ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 1995 թ. N 369
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ 1996-1998 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բյուջետային ոլորտի աշխատողների սոցիալական պաշտպանվածության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման 1996-1998 թվականների ժամանակացույցը, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը`
ա) 3-ամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ՀՀ բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման 1996-1998 թվականների ժամանակացույցի ապահովման տնտեսական համալիր միջոցառումների մասին.
բ) 1996 թվականի և հետագա տարիների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում և պետբյուջեում հաշվի առնել ժամանակացույցի իրականացումը ապահովող միջոցառումները և անհրաժեշտ ծախսերը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1995 թ. հունիսի 26-ի N 369 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ 1996-1998 ԹԹ. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
|
Ոլորտներ |
Միջին ամսական աշխատավարձը*) գործող նվազագույն աշխատավարձի (540 դրամ) նկատմամբ բազմապատիկ գործակցով (համապատասխան կիսամյակի վերջի դրությամբ) | ||||||
|
1995 թ. 1-ին կիսամյակ |
1996 թ. |
1997 թ. |
1998 թ. | ||||
|
1-ին կիսամյակ |
2-րդ կիսամյակ |
1-ին կիսամյակ |
2-րդ կիսամյակ |
1-ին կիսամյակ |
2-րդ կիսամյակ | ||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
| 1. Գիտություն |
6,6 |
11,5 |
17,0 |
19,5 |
27,5 |
34,4 |
52,0 |
|
այդ թվում` |
|||||||
| պետական պատվերով գիտահետազոտական թեմաներ կատարող գիտաշխատողներ |
9,7 |
16,9 | 25,7 | 28,7 | 40,4 | 50,4 | 71,2 |
| 2. Կրթություն |
4,4 |
8,3 |
15,0 |
18,0 |
21,3 |
26,4 |
39,3 |
| 3. Առողջապահություն |
5,2 |
9,2 |
13,6 |
14,3 |
20,2 |
25,2 |
37,2 |
| 4. Մշակույթ |
5,1 |
8,5 |
12,6 |
15,2 |
20,2 |
26,7 |
39,0 |
| 5. Սոցիալական ապահովություն |
6,2 |
9,9 |
14,6 |
16,3 |
23,0 | 29,3 |
46,3 |
| 6. Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններ |
6,2 |
32,7 |
37,6 | 43,2 | 49,8 | 56,8 |
71,2 |
| 7. Պաշտպանության նախարարության, ՆԳՆ-ի, ԱԱՊՎ-ի և ԱԻՊՎ-ի սպայական անձնակազմ |
12,3 |
31,1 |
36,0 | 41,6 | 48,2 | 55,2 |
68,5 |
| 8. Այլ բնագավառներ |
5,9 |
10,2 |
13,8 |
16,2 |
22,0 |
32,0 |
34,8 |
______________
*) Բյուջետային ոլորտի աշխատողների իրական միջին ամսական աշխատավարձը կբարձրանա ավելի քան 5 անգամ:
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |