ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 461-Ա
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող՝ 65,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արենի համայնքում կրթամշակութային և երիտասարդության հետ տարվող աշխատանքների ոլորտում նոր մոդելի ներդրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
14.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 461-Ա որոշման |
«ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Շարժական բեմ-բեռնատարի ձեռքբերում Արենի համայնքում կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների ոլորտում մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով։ Ներդրվող մոդելը հնարավորություն կընձեռի բարելավել մշակութային կյանքի հասանելիությունը համայնքի բոլոր բնակավայրերում, խթանել համայնքային մասնակցությունն ու ակտիվությունը և ամրապնդել սոցիալական միասնականությունը՝ բնակիչների փոխադարձ կապերի զարգացման միջոցով: Շարժական բեմ-բեռնատարը անհատույց կփոխանցվի Արենի համայնքին։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Սերբիայի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանության։ |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Պ. Ադամյանփողոց 14, ՀՎՀՀ՝ 02522088): |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, բնագավառ՝ համայնքային զարգացում։ |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
65,000,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Արենի համայնք (Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, գյուղ Արենի 15 փողոց, 2 փակուղի, շենք 6, ՀՎՀՀ՝ 08914384): |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հուլիսի 26-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը: |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շարժական բեմ-բեռնատարի ձեռքբերում և ներմուծում՝ 65,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հուլիսի 26-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը: Շարժական բեմ-բեռնատարը կփոխանցվի Արենի համայնքին, հաշվեկշռում ներառվելուց հետո համայնքը պատասխանատու կլինի շարժական բեմ-բեռնատարի շահագործման և սպասարկման համար: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Շարժական բեմ-բեռնատարի` հագեցած անհրաժեշտ տեխնիկա-սարքավորումներով (ծալվող շարժական բեմ, լուսային և ձայնային համակարգեր, այդ թվում՝ բարձրախոսներ, լուսադիոդային համակարգ, Լեդ (LED) էկրան, պահեստային պարագաներ և այլն) ձեռքբերում և ներմուծում 65,000,000 դրամ արժողությամբ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն։ |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Վայոց ձորի մարզի Արենի համայնք |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվությունների մշակում և ներկայացում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ծրագրային թիմին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից ծրագրային հաշվետվության ներկայացում Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանությանը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը փոփ. 14.11.25 N 733-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
14.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |