանյութերի օգտագործ- ման նվազեցում) 2) Ռեսուրսախնայող մշակու- թյան տեխնոլոգիաների ներդրման խթանում, մասնավորապես՝ մասնագիտական խորհրդատվության տրամադրում |
ա) Կանաչ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված գործողությունների իրականացման խթանում |
2025-2027 թթ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Ֆինանսա- վորումն ըստ ՀՀ կառավարու- թյան կողմից հաստատված ծրագրի և օրենքով չարգելված այլ աղբյուրներ | |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
12.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |