ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2025 թվականի N 1606-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1509-Ն որոշման հավելվածի՝
1) 25-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետը «իր կողմից ԴԿՏ համակարգում» բառերից հետո լրացնել «մինչև տվյալ դասը» բառերով,
բ. 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) ուսուցչի դասավանդած դասարաններում կատարված աշխատանքների (էլեկտրոնային մատյանի լրացման, ամփոփիչ աշխատանքների տարբերակների համապատասխանության, ուսումնական նախագծերի՝ տվյալ թեմային համապատասխանության, սովորողի բնութագրերի մասին) արդյունքները, դիմող ուսուցչի կողմից կազմված ամփոփիչ աշխատանքների, ուսումնական նախագծերի, սովորողի բնութագրերի մեկական նմուշ:».
2) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Երրորդ և չորրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1) դասավանդած առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ կամ դրա բացակայության դեպքում՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ.
2) 3-րդ աստիճանի համար դիմելու դեպքում՝ դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70% արդյունքի հավաստում, իսկ 4-րդ աստիճանի համար՝ 80% արդյունքի հավաստում.
3) տարակարգի առաջին և երկրորդ աստիճանի համար 25-րդ կետի 2-7-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը.
4) մասնագիտական զարգացման ապահովման մասին փաստող հիմքեր (առկայության դեպքում)՝
ա. ուսուցչի հերթական ատեստավորման շրջանակում իրականացվող վերապատրաստումներից դուրս ուսուցչի մասնագիտական զարգացմանը նպաստող նախարարության կողմից երաշխավորված դասընթացի վերապատրաստման վկայական,
բ․ նախարարության հետ համագործակցող տեղական կամ միջազգային կազմակերպություններում կամ հարթակներում կամ Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում կամ նախարարության կողմից երաշխավորված ծրագրով վերապատրաստման վկայական,
գ․ վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր ֆորում» համակարգում կամ «Հեռավար ուսուցում» համակարգում ուսուցիչների վերապատրաստման հեռավար դասընթացի վարման մասին տեղեկանք,
դ․ մասնագիտական համաժողովներին զեկույցով հանդես գալու մասին վկայող փաստաթուղթ,
ե․ տեղական (նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների) կամ օտարերկրյա պետության կամ միջազգային գիտական կամ մանկավարժական պարբերականներում կամ խմբագրական կազմ ունեցող տեղական կամ միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներում գիտական կամ մանկավարժական հոդված, ինչպես նաև դասագիրք կամ ուսումնական նյութ կամ երաշխավորված ուսումնաօժանդակ ձեռնարկ (հեղինակ կամ համահեղինակ),
զ. նախարարության ենթակայության կառույցների կողմից տրված՝ ուսուցչի վերապատրաստողի կամ մենթորի վկայական կամ տեղեկանք,
է. ԿԶՆԱԿ հիմնադրամի, ՀՄԿ-ի, ԿՏԱԿ-ի, Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից իրականացվող փորձագիտական աշխատանքներում (մշակում, փորձաքննություն) կամ դասագրքերի փորձաքննության գործընթացում ընգրկվածության մասին հավաստող տեղեկանք,
ը. գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
14.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2025 թվական: