ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 1992 թվականի N 292
Քաղ. Երևան
ԱՐՄԱՎԻՐԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ «ԱԶՆԱՎՈՒՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՈՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ, և գործողության մեջ դնել 6 ամսականից մինչև երկուսուկես տարեկան երեխաների մանկական սննդի սահմանային մանրածախ գները, համաձայն N 1 հավելվածի:
2. Թույլատրել 1991 թվականին գնված հումքից արտադրված 40 տոննա մանկական սնունդն իրացնել մանկական հիմնարկներին սահմանային մանրածախ գներով, համաձայն N 2 հավելվածի, և սահմանել առևտրական զեղչ` 5 տոկոսի չափով:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 15-օրյա ժամկետում մշակել մանկական սննդի իրացման մեխանիզմը:
4. Ազատել մանկական սնունդն ավելացված արժեքի հարկից:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 1992 թվականի հունվարի 4-ի «Շուկայական ազատ գների և սակագների մասին» N 1 որոշման N 2 հավելվածում մանկական սննդի գործող գնի նկատմամբ կիրառվող սահմանային գործակիցը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1992 թ. մայիսի 14-ի N 292 որոշման |
ԱՐՄԱՎԻՐԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ «ԱԶՆԱՎՈՒՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՈՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԸ
|
Թիթեղյա տարայի պարունակությունը (գրամներով) |
Մանրածախ գինը 1 միավորի համար, ներառյալ թիթեղյա տարայի արժեքը` առանց ավելացված արժեքի հարկի (ռուբ. և կոպ.) | |
|
«Մանուկ» վիտամիններով հագեցված մանկական սնունդ, փոշի |
||
| «Կարտոֆիլ-գազար» |
250 |
55-00 |
| «Գազար-լոլիկ» |
250 |
53-00 |
| «Կարտոֆիլ-ձուկ» |
250 |
63-00 |
| «Խնձոր-ծիրան» |
250 |
55-00 |
| «Դեղձ-տանձ» |
250 |
54-00 |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1992 թ. մայիսի 14-ի N 292 որոշման |
1991 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՎԱԾ ՀՈՒՄՔԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԸ
|
Թիթեղյա տարայի պարունակությունը (գրամներով) |
Մանրածախ գինը 1 միավորի համար, ներառյալ թիթեղյա տարայի արժեքը` առանց ավելացված արժեքի հարկի (ռուբ. և կոպ.) | |
|
«Մանուկ» վիտամիններով հագեցված մանկական սնունդ, փոշի |
||
| «Կարտոֆիլ-գազար» |
250 |
25-00 |
| «Գազար-լոլիկ» |
250 |
24-00 |
| «Կարտոֆիլ-ձուկ» |
250 |
27-00 |
| «Խնձոր-ծիրան» |
250 |
25-00 |
| «Դեղձ-տանձ» |
250 |
24-00 |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |