«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2005 թվականի N 2228-Ն
ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների` մարդու կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին վնաս պատճառելու աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
|  Հավելված  | 
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ 
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ սարքավորումների վրա`
| ա) 10 կգ ոչ ավելի զանգվածով դյուրակիր թվային հաշվիչ մեքենաներ | 8471 30 000 | 
| բ) համակարգային թվային հաշվիչ մեքենաներ | 8471 49 900 | 
| գ) հեռախոսային ապարատներ | 
 | 
| դ) ֆաքսիմիլային ապարատներ | 8517 21 000 | 
| ե) կոմուտատորներ հեռախոսային կամ հեռագրային կապի համար | 8517 30 000 | 
| զ) ապարատներ հաղորդալարային կրող հաճախությամբկամ թվային հաղորդալարային կապի համակարգերի համար | 8517 50, 8517 80, 8517 90 | 
| է) հեռախոսային ավտոպատասխանիչներ | 8520 20 000 | 
| ը) հաղորդող ապարատներ ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի համար, ռադիո կամ հեռուստատեսային հաղորդումների համար, իր մեջ ընդգրկող կամ չընդգրկող՝ ընդունող, ձայնագրող կամ վերարտադրող ապարատներ | 8525 10 500, 8525 10 800 | 
| թ) հաղորդող ապարատներ, որոնց մեջ ընդգրկված ենընդունող սարքերը, բացառությամբ քաղաքացիական ավիացիայի | 8525 20 | 
| ժ) հեռաղեկավարման ռադիոապարատուրա | 8526 92 900 | 
| ժա) ընդունող ապարատուրա՝ ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի կամ ռադիոհեռարձակման համար | 8527 12 100, 8527 12 900, 8527 90 920, 8527 90 980 | 
2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է նաև տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված սարքավորումների վրա, երբ դրանք տեղադրվում են տրանսպորտային միջոցներում կամ տրանսպորտային միջոցների վրա, կամ կազմում են տրանսպորտային միջոցի միավոր:
3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների վրա`
ա) ռադիոսիրողների կողմից ստեղծված (մոդիֆիկացված) և օգտագործվող ոչ սերիական (մասսայական) արտադրության ռադիոսարքավորումների,
բ) ռադիոընդունիչների և ալեհավաքների, որոնք նախատեսված են ձայնի և հեռուստատեսային հաղորդումների ընդունման համար,
գ) օդային երթևեկության կառավարման և դրա համար նախատեսված սարքավորումների և համակարգերի,
դ) ազգային անվտանգության ապահովման, պետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության նպատակներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության համար նախատեսված սարքավորումների:
4. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են կանոնակարգի 1-ին կետով նախատեսված ռադիոսարքավորումներին և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումներին (այսուհետ` սարքավորումներ) ներկայացվող տեխնիկական, ինչպես նաև դրանց շուկա մուտք գործելուն, մակնշմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության հավաստման ընթացակարգերը:
5. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված սարքավորումները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները`
ա) սարքավորում` ցանկացած սարքավորում, որը հանդիսանում է ռադիոսարքավորում կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում, կամ էլ ցանկացած սարքավորում, որը պարունակում է ռադիոսարքավորման կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորման մաս: Սարքավորումներն ըստ կատեգորիաների դասակարգվում են որպես ապարատներ, համակարգեր և կայանքներ.
բ) հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում` սարքավորում կամ սարքավորման այն մասը, որը միացված լինելով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին` սահմանաբաժան կետում որտեղ հանդիպում են վերջնական օգտագործողը և ծառայություններ մատուցողի սարքավորումը և (կամ) գծերը, թույլ է տալիս ուղարկել, մշակել կամ ստանալ տեղեկատվություն (ձայն, տվյալներ, պատկերներ և այլն).
գ) ռադիոսարքավորում` ռադիոալիքների արձակման և (կամ) ընդունման միջոցով հաղորդակցության հնարավորություն ընձեռող սարքավորում կամ դրա այն մասը, որը շահագործում է վերգետնյա տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախությունների տիրույթը.
դ) ռադիոալիքներ` էլեկտրամագնիսական ալիքներ 9 ԿՀց-ից մինչև 3000 ԳՀց հաճախականությամբ, որոնք տարածվում են տիեզերքում առանց որևէ արհեստական ուղղորդման.
ե) փոխկապակցման կետ (ինտերֆեյս)` ցանցի վերջնակետ կամ եթերային փոխկապակցման կետ, կամ դրանց զուգակցություն, որոնք բնութագրվում են.
1) ցանցի վերջնակետը ֆիզիկական միացման կետ է, որտեղ օգտագործողին տրամադրվում է հասանելիություն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին,
2) եթերային փոխկապակցման կետը հատկորոշում է ռադիոհաղորդակցության ուղին ռադիոսարքավորումների միջև.
զ) սարքավորման դաս` դաս, որը նույնացնում է սարքավորումների որոշակի տեսակներ, որոնք սույն տեխնիկական կանոնակարգի իմաստով համարվում են նույնանման, ինչպես նաև այն փոխկապակցման կետերը, որոնց համար այդ սարքավորումները նախատեսված են: Մեկ սարքավորումը կարող է պատկանել մեկից ավելի սարքավորումների դասերի.
է) շահագործման փաստաթուղթ` փաստաթուղթ, որը պարունակում է սարքավորման նկարագրությունը և սարքավորմանը ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանության մասին տեղեկություններ.
ը) վնասակար միջամտություն` միջամտություն, որը վտանգում կամ խանգարում է ռադիոնավագնացության ծառայությանը կամ անվտանգության ապահովման այլ ծառայությունների գործառույթների իրականացմանը, կամ էլ նվազեցնում է ռադիոհաղորդակցության որևէ ծառայության գործառույթի որակը:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
7. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է սարքավորումների իրացումն առանց համապատասխանության պարտադիր հավաստման:
8. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սարքավորումները պետք է ուղեկցվեն համապատասխանության սերտիֆիկատով և համապատասխանության նշանի մակնշմամբ:
9. Ցուցահանդեսների, շնորհանդեսների և նմանատիպ այլ միջոցառումների ընթացքում տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին չբավարարող սարքավորումների ցուցադրությունը չի արգելվում, եթե առկա է հստակ տեսանելի ցուցանակ առ այն, որ այդ սարքավորումները չեն կարող շուկա մուտք գործել կամ շահագործման մեջ դրվել նախքան սահմանված կարգով համապատասխանության հավաստումը:
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Սարքավորումների վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգով չնախատեսված անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն`
ա) օգտագործողի անվտանգության և առողջության պահպանումը, ներառյալ համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի դրույթներին և «Կենցաղային պայմաններում լայն սպառման ապրանքների կիրառման ժամանակ ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակների» N 2-III-11/ 001-96/ միջպետական սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին.
բ) էլեկտրամագնիսական համատեղելիության պահպանումը, ներառյալ համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի դրույթներին:
11. Վնասակար միջամտությունից խուսափելու նպատակով և վերգետնյա տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթի և ուղեծրային ռեսուրսների արդյունավետ օգտագործելու համար սարքավորումները պետք է համապատասխանեն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում հաճախականությունների բաշխումների աղյուսակով սահմանված նորմերին:
12. Սարքավորումների, ցանցի ֆիզիկական բաղադրիչների կամ դրա գործառույթների առանց վնասելու օգտագործումը, ինչպես նաև ցանցային ռեսուրսների օգտագործումը չպետք է առաջացնեն էլեկտրոնային հաղորդակցության ծառայության որակի անընդունելի փոփոխություններ:
13. Սարքավորումներին ներկայացվող անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում նախատեսված ստանդարտներով սահմանված պահանջներին:
14. Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է ընդգրկեն դրանց շահագործման եղանակները, տեղադրման, փոխադրման, պահման, օգտահանման (ոչնչացման), հավաքակցման (մոնտաժման), գործարկման և կարգավորման մասին տեղեկությունները, որոնք ապահովում են շահագործման պայմաններում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանությունը: Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51287 և ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին:
15. Առանձին դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորումն իրականացնող մարմնի կողմից կարող են սահմանվել հետևյալ լրացուցիչ պահանջները`
ա) ցանցի միջոցով միևնույն դասին կամ տեսակին կամ այլ դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների փոխգործակցությանը (համատեղելիությանը) և համապատասխան փոխկապակցման կետերին միանալու ունակությանը ներկայացվող պահանջները.
բ) օգտագործողի կամ բաժանորդի անհատական տվյալների և անձնական կյանքին վերաբերող այլ տեղեկությունների պաշտպանվածությունը կանխարգելող հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները.
գ) անբարեխիղճ օգտագործումից կամ չարաշահումներից զերծ մնալու և շտապ կանչի ծառայություններին հասանելիությունը երաշխավորող որոշակի հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները.
դ) հաշմանդամ օգտագործողների կողմից սարքավորումների օգտագործումն ընձեռելու հատկություններով դրանց օժտված լինելու վերաբերյալ պահանջները:
V. ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ
16. Սարքավորումները պետք է ունենան համապատասխան մակնշում, որը պետք է նշված լինի դրանց վրա և (կամ) դրանց փաթեթվածքների վրա երևացող տեղում և (կամ) շահագործման փաստաթղթերում: Սարքավորումների վրա մակնշվածքը պետք է լինի ընթեռնելի, չջնջվող, երկարակյաց, զետեղված լինի օգտագործողի համար մատչելի տեղում և համապատասխանի ԳՕՍՏ Ռ 51287 և ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին:
17. Սարքավորումների մակնշումը մասնավորապես պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) սարքավորման պայմանական անվանումը, մակնիշը, մոդելը, վերափոխակը (մոդիֆիկացիան), դասը (անհրաժեշտության դեպքում) և ծածկագիրը.
բ) արտադրողի կամ մատակարարի անվանումը, ապրանքային կամ ֆիրմային նշանը (առկայության դեպքում) և գտնվելու վայրը.
գ) անվանական լարումը կամ անվանական լարումների ընդգրկույթը, հոսանքի տեսակի պայմանական նշանը, փոփոխական հոսանքի դեպքում` հաճախությունները, անվանական հոսանքը և սպառվող կամ օգտակար անվանական հզորությունը.
դ) արտադրման ամսաթիվը (ամիսը, տարին) և գործարանային համարը.
ե) վտանգի մասին նախազգուշացումները և նախազգուշական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ցուցումները (անհրաժեշտության դեպքում).
զ) նորմատիվ փաստաթղթի նշագիրը, որի պահանջներին համապատասխան արտադրված են սարքավորումները (առկայության դեպքում):
VI. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
17. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանության հավաստումը կարող է համատեղվել ցածր լարման և էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ինչպես նաև անվտանգության այլ պահանջներին համապատասխանության հավաստման գործընթացի հետ, եթե անվտանգության այլ պահանջներ սահմանված են առանձին տեխնիկական կանոնակարգերով:
18. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 1ս-7ս սերտիֆիկացման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ:
Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը սերտիֆիկացված սարքավորումների և (կամ) դրանց սպառողական տարաների և ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա կարող են նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը սահմանելու մասին» N 1281-Ն որոշմամբ սահմանված ձևի համապատասխանության նշան:
19. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով սարքավորումների նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի ներկայությամբ, տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով, սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնով նախատեսված ստանդարտներին համապատասխան, բացառությամբ 7-ս սխեմայի, երբ սերտիֆիկացվում է եզակի ներմուծված արտադրատեսակ:
Եթե սարքավորումների նորմատիվ փաստաթղթերով սահմանված են մեծ ծախսերի և ժամանակի հետ կապված փորձարկումներ, ինչպես նաև արտադրատեսակները դժվար փոխադրվող և պատվերով կատարվող են և (կամ) եթե փորձարկումների կատարումը բարդ է, իսկ նմուշները՝ թանկարժեք, ապա սերտիֆիկացման մարմինը կարող է որոշում ընդունել արտադրության գործընթացում կատարվող փորձարկումների հետ սերտիֆիկացման փորձարկումները համատեղելու մասին` սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի ներկայացուցիչների (փորձագետների) մասնակցությամբ:
20. Սարքավորումների նույնականացումն իրականացվում է համապատասխանության հավաստմանը ներկայացված սարքավորումների նմուշների և ապրանքաուղեկից փաստաթղթերի փորձաքննության եղանակով:
21. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան պետք է փորձարկումները կատարի սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնով նախատեսված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներին համապատասխան: Բարդ համակարգերի դեպքում կատարվում են համակարգի օպտիմալ փոխդասավորության (կոնֆիգուրացիայի) նմուշի փորձարկումներ:
22. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ պետք է կնքի համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է 2ս, 3ս, 4ս և 5Սհ սխեմաներից որևէ մեկով:
23. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված սերտիֆիկացման սխեմայի և սարքավորումների ծառայության կամ երաշխիքի ժամկետների, բայց 3 տարուց ոչ ավելի:
Սերտիֆիկացման սխեմաներին համապատասխան սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է`
1ս սխեմայի դեպքում` 6 ամիս,
2ս և 6ս սխեմաների դեպքում` 12 ամիս,
3ս սխեմայի դեպքում` 24 ամիս,
4ս, 5ս և 7ս սխեմաների դեպքում` 36 ամիս:
24. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի սահմանման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև սարքավորումների տվյալ խմբի վրա տարածվող այլ տեխնիկական կանոնակարգերով, ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով, սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատների գործողության ժամկետները: Նոր համապատասխանության սերտիֆիկատների գործողության ժամկետները սահմանվում են ոչ ավելի, քան էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ և ցածր լարման վերաբերյալ վերոհիշյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված ժամկետները:
25. Սերտիֆիկացման մարմինը, «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:
Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ:
26. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
VII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
27. Սարքավորումների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
28. Սույն տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին սարքավորումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 
IX. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
| Ստանդարտի նշագիրը | Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտների անվանումը | 
| ԳՕՍՏ 5238 | Հաղորդալարային կապի կայանքներ. Գծերում առաջացող վտանգավոր լարումներից և հոսանքներից պաշտպանության սխեմաներ. Տեխնիկական պահանջներ | 
| ԳՕՍՏ 5651 | Կենցաղային ռադիոընդունիչ սարքավորում. Ընդհանուր տեխնիկական պահանջներ | 
| ԳՕՍՏ 6343 | Հեռախոսներ. Էլեկտրաձայնային պարամետրերի չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 7152 | Միկրոֆոններ և պատիճավար հեռախոսներ ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ | 
| ԳՕՍՏ 7153 | Ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ | 
| ԳՕՍՏ 7845 | Հեռուստահեռարձակման համակարգ. Հիմնական պարամետրեր. Չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 11216 | Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ, չափման և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 11515 | Ձայնային հեռարձակման ուղիներ և կապուղիներ. Որակի հիմնական պարամետրեր. Չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 12252 | Անկյունային մոդուլումով ցամաքային շարժական կապի ռադիոկայաններ. Տիպեր, հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 13420 | Մայրուղային ռադիոկապի համար նախատեսված հաղորդիչներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ, չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 13924 | Հեռարձակման անշարժ հաղորդիչներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 14663 | Ռադիոկապի մայրուղային ընդունիչներ հեկտամետրային-դեկամետրային տիրույթի ալիքների համար. պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 16019 | Ցամաքային շարժական ծառայության ռադիոկայաններ. Մեխանիկական և կլիմայական ազդեցության կայունության նկատմամբ պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 16842 | Արդյունաբերական ռադիոխանգարումներ. Արդյունաբերական ռադիոխանգարումների աղբյուրների փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 18471 | Հեռուստահեռարձակման պատկերի փոխանցման ուղի. Ուղու օղակներ և չափման ազդանշաններ | 
| ԳՕՍՏ 19463 | Պատկերի մայրուղային կապուղիներ ռադիոռելեային և արբանյակային հաղորդման համակարգերի. Հիմնական պարամետրեր և չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 19654 | Տվյալների փոխանցման կապուղիներ. Պարամետրերի չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 20532 | I-V տիրույթի հեռուստատեսային ռադիոհաղորդիչներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 20855 | Ազդանշանների կերպափոխիչ սարքավորումներ. Տոնային հաճախության համակցվող և ոչ համակցվող կապուղիների համար տվյալների փոխանցման սարքավորումներ. Տիպեր և հիմնական պարամետրեր | 
| ԳՕՍՏ 21655 | Կապի միասնական ավտոմատացված համակարգի մայրուղային առաջնային ցանցի ուղիներ և կապուղիներ. Էլեկտրական պարամետրեր և չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 22505 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ ռադիոհաղորդման ընդունիչներից, հեռուստացույցներից և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայից. Նորմեր և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 22579 | Միաշերտ մոդուլումով ցամաքային շարժական ծառայության ռադիոկայաններ. Տիպեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 22670 | Ինտեգրալային թվային կապի ցանց. Տերմիններ և սահմանումներ | 
| ԳՕՍՏ 22937 | Տվյալների փոխանցման և հեռագրային կապի համակարգերի երկբևեռային տեղական շղթաներ. Տիպեր և հիմնական պարամետրեր | 
| ԳՕՍՏ 23675 | Տվյալների փոխանցման համակարգերի C2 համակցման շղթաներ. Էլեկտրական պարամետրեր | 
| ԳՕՍՏ 25007 | Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում կապուղիների հաճախականային բաժանումով փոխանցման համակարգերի կապուղիների հետ. Լծորդման հիմնական պարամետրեր | 
| ԳՕՍՏ 26315 | Կապուղիների հաճախականային բաժանումով փոխանցման համակարգերի խմբակային և գծային ուղիների սարքավորանք. Անվանական հարաբերական մակարդակների վերաբերյալ նորմեր. Փոխանցման ազդանշանների անվանական հարաբերական մակարդակներ և փոխադարձ միացման կետերում մուտքային և ելքային դիմադրություններ | 
| ԳՕՍՏ 26557 | Կապի կապուղիներում ընդունվող տվյալների փոխանցման ազդանշաններ. Էներգետիկական պարամետրեր | 
| ԳՕՍՏ 26631 | Ֆոտոֆաքսիմիլային տեղեկատվության ընդունման և հաղորդման համար ավելցուկի կրճատման միջոցներով ֆաքսիմիլային սարքավորում. Հիմնական պարամետրեր | 
| ԳՕՍՏ 26797 | Հաղորդալարային կապի սարքավորանքի և էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից սպասարկող անձնակազմի պաշտպանություն. Չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 26886 | Փոխանցման թվային կապուղիների և կապի միասնական ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի խմբակային ուղիների համակցում. Հիմնական պարամետրեր | 
| ԳՕՍՏ 27049 | Հաղորդալարային կապի սարքավորանքի և մթնոլորտային պարպումներից սպասարկող անձնակազմի պաշտպանություն | 
| ԳՕՍՏ 27232 | Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում ֆիզիկական գծերի հետ. Հիմնական պարամետրեր | 
| ԳՕՍՏ 27908 | Կապի միասնական ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի փոխանցման թվային թելքաօպտիկական համակարգերի համակցում. Անվանացուցակ և հիմնական պարամետրեր | 
| ԳՕՍՏ 28142 | Ավտոմատ կանչի սարքավորում հեռախոսային կապի համար. Արտաքին սարքավորումների և կապի կապուղիների հետ փոխազդեցության ընթացակարգի նկատմամբ պահանջներ | 
| ԳՕՍՏ 28263, | Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. ИГП1, ИГП2, ИГП3, ИГП4, ИГП5. Տեխնիկական պայմաններ | 
| ԳՕՍՏ 28264, | Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր.  | 
| ԳՕՍՏ 28265, | Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր.  | 
| ԳՕՍՏ 28266 | Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. МПС, ПНС, УПТ, СП. Տեխնիկական պայմաններ | 
| ԳՕՍՏ 28384 | Հեռախոսային կայաններ. Տոնային հաճախականությամբ տեղեկատվական ձայնային (ակուստիկ) ազդանշանների պարամետրեր | 
| ԳՕՍՏ 28439 | Էլեկտրահաղորդման գծերով թելքաօպտիկական փոխանցման համակարգերի սարքավորումներ թվային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ | 
| ԳՕՍՏ 28449 | Ավտոմատ հեռախոսային կայաններ. Էլեկտրոնային ավտոմատ հեռախոսային կայանների կոորդինատայինների հետ փոխգործակցության ընդհանուր պահանջներ. | 
| ԳՕՍՏ 28749 | 2400 բիթ/վ արագությամբ ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանցի կոմուտացվող կապուղիներով միաժամանակյա երկկողմանի տվյալների փոխանցման համար ազդանշանների փոխակերպման սարքավորումներ. Տիպեր և հիմնական պարամետրեր | 
| ԳՕՍՏ 28871 | Թվային թելքաօպտիկական փոխանցման համակարգերի գծային ուղիների սարքավորումներ. Հիմնական պարամետրերի չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 29156 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն նանովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 29191 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրաստատիկական պարպման նկատմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 29216 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկատվական տեխնիկայի սարքավորանքից առաջացող արդյունաբերական ռադիոխանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 29280 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Փորձարկումներ խանգարումակայունության նկատմամբ. Ընդհանուր դրույթներ | 
| ԳՕՍՏ 30318 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահանջներ ռադիոհաղորդիչների ռադիոհաճախականությունների շերտի լայնության արտաշերտային ճառագայթման նկատմամբ. Չափումների և վերահսկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 30320 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ կարճատև ռադիոխանգարումների աղբյուր պարունակող սարքերից. Նորմեր և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 30338 | Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Սարքվածքներ ռադիոհաղորդիչ բոլոր կարգերի և նշանակումների ժողովրդատնտեսական կիրառման. Հաճախականության թույլատրելի շեղումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 30428 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական հաղորդալարային կապի սարքավորանքից. Նորմեր և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 30429 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական քաղաքացիական նշանակման ծառայողական ռադիոընդունման սարքվածքների հետ համատեղ տեղակայվող սարքավորանքից և ապարատուրայից. Նորմեր և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 50009 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 50628 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Անհատական էլեկտրոնային հաշվողական մեքենաների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 50648 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական հաճախականության մագնիսական դաշտի նկատմամբ կայունություն. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 50736 | Ցամաքային շարժական ռադիոկապի համակարգերի ալեհավաքա-ֆիդերային սարքեր. Տիպեր, հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 50739 | Միջոցներ հաշվողական տեխնիկայի. Տեղեկատվության պաշտպանություն չարտոնված մուտքից. Ընդհանուր տեխնիկական պահանջներ | 
| ԳՕՍՏ Ռ 50799 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոկապի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրասնուցման ցանցի էլեկտրաստատիկ պարպման իմպուլսային խանգարումների և լարման դինամիկ փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 50829 | Ռադիոկայանների, ընդունիչ-հաղորդիչ սարքերի օգտագործմամբ ռադիոէլեկտրոնային ապարատուրայի և դրանց բաղկացուցիչ մասերի անվտանգությունը. Ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 50839 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկագիտության և հաշվողական տեխնիկայի միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 50842 | Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոհաղորդող սարքեր ժողովրդատնտեսական կիրառման. Կողմնակի ռադիոճառագայթումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 50867 | Ռադիոռելեային կապի գծերի ալեհավաքներ. Դասակարգում և ընդհանուր տեխնիկական պահանջներ | 
| ԳՕՍՏ Ռ 50890 | Փոքր հզորության հեռուստատեսային հաղորդիչներ. Հիմնական պարամետրեր. Տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 50932 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հաղորդալարային կապի սարքավորանքի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 50933 | Ներզոնային ռադիոռելեային գծերի կապուղիներ և ուղիներ. Հիմնական պարամետրեր և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51138 | ԳԲՀ և ՈՒԲՀ տիրույթներով հեռուստառադիոհեռարձակող անշարժ հաղորդող կայանների ալեհավաքներ. Դասակարգում, տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51241 | Մուտքի կառավարման ու հսկման միջոցներ և համակարգեր. Դասակարգում. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51287 | Բաժանորդային հեռախոսային տեխնիկա. Անվտանգության պահանջներ և փորձարկումների մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51317.3.2 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. 16Ա-ից ոչ ավելի հոսանք (մեկ ֆազում) օգտագործող տեխնիկական միջոցների կողմից հոսանքի ներդաշնակ բաղադրիչների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51317.3.3 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Լարման տատանումներ և առկայծում` առաջացած էլեկտրամատակարարման ցածրավոլտ համակարգերին միացրած 16 Ա (մեկ ֆազում) հոսանք օգտագործող տեխնիկական միջոցների կողմից. Նորմեր և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51317.3.8 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ցածրավոլտ էլեկտրական ցանցերով ազդանշանների հաղորդում. Ազդանշանների մակարդակներ, հաճախականությունների շերտեր և էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր | 
| ԳՕՍՏ Ռ 51317.4.2 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրաստատիկական պարպման նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51317.4.3 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51317.4.4 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն նանովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51317.4.5 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն մեծ էներգիայի միկրովայրկենական իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51317.4.6 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտերի հաղորդմանը հասցված խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51317.4.11 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն էլեկտրասնուցման լարման դինամիկական փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51317.4.12 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն տատանողական մարող խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51317.6.1 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Բնակելի, առևտրային և արտադրական գոտիներում կիրառվող փոքր էներգասպառմամբ տեխնիկական միջոցների կայունություն էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ, պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51317.6.2 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Կայունություն արդյունաբերական գոտիներում օգտագործվող տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51317.6.3 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Բնակելի, առևտրային և արտադրական գոտիներում կիրառվող փոքր էներգասպառմամբ տեխնիկական միջոցներից առաջացած խանգարումների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51317.6.4 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական գոտիներում կիրառվող տեխնիկական միջոցներից առաջացած խանգարումների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51318.22 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական տեխնոլոգիայի սարքավորանքից առաջացած ռադիոխանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51318.24 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանքի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51320 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական. Արդյունաբերական ռադիոխանգարումների աղբյուրներ հանդիսացող տեխնիկական միջոցների փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51513 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցերի սարքավորանք. Էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր, խանգարումակայունության պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51515 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Խանգարումակայունություն ռադիոհաղորդման ընդունիչների, հեռուստացույցների և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայի. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51523 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Խանգարումաէմիսիա մասնագիտական լսաապարատներից, տեսաապարատներից, լսադիտողական ապարատներից և հանդիսադիր միջոցառումների լուսային սարքերի ղեկավարման ապարատներից. Նորմեր և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51527 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հաստատուն հոսանքի լարման կայունացված աղբյուրներ. Կոնդուկտիվ էլեկտրամագնիսական խանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51558 | Պահպանման համակարգեր հեռուստատեսային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51662 | Հաղորդիչ ալեհավաքների կոմուտատորներ. Հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51663 | Սարքեր միաժամանակյա աշխատանքի ցածր և միջին հաճախականությունների հաղորդիչների ընդհանուր ալեհավաքով (ընդհանուր ֆիդեռ). Հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51699 | Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահպանման ազդասարքերի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51741 | Ռադիոհեռարձակման անշարժ հաղորդիչներ ՇԲՀ ընդգրկույթի. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափումների մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51742 | Ռադիոհեռարձակման անշարժ հաղորդիչներ ցածր, միջին և բարձր հաճախականության ընդգրկույթի լայնութային մոդուլացմամբ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափումների մեթոդներ | 
| ԳՕՍՏ Ռ 51820 | Տոնային հաճախականության ռադիոկապուղիների համար ազդանշանների կերպարափոխման սարքավորումներ. Տիպեր, տեխնիկական բնութագրեր և կցորդման պարամետրեր | 
| ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065 | Ձայնա-, տեսա- և նմանատիպ էլեկտրոնային ապարատուրա. Անվտանգության պահանջներ | 
| ԳՕՍՏ Ռ 1 60950 | Տեղեկատվական տեխնոլոգիաների հանդերձանքի անվտանգություն | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
 
                